Ուիլյամ և Հարի արքայազնները պատմել են արքայադուստր Դիանայի վերջին զանգի մասին
Բրիտանական գահի թագաժառանգ Քեմբրիջի դուքս Ուիլյամը և նրա եղբայր արքայազն Հարին առաջին անգամ կպատմեն իրենց մոր՝ արքայադուստր Դիանայի մասին վավերագրական ֆիլմում, որը եթեր կհեռարձակվի ITV հեռուստաալիքում հուլիսի 24-ին, գրում է korrespondent.net-ը:
«Դիանա, մեր մայրը՝ նրա կյանքը և ժառանգությունը» ֆիլմում Ուիլյամը և Հարին մասնավորապես պատմում են նրա վերջին զանգի մասին, որը տեղի է ունեցել արքայադստեր մահվանից մի քանի ժամ առաջ:
Արքայադուստր Դիանան Փարիզից զանգել է իր որդիներին, որոնք իրենց հոր՝ արքայազն Չարլզի և թագուհի Էլիզաբեթի հետ Բալմորալ ամրոցում էին:
Արքայազն Հարին ասում է, որ ինչպես շատ դեռահասներ, նա չէր սիրում հեռախոսով խոսել ծնողների հետ, այդ պատճառով դժկամությամբ է վերցրել հեռախոսը:
«Ես չեմ կարող հիշել՝ ինչ եմ պատասխանել նրան, բայց ես իմ ողջ հետագա կյանքում ափսոսել եմ, որ այդքան կարճ տևեց այդ զրույցը: Եթե ես իմանայի, որ դա վերջինն էր, ես նրան կասեի այն ամենը, ինչ պետք է ասեի»,- ասել է արքայազնը:
Ուիլյամը նշել է, որ մոր զանգի այդ պահին նա եղբոր հետ ուրախ ժամանակ էր անցկացնում, և իրենք շտապում էին ավարտել զրույցը:
«Մենք Հարիի հետ շտապում էինք «ցտեսություն» ասել: Այդ հեռախոսազանգը դաջվել է հիշողությանս մեջ»,-նշել է Ուիլյամը:
Դիանան մահացել է Փարիզում 1997 թվականի օգոստոսիս 31-ի գիշերը ավտովթարի հետևանքով, երբ Ուիլյամը 15 տարեկան էր, իսկ Հարին՝ 12:

















































«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով«Ըսավ քուգդ բդի էղնի 120». նոր ձայն...
Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասին
Հայաստանը կներկայացվի աշխարհի խոշորագույն արևային էներգետիկ ցուցահանդեսում՝ Intersolar Europe 2026-ո...
Ռեալը չի ցանկանում 70 մլն եվրո վճարել
Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ԱՄՆ-ն Լիբանանում ձգտում է կայուն հրադադարի․ Վենս
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտո...