Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացում Ալիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով Քաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ է Սպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ Առաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանին Իրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ) Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղին Պենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտը Աշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել է Հարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համար Իսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքները ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»

Հայաստանի Հանրապետությունում ևս արձանագրվել է վառելիքի գների բարձրացումԱլիկ Ալեքսանյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքովՔաղաքացիական ավիացիան Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտ էՍպիտակագլուխ անգղը տեղափոխվել է Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄԱռաջին անգամ Ռոնալդուն պաշտոնական խաղում ամբողջությամբ մնաց պահեստայինների նստարանինԻրավապահները առգրավել են մաքսանենգ ճանապարհով ներկրված 6 կգ մարիխուանա (տեսանյութ)Պաուլո Դիբալան և Նաուել Մոլինան չեն մասնակցելու Լիոնել Մեսսիի հրաժեշտի խաղինՊենտագոնը հաստատում է Իրաքից ԱՄՆ զորքերի դուրսբերման ավարտըԱշխարհում շոգի հետ կապված մահացության դեպքերի թիվն աճել էՀարկավոր է մեծ ներդրումներ կատարել ավելի ուժեղ Եվրոպա ունենալու համարԻսրայելի տրանսպորտի նախարարը պահանջում է կասեցնել Flydubai-ի հետ թռիչքներըՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն»ԱՄՆ Գերագույն դատարանը թույլ է տվել Թրամփի վարչակազմին վերսկսել միգրանտների արտաքսումները երրորդ երկրներԱՄՆ պատժամիջոցներ` ռուսական և չինական ընկերությունների նկատմամբ. ReutersՍկեսուրի կողմից պարբերաբար նվաստացումների հետևանքով կինն ինքնասպան է եղելՀին նմուշի անձնագիրը վավեր կմնա մինչև ժամկետի ավարտը Կենսաթոշակի նշանակման որոշումները քաղաքացիները կստանան SMS-ովԻրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերսկսման համար ներկայացրել է յոթօրյա ծրագիր Պատրիարք Կիրիլը շնորհավորել է արքեպիսկոպոս Եզրաս ՆերսիսյանինFlydubai-ի օդաչուներից մեկը Օմանի քաղաքացի է եղել. CNNՀանրային քննարկման է դրվել երեխայի ծննդով պայմանավորված հիփոթեքային վարկի մարման աջակցության բաղադրիչի ժամկետը երկարաձգելու նախագիծըԿալինինգրադի շրջափակման դեպքում Ռուսաստանը պատրաստ է միջուկային հարված հասցնել Երկարաձգվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունումըԱՄՆ-ն ու Հայաստանը կարևորագույն հանքանյութերի ոլորտում անցնում են գործնական քայլերիՆիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ԱԽ նիստԻրաքում ավարտվել է ԱՄՆ-ի առաքելությունըՄենք չենք կարող ձեռք տալ ֆուտբոլինՔննարկվել են Արդարադատության նախարարության իրավական և թվային բարեփոխումներըՀայաստանը տասներորդն է միջինից բարձր եկամուտ ունեցող 35 երկրների ինովացիոն վարկանիշումՔննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության զարգացմանն առնչվող հարցերՆա կարող է դառնալ Թենեսի նահանգում մահապատժի ենթարկված առաջին կինըՕդի ջերմաստիճանը կնվազիԱննա Վարդապետյանը ներկայացրել է արտերկրից ապօրինի գույքի վերադարձի մարտահրավերներն ու լուծումներըՆոր պահանջներ` էլեկտրաէներգետիկական համակարգի հզորության գործակցի վերաբերյալԲաքուն և Մինսկն ամրապնդում են ռազմական համագործակցությունըՌՈ պետը շրջայց է կատարել բանակային դիրքերումՀայաստանի քաղաքացիական ավիացիան 93 տարեկան էՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշար Առաջին միավորները Ազգերի լիգայի խաղարկությունումՔաղաքապետարանը տեղեկացնում էԻսրայելում ստուգվում է FlyDubai-ի ինքնաթիռի օդաչուի ինքնասպանության փորձի վարկածըՎոլոդինը երրորդ անգամ անընդմեջ ընտրվել է ՌԴ Պետդումայի նախագահԱրաղչին ստացել է Հորմուզի վերաբերյալ Իրանի պլանին ԱՄՆ-ի պատասխանը. ReutersՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը մեկ ամսով երկարաձգվել էՄեծ Բրիտանիայի հարաբերությունների երկարաժամկետ փոփոխությունների տարբերակներըՀրազդանի Firebird AI կենտրոնի վերաբերյալ ռուսական հեռուստաալիքի գնահատականը քաղաքականացված է. Դավիթ ԹադևոսյանՄիքայել Մինասյանը հրավիրվել է Գլխավոր դատախազությունԵրևանում պաշտոնապես բացվեց «Յուվենտուս» ՖԱ-ի ակադեմիայի մասնաճյուղերից մեկըՄեկնարկում է «Երևան. քաղաք և պատմություն» միջազգային գիտաժողովըՀայաստանում քննարկվել են գենդերազգայուն կենսաբազմազանության կառավարման հնարավորությունները
Հայաստան

նիկոլի կառավարման տարիներին մենք մեր տնտեսական պոտենցիալը հյուծել ենք

Այն, որ հունվարի 11-ի համաձայնագրով Հայաստանի համար տնտեսական հեռանկարներ են բացվում, ես այդ հարցում հոռետես եմ, մեծ հարցական է, թե Բաքվով անցնող այդ ճանապարհով արտաքին աշխարհ ելքը որքանով է ինտեգրվում մեր տնտեսական հանգույցի հետ, փոխարենը միմյանց հետ շատ լավ ինտեգրվում են թուրք-ադրբեջանական հանգույցները։ Այս մասին «Արմնյուզ» ՀԸ «Օրախնդիր» հաղոդման ընթացքում հայտարարել է ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը։

«Անհասկանալի է, թե Հայաստանի ապաշրջափակվող ենթակառուցվածքներն ինչ կապուղիներով են միացվելու տրանսպորտային այլ հանգույցների, և պետք է հաշվարկել, թե տնտեսվարողի ծախքերի վրա դրանք որքան դրական են ազդելու․ ասվում է, թե տնտեսական բում է լինելու, իհարկե այդպես չէ, այդ հանգույցներն ինտեգրված չեն Հայաստանին, դրանք ինտեգրված են Ադրբեջանին և Թուրքիային։ Ես դեռ անվտանգության մասին չեմ խոսւմ, այլ բացառապես դրա տնտեսական էֆեկտի մասին։ Ճանապարհը շատ է երկարում։ Այն ավելի մեծ տնտեսական էֆեկտ է ունենալու եւ ադրբեջանական, եւ Թուրքիայի տնտեսության, ոչ թե Հայաստանի համար։ Կարևոր է, որ բանակցությունների ընթացքում հստակեցվի, թե ենթակառուցվածքներն ինչպես են իրար միանալու։ Դու կարող ես ունենալ ճանապարհ, որը կլինի ոչ անվտանգ, դրա տնտեսական արժեքը զրոյական է կամ շատ փոքր։ Պետք է սկսել անվտանգային խնդիրներից»,- ասել է Վարդան Արամյանը։

Վարդան Արամյանի խոսքով՝ 2020-ի 11 ամսվա տվյալներով՝ 7,3 տոկոս տնտեսական անկում ունենք, տարեկան ցուցանիշը կանցնի 8 տոկոսից։

«Եթե ազատականացնենք առևտուրը հարևանների հետ, կհակադրվեն տնտեսական և ազգային դոկտրինները։ Թուրքիայի տնտեսությունը, որն աշխարհում 10-րդն է, ավելի դիվերսիֆիկացված է, քան նույնիսկ Ռուսաստանինը։ Մեր տնտեսությունը երեք անգամ թույլ է Ադրբեջանի տնտեսությունից։ Այս տանդեմին դիմակայելը շատ բարդ է լինելու, պետք են սահմանափակումներ, պրոտեկցիոնիզմ, բայց բիզնեսը միշտ ճանապարհներ է գտնում», նշել է նա:

Ֆինանսների նախկին նախարարի կարծիքով՝ եթե ադրբեջանական կապիտալը նպատակադրվի, մուտք կգործի մեր շուկա, և ուրեմն՝ մեր իդեա-ֆիքսը պետք է լինի տնտեսությանն ավելի բարձր աճի տեմպեր հաղորդելը, որպեսզի կարողանանք մրցել հարևանների հետ.

«Եթե հանրության գոնե 40-45 տոկոսն ազգային գաղափարախոսություն ունենա, պատրաստ կլինի ավելի թանկ վճարել, բայց գնել տեղական ապրանքը, դիմակայել օտարներին։ Ցավոք, մեզ մոտ նման գաղափարախոսություն չկա։ Հայոց ցեղասպանության հարցում բոլորս համակարծիք ենք, բայց թուրքական ապրանքներ սպառելու վտանգների հարցում գիտակցում չկա, մինչդեռ կարևորը վարքագիծն է»:

Վարդան Արամյանի խոսքով՝ կարևոր է, թե մենք ինչպես ենք մեզ տեսնում այս իրավիճակում, քանի որ Հայաստանը մեն-մենակ դուրս է գալիս աշխարհի, այդ թվում՝ մեծ էներգետիկ նախագծերի կայունության դեմ.

«Չպետք է մտածենք, որ եթե ճանապարհները բացվեցին, ամեն ինչ հոյակապ է լինելու, դա միֆ է։ Անցած տարվա 8 տոկոսանոց անկման պատճառն այն է, որ երկու տարում մենք մեր տնտեսական պոտենցիալը հյուծել ենք։ Երբ մարդիկ տեսնեն, որ հոսանքը թանկանում է, իրենց մաշկի վրա զգան դա, կգիտակցեն, որ ունենք խնդիրներ։ Մեր անտուն մնացած հայրենակիցների բեռը ևս բյուջեի վրա է, այն դեպքում, երբ առանց այն էլ բյուջեն ծանրաբեռնված է ընթացիկ ծախսերով: 2021-ի համար ծրագրված 3,2 տոկոսանոց տնտեսական աճն անիրագործելի է, միայն Սոթքի հանքի կորստով՝ այն արդեն իսկ չի իրականացվի, քանի որ այդ հանքը հարկատուների առաջին հնգյակում էր գտնվում: Տնտեսական աճ ունենալու համար պետք է նախ անվտանգության գոտի ձևավորել՝ հարկաբյուջետային, դրամավարկային, քաղաքական կայունություն։ Սրանց բացակայության դեպքում ներդրումների մասին խոսելը մանկամտություն է»,- հայտարարել է Վարդան Արամյանը: