Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Երևանում կանցկացվի Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովը Զելենսկին Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է ԱԹՍ-ների մասին համաձայնագիրը Անկարան ակնկալում է առաջընթաց ԵՄ-ի հետ վիզաների և Մաքսային միության շուրջ երկխոսությունում. Էրդողան Հայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան «Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն Չախոյան Կիեւն ուսումնասիրում է 44-օրյա պատերազմի ադրբեջանական փորձը, Բաքվում Ուկրաինայի դեսպան Փոխարինվում են մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի շարժասանդուղքները Կեսօրից հետո` կարճատեւ անձրեւ Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Թուրքիայի խորհրդարանը 12- ժամյա քննարկումից հետո սահմանափակ համաներում է նախատեսել PKK-ի համար Կալանավորվել է Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են մի շարք ոլորտներում հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարները

Երևանում կանցկացվի Բժշկական զբոսաշրջության գլոբալ համաժողովըԶելենսկին Սաուդյան Արաբիայի թագաժառանգի հետ քննարկել է ԱԹՍ-ների մասին համաձայնագիրըԱնկարան ակնկալում է առաջընթաց ԵՄ-ի հետ վիզաների և Մաքսային միության շուրջ երկխոսությունում. ԷրդողանՀայաստանը և Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր․ Ֆիդան«Ուժեղ Հայաստանի» դեմքով Սերժ Սարգսյանը ներկայացված է ԱԺ դահլիճում. Տարոն ՉախոյանԿիեւն ուսումնասիրում է 44-օրյա պատերազմի ադրբեջանական փորձը, Բաքվում Ուկրաինայի դեսպանՓոխարինվում են մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի շարժասանդուղքներըԿեսօրից հետո` կարճատեւ անձրեւԵրևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԹուրքիայի խորհրդարանը 12- ժամյա քննարկումից հետո սահմանափակ համաներում է նախատեսել PKK-ի համարԿալանավորվել է Աննա Մկրտչյանի հայրը՝ Քասախ համայնքի նախկին ղեկավար Արա Մկրտչյանը Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են մի շարք ոլորտներում հարաբերությունների ինստիտուցիոնալացման հեռանկարներըՄոսկվան 12 ժամում ենթարկվել է 237 ԱԹՍ-ի հարձակման. ՌԴ-ն և Ուկրաինան շարունակում են հարվածներըԱրմավիրի մարզում ոստիկանները ապօրինի հանքարդյունաբերության 4 դեպք են բացահայտել2027 թվականի հունվարի 1-ից արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառությունըԻրանի ԱԳՆ-ն պատժամիջոցների խստացման ԱՄՆ քաղաքականությունն անվանել է վտանգավոր «կախվածություն»Նոր գումարման ԱԺ առաջին նստաշրջան Իտալիայի և Դանիայի ղեկավարները համատեղ փաստաթղթով կոչ են արել խստացնել միգրացիոն հոսքերի նկատմամբ վերահսկողությունըՄոլդովան հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանինՈՒԵՖԱ-ն, ԱՖԿ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը բաց նամակում քննադատել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի ԻնֆանտինոյինԱբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետԱՄՆ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են արել Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբԿոլումբիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 100-ըՀիտլերի ատրճանակը՝ 42 մլն դոլարով. «Երկրի վրա ամենաթանկարժեք զենքը» հայտնվել է աղմկահարույց դատական գործընթացի կենտրոնումՓոփոխություններ էլեկտրոնային փողի թողարկման և օգտագործման կարգավորման մեջԱնգլիայի տարածքի գրեթե երեք քառորդում երաշտ է՝ ծայրահեղ շոգիցՌուսաստանում հայտնել են, թե երբ կարող են քննարկել ՀԱՊԿ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցըՌԴ ԱԳՆ․ Փաշինյանը հանդես է գալիս տրամագծորեն հակառակ և խճճված հայտարարություններովԵրկրաշարժ Վարդենիս քաղաքից 26 կմ հյուսիս-արևելքԲԸՏՄ-ի վերահսկողության արդյունքում խնայվել է շուրջ 15 մլն խմ ջուրՀրդեհ Պռոշյան բնակավայրում․ դեպքի վայր են մեկնել փրկարար ծառայության մարտական հաշվարկներՔիմ Քարդաշյանի՝ Հիդդեն Հիլզում գտնվող առանձնատուն ներխուժած տղամարդը ձերբակալվել էՍրբուհի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում կառավարության ներկայացուցիՊապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈՒ-ում սպայական, ենթասպայական և սերժանտական կազմերի համալրման հարցովՄասիս համայնքի ղեկավարի տեղակալի և նրան փոխկապակցված անձանց հողամասերի օտարման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՋեյմի Վարդին կարող է վերադառնալ հայրենիքԻրանում նշանակվել է Բարձրագույն ազգային անվտանգության խորհրդի նոր քարտուղարԿործանիչները երկու ինքնաթիռ են որսացել Թրամփի գոլֆի ակումբի տարածքում«Նապոլիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն տվել է թուրքական «Ֆեներբախչե» տեղափոխվելու իր համաձայնությունըԷթնա հրաբխի ժայթքման հետևանքով չեղարկվել են չվերթներն իտալական Կատանիայի օդանավակայանումՏեխասում կկառուցվի աշխարհի ամենամեծ կիսահաղորդչային համալիրը՝ Terafab-ըՄոուրինյուն երբեմն խիստ է լինում, բայց դա օգնում է մեզ առաջադիմելՔննարկվում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վիլեն Գաբրիելյանի թեկնածության հարցըԹուրքիան վերականգնել է նավերի անցումը նեղուցներով. BloombergՊատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով կստեղծվի. նախագիծն ընդունվեց միաձայնԱրտաշես Թումանյանն ազատվել է վարչապետի խորհրդականի պաշտոնիցՔասախ համայնքի նախկին ղեկավարը 28 հողամաս է օտարել. 6 անձ ձերբակալվել է«Hack Armenia» 24-ժամյա հաքաթոնը համախմբել է ԱԲ ոլորտի մասնագետներին՝ կիրառական լուծումներ մշակելու շուրջՍեն Տրոպեն՝ Էփշտեյնի զոհերի հավաքագրման գլխավոր կենտրոնԳյումրիում կնշվի Երիտասարդության միջազգային օրը
Հայաստան

Defense News. Աշխարհը վերադառնում է պրոքսի պատերազմների դարաշրջան` Լիբիայից մինչեւ Լեռնային Ղարաբաղ եւ Եմեն

Լիբիայում եւ Լեռնային Ղարաբաղում կոնֆլիկտներում դրոններն արագորեն առաջ անցան դրանք չեզոքացնելու համար նախատեսված ցամաքային համակարգերից` ճանապարհ հարթելով խոցելի զորքերի վրա հեշտ գրոհների համար, գրում է Defense News-ը:

«Սկզբում մի տեսանյութ հայտնվեց Լիբիայից, որում թուրքական ԱԹՍ-ն ոչնչացնում է ռուսական «Պանցիր» հակահրթիռային պաշտպանության համակարգը: Այնուհետեւ Լեռնային Ղարաբաղում իսրայելական Harop-ի օգնությամբ շարքից դուրս բերվեց «Ս-300» հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգը՝: Ավելին, փորձագետների կարծիքով, անօդաչու թռչող սարքերի եւ հակաօդային պաշտպանության համակարգերի միջեւ ուժերի հավասարակշռությունը համաշխարհային պատերազմների բանալին կդառնա մոտ ապագայում:

«Լիբիան, Լեռնային Ղարաբաղը եւ Սիրիան մեզ ցույց տվեցին, որ եթե գործող ուժերը չեն կարողանում պաշտպանել իրենց օդային տարածքը, ապա անօդաչու թռչող սարքերի լայն կիրառումը կարող է կյանքը ծայրաստիճան վտանգավոր դարձնել»,- նշել է Պաշտպանության հետազոտությունների թագավորական միացյալ ինստիտուտի գիտաշխատող (Մեծ Բրիտանիա) Ջասթին Բրոնք:

Անցյալ տարի թուրքական Bayraktar TB2 մարտական ​​անօդաչուն հայտնվել էր թերթերի էջերին լիբիական հակամարտության ժամանակ: «Թուրքիան նաեւ ինժեներների ուղարկեց, որոնք կատարելագործեցին դրոնների ծրագրային ապահովումը»,- ասել է Ջալել Հարչաուին շվեյցարական Global Initiative Against Transnational Organized Crime-ից:

«Հոկտեմբերին TB2-ի արդյունավետ օգտագործումը Լեռնային Ղարաբաղում հնարավոր դարձավ նախորդ հաջողությունների շնորհիվ Լիբիայում»,- հավելել է նա: Հաղորդվում էր, որ Թուրքիան, որը սատարում էր Ադրբեջանին, հակամարտությունից առաջ ուսումնական ԱԹՍ-ներ էր ուղարկել: TB2-ները, իսրայելական բարաժավորող զինամթերքի հետ միասին, հաջողության հասան. հոլանդական Oryx հետազոտական ​​խումբը հայտնել էր, որ 134 հայկական տանկ է ոչնչացվել ադրբեջանական 22 տանկի դեմ:

«Թուրքիան կուտակում էր իր փորձը ԱԹՍ-ների ոլորտում իսրայելական ԱԹՍ-ների վարձակալումից հետո, այնուհետեւ կիրառեց այդ փորձը սեփական ԱԹՍ-ների կառուցման համար` իսրայելական համակարգերի վրա դրված սահմանափակումների պատճառով հիասթափությունից հետո,- ասել է Բրոնքը:- TB2-ը Heron-ի նման աերոդինամիկ պրոֆիլ ունի, իսկ թուրքական Anka անօդաչուն նման է Hermes 450ճին»: Bayraktar-ի արտադրողը TB2 է վաճառել Կատարին եւ Ուկրաինային, իսկ Սերբիան դիտարկում է գնման հնարավորությունը:

«Չինաստանը եւ Թուրքիան մրցում են ԱԹՍ-ների վաճառքների համար, ուստի հարց է առաջանում` ինչու՞ Ռուսաստանը համարժեքը չունի TB2-ի վաճառքի համար: Ես շատ զարմացած եմ, որ դրանցից գրեթե չկա այդ շուկայում»,- ասել է Հարչաուին: ԱԹՍ-ների օգտագործումը Լեռնային Ղարաբաղում ընթացող մարտական գործողություններում թանկ արժեցավ. Կանադան դադարեցրեց զենքի արտահանումը Թուրքիա` TB2-ում կանադական դետալների պարունակության մասին պնդումների պատճառով, մինչդեռ անօդաչու սարքերի համար մասեր մատակարարող բրիտանական ընկերությունը նույնպես խզեց պայմանագիրը:

Բրոնքի խոսքով` մի շարք երկրներ, այդ թվում` Բրիտանիան, ուժեղացնում են իրենց ցամաքային զորքերի պաշտպանությունը: «Այս սպառնալիքի լույսի ներքո բրիտանական բանակը վերջերս կարճ կամ միջին հեռահարության համակարգ [զենիթահրթիռային համալիր] պատվիրեց, որը կոչվում է Sky Saber: Եթե ​​դրանք տեղակայվեն մեծ քանակությամբ, ապա պետք է կտրուկ նվազեցնեն բանակի խոցելիությունը ե՛ւ հսկողության, ե՛ւ թշնամու ԱԹՍ-ների հարձակումներն այն իրավիճակներում, երբ բարեկամական պաշտպանությունն օդից հասանելի չէ»,- ասել է նա: Սակայն դրոններն անձեռնմխելի չեն, հավելել է նա: «Սիրիայում ամերիկյան եւ բրիտանական Reapers եւ Predators դրոնները շատ խնդիրներ ունեին ռուսական ռադիոէլեկտրոնային պատերազմի համակարգերի հետ: Բրոնքն ակնկալում է, որ զինվորականները կավելացնեն հակաօդային պաշտպանության համար նախատեսված ծախսերը` ԱԹՍ-ների սպառնալիքը հավասարակշռելու համար, «հատկապես` այն երկրներում, որոնք չունեն ուժեղ ավիացիա»:

«Տարբերակներից մեկը ռուսական SA-17 համակարգն է, որի հեռահարությունը 75 կիլոմետր է` TB2 հրթիռների 10 կիլոմետրի համեմատ, կամ` ավելի էժան եւ կոմպակտ SA-15 համակարգը` 10 կիլոմետր հեռահարությամբ: Արեւմտյան արտադրանքը ներառում է NASAMS համակարգը, որն արդեն օգնում է պաշտպանել Վաշինգտոնը մոտ 15 կիլոմետր շառավիղով, եւ NASAMS 2-ը` 30-40 կիլոմետր հեռահարությամբ»,- ասել է նա:

Թագավորական Միացյալ ծառայությունների ինստիտուտի ռազմական գիտությունների տնօրեն Փիթեր Ռոբերթսն ասել է, որ աշխարհը սկսում է գիտակցել ժամանակակից պատերազմների իրողությունը: «Որոշ ժամանակ ռոմանտիկ տեսակետ կար, որ անօդաչու թռչող սարքերը, տանկերը կամ հրթիռները ինքնուրույն կհաղթեն պատերազմը:- ասել է նա,- Պատերազմի դաշտում արծաթե փամփուշտ չկա»:

Ռոբերթսը հավելել է, որ քաղաքային պատերազմները նույնպես վերածնունդ են ապրում, ինչպես եւ` խաբեության արվեստը պատերազմում: «Անկախ նրանից` դա ռուսներն են Ուկրաինայում, թե իրանցիները, խայծի օգտագործումը վերադառնում է. մի բան, ինչի մասին մենք ժամանակին գիտեինք, սակայն մոռացել էինք 1990-ականներին»:

Նրա խոսքով` աշխարհը վերադառնում է նաեւ պրոքսի պատերացմների դարաշրջանին` Լիբիայից մինչեւ Լեռնային Ղարաբաղ եւ Եմեն: «Դա նշանակում է, որ պատերազմները վարում են գերտերությունները` վարձկանների, հովանավորվող պարտիզանական խմբավորումների եւ ապստամբներ ներգրավմամբ,- ասել է նա:- Դա նաեւ նշանակում է, որ ավելի բարդ զենքը կհայտնվի ավելի փոքր ոչ պետական ​​խմբավորումների ձեռքում, ինչպիսիք են հութիները Եմենում, ովքեր թեւավոր եւ բալիստիկ հրթիռներ եւ ԱԹՍ-ներ են օգտագործում»: