Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրել Ինչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարությունները Շվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունից Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելու Իսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներին Տաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամ Համայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրեր Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներին Դատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ «Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը Լիտվա

ԵԱՏՄ-ի արտոնյալ առևտրային գործընկերների թիվը կավելանա․ անդամ երկրներն առանցքային փաստաթղթեր են ստորագրելԻնչպե՞ս է հայկական քարթինգը հաղթահարում դժվարություններըՇվեդիայի Ռիկսդագի խոսնակը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին՝ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ–ին ավելի շատ վճարել է, քան ստացել միությունիցԳարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների գործը քննող դատավորն ինքնաբացարկ հայտնեց. նոր դատավոր է նշանակվելուԻսրայելն արձագանքել է Թուրքիայի մեղադրանքներինՏաթև համայնքի նախկին ղեկավար Մուրադ Սիմոնյանից կբռնագանձվի 4 միլիոն 454 հազար դրամՀամայնքներում կիրականացվեն հունական ժողովրդական պարերի ուսուցման ծրագրերԺաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի Մ17 առաջնությունում հաջողությամբ հանդես եկած հայ պատանի ըմբիշներինԴատախազությունն «Արարատցեմենտ»-ի սեփականության իրավունքով պատկանող մարզադպրոցի ձեռքբերման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ«Նավասարդը»՝ 5 տարեկան․ Սիսիանում հայ-իրանական փառատոնը կանցկացվի երկօրյա ձևաչափովՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակության այցը ԼիտվաՀԷՑ-ում հաշվիչների գնման մրցույթից 500 մլն դրամից ավելի խնայողություն է արձանագրվելՀայաստանում էբոլայի ներթափանցման վտանգը ցածր է. ՀՎԿԱԿՎայոց ձորի քրեական ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել․ կատարվում է նախաքննությունՄեկնարկել է Գարեգին Բ-ի և վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով առաջին դատական նիստըԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ. ԿալլասԸստ սոցհարցման՝ Զելենսկին ընտրությունների երկրորդ փուլում կպարտվեր ԶալուժնիինԿոնգոյում Էբոլայով վարակվածների թիվը գերազանցել է 4 հազարըՖրանսիայում կրկին չափազանց շոգ եղանակ կհաստատվիԻսրայելի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՄոսադի տնօրենը պաշտոնից ազատել է գործակալության հետախուզական վարչության ղեկավարինԸնդդիմադիր պատգամավորները մեկնել են Վաղարշապատի դատարան, որտեղ մեկնարկում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի գործով նիստըԳիդեոն Սաարը կոշտ հակադարձել է Հաքան ՖիդանինՌոդրին որոշում է կայացրել կարիերան շարունակել կատալոնական «Բարսելոնայում»Ռուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըԱրարատ Միրզոյանը օգոստոսի 10-14-ը ներառյալ կլինի արձակուրդումՆԳՆ ոստիկանության թիրախային պայքարը ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ուղղությամբ․ շրջանառությունից դուրս է բերվել 1293 միավոր զենք«Ուժեղ Հայաստանի» մի խումբ աջակիցների կողմից քարոզչությանը խոչընդոտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՍուր աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել երեք անձ. ՍԱՏՄ-ն վերահսկողություն է սկսել «Բամբու» բար-ռեստորանումԿառուցվածքային փոփոխություններ ՀՀ քննչական կոմիտեումԱկումբի ղեկավարությունը պատրաստ է եղել բավարարել Վինիսիուսի ֆինանսական պահանջները 2026-ի 1-ին կիսամյակում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների վերաբերյալ քննվել է 307 քրեական վարույթ. ՔԿՆԳ նախարարը Սյունիքի սահմանային պահակակետերում հետևել է Ոստիկանության գվարդիայի ծառայողների շուրջօրյա հերթապահությանըԹաիլանդի դպրոցում աշակերտը կրակոցներ է արձակել. կան զոհերԻնչով է պայմանավորված եղանակի կանխատեսման ճշգրտությունը Հնարավոր կլինի անզեն աչքով դիտել Արեգակի պսակըՀորմուզի նեղուցում փոխվել է 49 առևտրային նավի երթուղի. CENTCOMԽաղային շուկան՝ վերահսկողության նոր փուլում․ կփրկի՞ թվային համակարգը կախվածությունից ու ստվերիցՀռոմեական կայսրության ամենատպավորիչ ինժեներական ձեռքբերումներից մեկըԲացահայտելով ՀայաստանըԿապահովվի ազգային փոքրամասնությունների լեզուների ուսուցման առավել հասանելի կազմակերպումըԱզատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող մի շարք հարցեր շարունակում են մնալ չլուծված․ ՄԻՊԹրամփը երկրորդ անգամ է փորձում սահմանափակել ԱՄՆ քաղաքացիություն ստանալու ծննդյան իրավունքըՏավուշի պարեկները հայտնաբերել են անկանոն երթևեկող «Նիվան» և տեղափոխել պահպանվող հատուկ տարածք2026-ի առաջին կիսամյակում ընտանեկան բռնության 204 գործ է ուղարկվել դատարան. ՔԿՅան Կոուտոն «Բորուսիա Դորտմունդից» միացել է «Կոմոյին»Հյուրանոցներին աստղեր կշնորհի Հայաստանի հյուրանոցների ասոցիացիանԿասեցվել է «Ծիրան» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը՝ սանիտարական խախտումների պատճառովԴարոն Աճեմօղլուն մեծ ցանկություն ունի մոտ ապագայում այցելելու Հայաստան. դեսպան Մկրտչյան

Հայ-ադրբեջանական վեց կետանոց հուշագիրն իրական փաստաթուղթ է, դրա մասին իմացել եմ դեռ հունվար ամսին. Կապանի քաղաքապետ

Հայ-ադրբեջանական վեց կետանոց հուշագիրն իրական փաստաթուղթ է։ Այս մասին «Երկիր մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդաշարի ընթացքում ասել է Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանը։

«Հայ-ադրբեջանական վեց կետանոց հուշագիրն իրական փաստաթուղթ է։ Ես դրա մասին իմացել եմ դեռ հունվար ամսին։ Եթե դա պատգամավորների համար սովորական փաստաթուղթ է, ապա մեզ համար այն մեծ նշանակություն ունեցող փաստաթուղթ է։ Դա չի կարող սարքված լինել, որովհետեւ մնացած կետերն այժմ կյանքի են կոչվում։ Կետ առ կետ իրականացվում է հուշագրին համաձայն։ Այսինքն՝ Գորիս-Դավիթ Բեկ, Կապան-Ճակատեն ճանապարհահատվածները կարգավորվում են ըստ կնքված համաձայնագրի։ Նոյեմբերի 9-ին կնքված փաստաթղթից հետո կնքվել է այս փաստաթուղթը, որում հստակ ասվում է, որ դեկտեմբերի 18֊ին մեր համար նպաստավոր դիրքերից, որոնք ունեինք մինչեւ նոյեմբերի 9-ը, պետք է ետ քաշվենք։ Սահմանների մասով այդ հուշագրում ոչինչ չկա»,- նշեց Փարսյանը։

Գեւորգ Փարսյանը հայտնեց, որ տարբեր ճանապարարհահատվածներում ադրբեջանցիները տեղադրել են ցուցանակներ, որոնք հետագայում օգտագործել են ի շահ իրենց եւ դիրքավորվել առավել նպաստավոր դիրքերում.

