Դրսում սպասում էին ևս 3-4 հոգի. Աֆրիկյանը մանրամասներ է հրապարակել ՊՈԱԿ-ի երեկվա ծեծկռտուքից
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախկին աշխատակից, վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը «Ֆեյսբուքի» իր էջում անդրադարձել է Դանիել Իոաննիսյանի՝ ՊՈԱԿ ալցելելու և ծեծկռտուք սարքելու թեմային։
Նա, Մասնավորապես, գրել է.
«1. Դանիել Իոաննիսյանը մուտք է գործել պետական պահպանության ներքո գտնվող, հաստատություն/ պետական հիմնարկ։
2. մտել իմ աշխատասենյակ ու դուրս հրավիրել
3. դրսում սպասում էին ևս 3-4 հոգի,
4. Կատարվածի մասին իմանալով մի քանի գործընկերներ ևս մոտեցել են,
5. Խոսակցության ընթացքում Դանիելը Հայհոյել է` ծեծկռտուք հրահրելով,
6. Այնուհետև հետ քաշվելով չի մասնակցել կռվին, արդյունքում տուժել են նրա ընկերները
7. Տղաները, որոնք եղել են Դանիելի հետ, երեկ ուշ երեկոյան կապի են դուրս եկել և հանդիպել ենք։ Հանդիպման ժամանակ պարզվեց, որ Դանիելը խաբել է իրենց և չի ներկայացրել ամբողջական խնդիրը։ Նրանց ասածների այլ ասպեկտների մասին պարզապես կլռեմ։
8. Նրանց հետ կապված բոլոր խնդիրները հարթված են։
Հիմա առաջիկա անելիքների մասին։
Ինչպես շատերին հայտնի է ժամանակին ես աշխատել եմ Դանիելի հետ նույն կառույցում, սակայն ինչ որ պահից զգացել եմ, որ ունեմ իր հետ այնպիսի գաղափարական հակադրություններ, որոնք անհնարին են դարձնում վերջինիս հետ ոչ միայն աշխատանքը այլև որևէ տեսակի շփումը։
Շատերը Դանիելին անվանում են իրավապաշտպան, NGO-շնիկ, մինչդեռ իմ համոզմամբ նա պարզապես լոբբիստ-քարոզիչ է։
Հայաստանում նրա առաքելությունը կայանում է հակառուսական քարոզչություն իրականացնելու մեջ։
Դրա վերաբերյալ պարբերաբար կներկայացնեմ հետաքրքիր դրվագներ»։


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով