Կառավարությունը ի՞նչն է համարում ձեռքբերում, եթե ապօրինի հարստացած պաշտոնյայի անուն չի նշվել
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մարտի 22-ին Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացնելու է զեկույց՝ 2020 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքի վերաբերյալ: Եվ ինչպես միշտ, կառավարությունը փորձում է ցույց տալ, թե աշխատանք է արել, չնայած նախորդ տարին բոլոր առումներով ձախողված էր:
Այդ պայմաններում կառավարությունը ի՞նչն է ձեռքբերում համարում։ Սեպտեմբերի 3-ից գործում է ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանումը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը: Ստեղծումից մինչ դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ստացվել են թվով 201 քրեական գործերի վերաբերյալ նյութեր՝ քրեական գործերով հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույք ունեցող 430 սուբյեկտի վերաբերյալ: Եվ նրանցից 214-ին պատկանող գույքի առնչությամբ որոշում է կայացվել սկսել ուսումնասիրություններ, որոնք ընթացքի մեջ են:
Այսինքն՝ Արդարադատության նախարարությունում եւ կառավարությունում այս թվերը համարում են ձեռքբերում այն դեպքում, երբ էական արդյունք չկա, եւ մինչ օրս չկա դեռ մեկ բացահայտված դեպք, փաստ, պաշտոնյայի անուն, որը ապօրինի հարստացել է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով