Նժդեհի մասին Ժաննա Անդրեասյանի կարծիքն այսօր էլ նույնն է մնացել
«Հրապարակ» թերթը գրում, է. «Օրեր շարունակ սոցցանցերում պտտվում էր ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանի՝ 2012-ին Նժդեհի մասին հարցազրույցը։ «Այդ նժդեհյան գաղափարախոսությունը, ըստ էության, ֆաշիստական գաղափարախոսություն է․․․ իրականում շատ վտանգավոր մեզ համար՝ որպես հասարակություն, 21-րդ դարում, որովհետեւ հիմնված է աշխարհի հանդեպ ագրեսիվ կոնցեպցիայի, աշխարհից փակվելու եւ սեփական գերազանցությունը մյուս հասարակությունների նկատմամբ սահմանելու մոլուցքով։ Եթե հանենք բոլոր սիրուն բառերն ու թողնենք իր կմախքը, իրականում կմախքը սա է։ Դա շատ վտանգավոր է»,- ասել էր նա։ Տեսանյութը մեծ աղմուկ առաջացրեց, անգամ Արցախ այցի ժամանակ պաստառներով նրա դեմ բողոքի ակցիա արեցին երիտասարդները։
Մեր տեղեկություններով, աղմուկի թեժ պահին Ժ․ Անդրեասյանին առաջարկել են, որ կրքերը մարելու համար հայտարարի, թե հարցազրույցը հին է, այն ժամանակ երիտասարդ էր, այսօր նույնկերպ չի մտածում, սակայն նա հրաժարվել է, թե՝ հիմա էլ եմ նույնկերպ մտածում Նժդեհի եւ նժդեհյան գաղափարախոսության մասին՝ ոչինչ չեմ հայտարարի։
Մենք կապվեցինք փոխնախարարի հետ՝ Դուք հիմա նույնկե՞րպ եք մտածում, հիմա է՞լ եք պնդում, որ դա ֆաշիստական գաղափարախոսություն է։ Նա մի քանի անգամ հարցը լսելուց հետո հորդորեց խոսնակի միջոցով հարցն ուղղել իրեն։ Այն դեպքում, որ կարող էր ընդամենը «այո» կամ «ոչ» ասել։ Իսկ խոսնակը մեզ փոխանցեց, որ փոխնախարարն այդ հարցը չի մեկնաբանում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում