Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Սպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի Նիկոլ Փաշինյանը մասնակցում է դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման թեմայով քննարկմանը Վերջին 5 տարիների համար պատմական ցուցանիշ ենք գրանցել դատապարտյալների և կալանավորվածների հարաբերակցության մասով. Գալյան Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը Մետրոյի «Սուրմալու» կայարանի բյուջեն գնահատման ընթացքում է Իրանը բողոք է հայտնել Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Լոնդոնում երկրի դրոշը պոկելու համար․ Tasnim Ադրբեջանի զբոսաշրջության գործակալությունը դժգոհություն է հայտնել դահուկորդ Միքայել Միքայելյանի կատարած քայլից Երուսաղեմի հայոց պատրիարքության խնդիրները մնում են չլուծված, կան դատական գործեր. Զարեհ Սինանյան Հայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները. ՀՎԿԱԿ Այս պահին էլ չենք կարողանում կապ հաստատել Իրանի մեր հայրենակիցների հետ. Զարեհ Սինանյան Մենք պետք է Գրենլանդիան պաշտպանենք Ռուսաստանից ու Չինաստանից. Թրամփ Կանչի սակագնի վերանայման արդյունքում կբարձրանան շտապ բուժօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերը

Մենք կարող ենք ուժեղացնել ճնշման արշավը մի քանի եղանակով. PoliticoՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազիՆիկոլ Փաշինյանը մասնակցում է դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանման թեմայով քննարկմանըՄեզ պետք չեն դատավորներ, որոնք 7 տարի շարունակ կարող են քննել պարզունակ հայցեր. ԳալյանՎերջին 5 տարիների համար պատմական ցուցանիշ ենք գրանցել դատապարտյալների և կալանավորվածների հարաբերակցության մասով. ԳալյանԳրենլանդիան պատկանում է տեղի բնակիչներին․ BTՓրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթըԵղվարդում տեղի ուենցած ավտովթարի հետևանքով ԲԿ տեղափոխված 3 վիրավnրներից Հնդկաստանի 34-ամյա քաղաքացին մաhացել էՄետրոյի «Սուրմալու» կայարանի բյուջեն գնահատման ընթացքում էԻրանը բողոք է հայտնել Մեծ Բրիտանիայի դեսպանին՝ Լոնդոնում երկրի դրոշը պոկելու համար․ TasnimԱդրբեջանի զբոսաշրջության գործակալությունը դժգոհություն է հայտնել դահուկորդ Միքայել Միքայելյանի կատարած քայլիցԵրուսաղեմի հայոց պատրիարքության խնդիրները մնում են չլուծված, կան դատական գործեր. Զարեհ ՍինանյանՀայաստանում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները. ՀՎԿԱԿԲողոքի ցույցերի դաժան ճնշումներով Իրանը, կարծես, կարմիր գիծն է հատում. ԹրամփԱռաջին փորձությունը կլինի Փաշինյանի քաղաքական կայունությունը. Arab NewsԱյս պահին էլ չենք կարողանում կապ հաստատել Իրանի մեր հայրենակիցների հետ. Զարեհ ՍինանյանՄենք պետք է Գրենլանդիան պաշտպանենք Ռուսաստանից ու Չինաստանից. ԹրամփԿանչի սակագնի վերանայման արդյունքում կբարձրանան շտապ բուժօգնության բժիշկների, բուժքույրերի և վարորդների աշխատավարձերըՆախագծի պատրաստման ժամկետ ասեք, բոլորը լսում են ուղիղ եթերով. Ավինյանը՝ մետրոյի Աջափնյակի կայարանի մասին18-մետրանոց ավտոբուսների մուտքով նոր կարգավորումներ կունենանք մարդատար մեքենաների համար. ԱվինյանԱՄՆ-ն լրջորեն քննարկում է Իրանում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքելու հարցըԹրամփը հայտարարել է, որ Կուբան այլևս նավթ և գումար չի ստանա ՎենեսուելայիցՓրկարարները մատուռի տարածքից 10 քաղաքացու տեղափոխել են անվտանգ տարածքԳրենլանդիայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնացը հայտարարել է, որ Դանիան անօրինական կերպով օկուպացրել է կղզինՎաշինգտոնի Ազգային տաճարում հանդիսավոր ընդունելություն՝ Սուրբ Ծննդյան հրաշափառ տոնի և ԱՄՆ 250-ամյակի առթիվԹրամփը խոստացել է Իլոն Մասկի միջոցով վերականգնել ինտերնետային կապը ԻրանումՊետք է մտնենք յուրաքանչյուր ընտանիքի դրության մեջ. Արսեն Թորոսյանը հանձնարարականներ է տվելԻնչպես կարող են կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացողներն անցնել անկանխիկ տարբերակիՈւկրաինան պահանջում է 800 միլիարդ եվրո հաջորդ տասնամյակի ընթացքումԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի 2 վարչկան շրջաններում և 8 մարզերումԹեհրանը զրկված է ինտերնետից Միացյալ Թագավորությունը կմշակի նոր մարտավարական բալիստիկ հրթիռներ, որոնք կբարձրացնեն Ուկրաինայի կրակային հզորությունըՈստիկանության կրթահամալիրի մոտ «Honda Elysion»-ը գլխիվայր շրջվել էԻրանի կառավարությունը եռօրյա սուգ է հայտարարելՎերին Լարսի անցակետով Վրաստանից Ռուսաստան ճանապարհը կրկին փակվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարԹրամփն իրեն հռչակել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարԿինը գինովցած երեխա է լույս աշխարհ բերել«Բարսելոնան» հաղթեց Մադրիդի «Ռեալին»՝ երկրորդ տարին անընդմեջ նվաճելով Իսպանիայի ՍուպերգավաթըԻրանի առաջնորդները ցանկանում են բանակցել, սակայն հնարավոր է, որ մենք ստիպված լինենք գործել մինչ հանդիպումը․ ԹրամփՌեզա Փահլավին հայտարարել Է Իրան վերադառնալու պատրաստակամության մասինՃՏՊ Իսակովի պողոտայումՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներԳորիսում անչափահասների միջև ծագած վիճաբանությանն ու ծեծկռտուքին միջամտել են նրանց հայրերը․ կա տուժածՉքաղաքականացնե՜լ. Գեղամ Նազարյանի հետԱՄՆ նախագահը հայտարարել է, որ չի կարծում, թե Պուտինին «վենեսուելական սցենարով» ձերբակալելու անհրաժեշտությունը կաԻրանի նախագահ. Թույլ չենք տա օտարերկրացիներին պառակտում սերմանելԻրանի վերջին շահի որդին հայտարարել Է Իրան վերադառնալու պատրաստակամության մասինԴոլինան իր բնակարանի բանալիները հանձնելու փոխարեն մեկնել է Աբու ԴաբիԱնհրաժեշտություն է այս տարին նվիրել հոգևոր կյանքի վերանորոգմանը. Արամ Ա-ն կարևորեց ԲարենորգումըՄոսկվայում ձյան ծածկույթի բարձրությունը հասել է առավելագույն ցուցանիշների՝ գերազանցելով կլիմայական նորման
Մամուլ

Մերօրյա «ճպուռները»․ Չեն մտա­ծել ապագգայի մասին, բայց վազում են դափնիների հետևից

«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 11-ին լրատվամիջոցնե­րը տեղեկացրին, որ ադրբեջանա­կան գերությունից վերադարձել է լիբանանահայ Մարալ Նաջարյանը: Լուրեր կան, որ Մարալի փրկության հարցում ներդրում են ունեցել ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ՌԴ պետդումայի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն: Երա­նի թե թեման սրանով սպառվեր: Մարալի փրկության մասին տեղե­կանալուն պես ԱԺ նախագահ Արա­րատ Միրզոյանը հայտարարություն տարածեց՝ փորձելով իրենով անել հաղթանակը: «Ուզում եմ շնորհակա­լություն հայտնել ՌԴ Դաշնային ժո­ղովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին, ով արձագանքեց Տաթև Հայրապետյանի կողմից նախաձեռնած ԱԺ բոլոր կին պատգամավորների նամակին և անձամբ իմ խնդրանքին՝ միջնորդի դեր ստանձնել Մարալին օր առաջ ազատելու գործում»:

Սա կարդալուց հետո հիշեցի 2004-2005 թվականների մի դեպք: Հասարակածային Գվինեայում աշխա­տող ՀՀ քաղաքացի 6 օդաչու պետա­կան հեղաշրջման փորձին մասնակցե­լու համար դատապարտվել էին երկարատև ազատազրկման: Մոտ մեկ տարի նրանք անազատության մեջ էին: 2005-ի հունիսին հաջողվեց հասնել նրանց ներմանն ու հայրենիք վերադարձին: Այս հարցում երևացող բանակցողը Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստա­նի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն էր: Բայց ակնհայտ էր, որ հավաքական ջանքերի արդյունք հաղթանակ է: Սակայն... մեր օդա­չուները զնդանից դուրս եկել, մի երրորդ երկրում էին, դեռ տուն չէին հասել, սկսվեց հաղթողի դափնի­ների կռիվը, իմ վաստակն է, չէ՝ իմ վաստակն է:

Ավելի թարմ օրինակ. 2020 թվա­կանի հուլիսին Տավուշի սահմանին ադրբեջանական ոտնձգությունից հե­տո փոխանակ հսկայական վերլուծա­կան աշխատանք արվեր, լսեին խելոք մարդկանց, նայեին Թուրքիայի և Ադրբեջանի գործողություններին, որոշեցին պարգևատրել տավուշյան մարտերի մասնակիցներին: Մարդու վաստակը պետք է գնահատել, հե­րոսներին չգնահատող երկրում հե­րոսներ չեն ծնվում, բայց ամեն ինչ՝ իր ժամանակին: Եթե քամին տան տանի­քը պոկել է, և մնացել ես առանց տա­նիքի ու անձրևի տակ, նոր սառնարան առնելն առնվազն հիմարություն է:

Ճաշից հետո մանանեխ չեն մա­տուցում, կռվից հետո բռունցքները չեն թափահարում: Կռվի ժամանակ պետք է բռունցքները թափահարել, իսկ մանանեխը տալ ճաշի հետ: Այ, հագենալուց՝ դրված խնդիրը հա­ջողությամբ լուծելուց հետո կարե­լի է գնահատել համեղ մանանեխ պատրաստած խոհարարին և հիա­նալ բռունցքներն ամենաարդյունավետը թափահարած մարդու հնա­րամտությամբ:

Աթաբեկ Խնկոյանի «Ճպուռն ու մրջյունը» առակը հիանալի դաս է բոլոր արարատմիրզոյաններին՝ պատրաստ եղեք ռիսկին ու վտանգին, մտածեք ապագայի մասին: Չեն մտա­ծել, բայց վազում են դափնիների հետևից: Կամ՝ ինչպես մի իմաստուն մարդ է ասել, ոմանք պատրաստ են խաչվածին տրորելով խաչ բարձրա­նալ, միայն թե ավելի լավը երևան: Արարատ Միրզոյանն այստեղ տեսակ է: Երկրին վատություն անող տեսակ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում