Բանակը մեր պետականությանն միակ հիմնասյունն է, ՀՀ բնակիչների անվտանգության երաշխավորը և պետք է գնա կտրուկ քայլերի. Գևորգ Գևորգյան
Մենք զինված ուժերից և գլխավոր շտաբից սպասում էինք ավելի կտրուկ գործողությունների: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմագետ և հասարակական գործիչ Գևորգ Գևորգյանը:
«Մի կողմից սպասելի էր Օնիկ Գասպարյանի մոտեցումը, մյուս կողմից, իհարկե, մեծ հույսեր ունեինք, որ իրավիճակը այսպես չի դասավորվի և ավելի մեծ վճռականություն կցուցաբերեն մեր զինակից ընկերները»,- ասաց Գևորգյանը:
Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում տպավորություն է, թե Իլհամ Ալիևը Հայաստանի Հանրապետության օրենսդիր մարմինն է:
«Բոլոր պարագաներում Նիկոլ Փաշինյանը հաստատում է այն, որ մենք այսօր ունենք այն իշխանությունը, որտեղ Իլհամ Ալիևը օրենսդիր մարմինն է, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ գործադիրը, ինչ իրեն ասում են, նա ի կատար է ածում»,- նշեց նա:
Գևորգ Գևորգյանը նաև մեկնաբանեց, որ բանակը պետականության հենասյունն է, իսկ այսօրվա իշխանությունը փորձում է բանակը կազմաքանդել:
«Զինված ուժերը պետք է գնան կտրուկ քայլերի, բայց ամեն դեպքում մեր պայքարը եղել է հանուն ՀՀ-ի, այդ պայքարը սկսվել է մինչև ԳՇ պետի հայտարարությունը, և կարծում եմ՝ ընթացող քայլերը նույնպես հիմնավորում են, որ այսօրվա ապազգային իշխանությունը ամեն կերպով փորձում է վերջնական հարվածը հասցնել բանակին և ջախջախել Հայաստանի հիմնասյունը»,- ասաց ռազմագետը:
Ռազմագետի հավաստմամբ՝ բանակը պետք է ավելի կտրուկ քայլեր ձեռնարկի, երբ հարցը վերաբերվում է ՀՀ ժողովրդին:
«Բանակը միակ հենասյունն է պետականության, Հայաստանի Հանրապետության բնակիչների անվտանգության երաշխավորը, այնպես որ բոլոր քայլերը, որոնք դեմ են պետականությանը և ժողովրդին, բանակը պարտավոր է ամբողջ գեներալիտետով ոչ միայն բարձրացնել բողոքի ձայնը, այլ նաև անցնել կտրուկ գործողությունների»,- ասաց նա:


















































ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է շուրջ 160 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակության մեջ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին
Թրամփը վախենում էր Վենեսուելայում ռազմական գործողության ձախողումից. NYT
Ծառուկյանի դեմ մենամարտում վաստակածս գումարն ինձ համար ռեկորդային էր․ Շարա Բուլետ
2025-ի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ
Կառավարությունը քաղաքացիներին գումար չի բաժանում․ ՀՀ ԱՍՀ նախարարությունը հերքում է սոցցանցերում տարա...
Սիրիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի և Էրդողանի հետ
Որ ակումբն է ցանկանում գնել Ռոնալդուն
Ուժեղ փոթորիկ Ստամբուլում
«Մարշալ Բաղրամյան» կայարանը գործում է նորացված տեսքով