«Կապան-Ճակատեն ճանապարահատվածում հունվարի 22-ին տեղադրվեց ցուցանակ ադրբեջանցիների կողմից։ Իհարկե սադրիչ գործողություններ են։ Քանի որ մեր քաղաքացիները չէին կարող անտարբեր անցնել, փչացրին ցուցանակը։ Եվ ստացվեց այնպես, որ ադրբեջանցիները, ի պաշտպանություն իրենց գույքի, վերադիրքավորվեցին, այսինքն՝ դիրքավորվեցին ճանապարհի մյուս մասում՝ ավելի բարձր հատվածում, եւ ճանապարհի այդ հատվածն ամբողջությամբ անցավ նրանց դիտարկման ներքո։ Այս ամենը շատ մտահոգիչ է։ Մենք խոսել ենք Մարդու իրավունքների պաշտպանի հետ հաճախի լսվող կրակոցների վերաբերյալ, որոնք մտահոգել են մեր բնակիչներին։

Միանշանակ չի կարելի ասել, որ դիպուկահարը յուրաքանչյուրին կարող է խոցել իրենց տան մոտ, դա ավելի շատ փոխաբերական իմաստով է ասված։ Բայց այժմ ադրբեջանցիների տիրապետության տակ է գտնվում մեր հիմնական մայրուղին, օդանավակայանը եւ շատ բնակավայրեր։ Գյուղական բնակավայրերից 16-ն իրենց դիտարկման ներքո է։ Եթե ուզեն գյուղացիների համար խնդիրներ ստեղծել, կստեղծեն»։

Ըստ Գեւորգ Փարսյանի՝ կնքված հուշագրից տեղյակ չեն եղել նաեւ ՊՆ գեներալները. «Այդ կնքված հուշագիրը կարգավորում է, որ ադրբեջանցիներն էլ կարող են օգտվել այդ ճանապարհից, իհարկե, նախօրոք տեղյակ պահելով, բայց դա չի վերաբերվում Կապան-Գորիս ճանապարհահատվածին։ Այդտեղ ադրբեջանցիները որեւէ կերպ չեն կարող օգտվել։ Բայց եղել են դեպքեր, երբ Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհահատվածում ադրբեջանցիները երթեւեկել են առանց ռուս սահմանապահների ուղեկցության, որոնք արձանագրվել են նրանց կողմից եւ կանխվել։

Ամբողջովին անհասկանալի է, թե ինչու է այդ հուշագիրը գաղտնի պահվում։ Զավեշտալին այն է, որ այդ մասին անգամ չգիտեին ՊՆ գեներալները։ Ու այն գեներալները, որոնք ուղիղ կապ ունեին Սյունիքի մարզի պաշտպանության հետ։ Այսինքն՝ այն ժամանակը, երբ իրենց խնդիր էր տրված մեզ հետ միասին ամրապնդվել այդ դիրքերում եւ կառուցել լրացուցիչ պաշտպանական գծեր եւ ենթակառուցվածքներ, եւ այդ աշխատանքներն այդքան անելուց հետո նոր դեկտեմբերի 17-ին ի զարմանս բոլորիս իջեցվեց այդ հրամանը։ Այսքանից հետո եթե էլի նման հուշագրեր հայտնվեն արդեն զարմանալի չէ»։

Գեւորգ Փարսյանի կարծիքով՝ Սյունիքում կա արտագաղթի մեծ վտանգ՝ հատկապես սահմանամերձ բնակավայրերի վրա։

«Այդ գյուղերից արդեն արտագաղթ կա՝ ինչպես Կապան եւ Երեւան, այնպես էլ Երեւան։ Կապան քաղաքում նկատվում է անշարժ գույքի վաճառքի միտում։ Երեք անգամ ավելացել է Կապանում վաճառված անշարժ գույքի քանակը։ Արտագաղթի միտում կա անգամ Քաջարան քաղաքից, որտեղ բնակչությունը սոցիալապես ապահովված է։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք ստանում են շատ բարձր աշխատավարձ, հրաժարվել են իրենց աշխատանքից եւ ընտանիքով մեկնել արտասահման»,- ավելացրեց Փարսյանը։