Զախարովա. Սեւ ծովի ջրատարածքում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի դեմ
Սեւ ծովի ջրատարածքում ԱՄՆ-ի եւ Թուրքիայի զորավարժություններն ուղղված են Ռուսաստանի դեմ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Բոլորի համար ակնհայտ է, որ զորավարժությունները հակառուսական ուղղվածություն ունեն: Դրանք անցկացվում են մեր երկրի սահմանների մոտ՝ այդպիսով սպառնալով խաղաղությանն ու կայունությանը: Այնպիսի տպավորություն է, որ Սեւ ծովում ԱՄՆ 6-րդ նավատորմը շտապում է թշնամու գտնել: Տվյալ կապակցությամբ սադրիչ հայտարարություններ են հնչել Պենտագոնի եւ Պետդեպարտամենտի պաշտոնյաների կողմից: Վաշինգտոնը դաշնակիցների հետ, իբր, նպաստում է Եվրոպայում անվտանգության ամրապնդմանը»,-նշել է Զախարովան:
Նրա խոսքով՝ Եվրոպայում անվտանգությունն ամրապնդելու համար Վաշինգտոնը պետք է ազդի Կիեւի վրա՝ Մինսկի համաձայնագրերի կատարման առումով:
Ավելի վաղ 6-րդ նավատորմի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նավերը երկու թուրքական F-16 կործանիչների աջակցությամբ փետրվարի 9-ին Սեւ ծովում համատեղ զորավարժություններ են անցկացրել, որոնք ենթադրում են պայմանական հակառակորդի սուզանավի որոնում եւ հայտնաբերում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները