Ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Նախօրերին ադրբեջանական կողմը փոխանցել է 2 հայ զոհված զինծառայողի մարմին: Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, հայտնեց Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադեւոսյանը։
«Նախրօրեին որոնողական աշխատանքներ չենք կատարել՝ պայմանավորված Ալիևների՝ Շուշի այցով: Ադրբեջանական կողմը Մարտունուց և Թալիշից մեզ է փոխանցել 2 հայ զոհված զինծառայողի աճյուն: Նմանօրինակ դեպքեր էլի են եղել: Եղել է նաև, որ իրենք մատնշել վայրը, որտեղ հայկական աճյուններ կան: Նույն էլ նաև մենք ենք անում»,- նշեց Հունան Թադևոսյանը:
Հունան Թադևոսյան հավելեց, որ այսօր որոնողական աշխատանքները շարունակվում են Շուշիում, Հադրութում, Ջաբրայիլում և Ֆիզուլիում:
Նրա խոսքով՝ մինչ օրս հայտնաբերվել է 1232 զոհված զինածառայողի աճյուն:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները