Ռուսական կողմը մտահոգված է ՀՀ ԶՈՒ հետ կատարվող իրադարձություններով
Այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի և Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հեռախոսազրույցը։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, պաշտոնակիցները անդրադարձել են երկկողմ ռազմական համագործակցության հետ կապված մի շարք հարցերի, անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի կողմից իրականացվող առաքելության ընթացքին և այլ թեմաների։ Մեր մոսկովյան աղբյուրը, սակայն, փոխանցում է, որ իրականում հեռախոսազրույցի առիթը մեկն է եղել, այն է՝ ռուսական կողմը իր ուշադրության տակ է պահում ՀՀ ԶՈՒ հետ կատարվող իրադարձությունները և մտահոգություն է հայտնում։ Շոյգուն Հարությունյանին փոխանցել է, որ իրենք չեն հանդուրժի, որ Հայկական բանակը քանդեն, դա նրանք դիտարկում են որպես արևմտյան պլան, իսկ ՀՀ իշխանությունների ոտնձգությունները բանակի նկատմամբ՝ որպես Արևմուտքից պատվիրված։ Հարությունյանը փորձել է հավաստիացնել, որ բանակ քանդելու նպատակ չկա, խնդիրը միայն Օնիկ Գասպարյանի և այն զինվորականներն են, որոնք դուրս են եկել երկրի ղեկավարության դեմ։ Սակայն, ըստ մեր աղբյուրների, Շոյգուն բավականին կոշտ զգուշացրել է, որ Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունից զատ, այլ պաշտոնանկություններ իրենց կողմից կդիտվեն որպես Հայկական բանակը քանդելու պրիզմայով, որն անթույլատրելի է իրենց համար, քանի որ Հայկական բանակը Ռուսաստանի համար ստրատեգիկ նշանակություն ունի այս տարածաշրջանում, ՀԱՊԿ անդամ երկրի բանակ է և այլն։


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները