Իրանական նավատորմի սպառազինության մեջ է ներառվել երկրի խոշորագույն ռազմանավը
Իրանական նավատորմի սպառազինության մեջ է ներառվել երկրի խոշորագույն ռազմանավը, հաղորդում է Mehr-ը:
«Մակրան» նավը հայրենական ուղղաթիռակիր է, որը կարող է օգտագործվել լոգիստիկ նպատակով ռազմածովային ուժերի ծովային օպերացիաների աջակցության համար:
Հսկայական նավը միացել է նավատորմին «Էխտեդար» («Ուժ») անվանմամբ ռազմածովային երկօրյա զորավարժություններին առաջին օրը: Զորավարժություններին մասնակցում են Իրանի զինված ուժերի շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին, բանակի հրամանատար գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին եւ այլ բարձրաստիճան զինվորականներ:
Ռազմածովային ուժերի հրամանատար փոխծովակալ Հոսեյն Հանզադիի խոսքով՝ «Մակրանը» կարող է կրել 7 ուղղաթիռ եւ աջակցել ՌԾՈւ առաքելությանն ավելի հեռավոր ջրերում, ինչպես օրինակ՝ Հնդկական օվկիանոսում, Բաբ էլ Մանդեբի նեղուցում եւ Կարմիր ծովում:


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
ՀՀ ԱԺ իններորդ գումարման առաջին նստաշրջան - 02.08.2026
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները