Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-եր Վրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետ Մահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմ Օմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցությունները Որպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . Կոս Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ը Միջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ) ԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձություն Անկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համար Գերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանը Բաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա

Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ ԹրամփԻրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղարԻտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերըԱնվտանգային կանոններ՝ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար (տեսանյութ)Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոնՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու (ֆոտոշարք)Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. ԹրամփԷփշտեյնի ստվերը հետապնդում է եւս մեկ նորվեգացի գործչիՀայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներՍուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանըԼցակայանում հայտնաբերվել են խախտումներԱՄՆ իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը` Ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման․ ԽուդաթյանԵվրոպական Միության կրոնական կառույցների և պետության հարաբերությունների հարցերի պատասխանատուն այցելել է Արամ Ա կաթողիկոսինԲանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա. ՈւիթքոֆԴիլիջանում կբացվի Հայկական գործվածքի թանգարանԿենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբ
Հայաստան

2021 թվականն ապրելու ենք ԽԱՂԱՂ ու ԱՌՈՂՋ․ Արմեն Մուրադյան

ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել․

2021 թվականն ապրելու ենք ԽԱՂԱՂ ու ԱՌՈՂՋ!!!

Մենք պարտավոր ենք ներդնել բոլոր ջանքերը՝ մեր զոհված գործընկերների, հայրենակիցների անավարտ գործերն ավարտին հասցնելու համար․․․

Սիրելի՛ ապագա բժիշկներ, համալսարանականներ ու գործընկերներ, շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Գալիք տարին թող լինի ձեռքբերումների, դժվարությունների հաղթահարման, խաղաղության տարի:

Աշխարհը պատուհասած կորոնավիրուսային համավարակը նոր մարտահրավեր էր առողջապահության, կրթության և մյուս ոլորտների համար: Անգնահատելի են դրա դեմ պայքարող սպիտակ բանակի ներկայացուցիչների ներդրած ջանքերը: Համատեղ աշխատանքի արդյունքում մեզ հաջողվեց հաղթահարել նաև ուսումնական գործընթացի իրականացման դժվարությունները. բժշկական բուհը գործում է անխափան, յուրաքանչյուրն իր ամենօրյա աշխատանքով կարևոր ներդրում ունի կրթական գործընթացի զարգացման գործում։

2020 թվականին լրացավ բժշկական բուհի 100-ամյակը: Այս տարին հոբելյանական էր մեկդարյա համալսարանի համար, սակայն, ցավոք, նախանշված միջոցառումները փոխարինվեցին օրակարգային, օպերատիվ կազմակերպում պահանջող բազմաթիվ այլ աշխատանքներով: Կարևոր է, որ յուրաքանչյուր համալսարանական զգա այն հսկայական պատասխանատվությունը, որը ենթադրում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի սովորող և շրջանավարտ լինելը: Համալսարանականների կողմից այդքան սպասված հոբելյանը ստվերվեց սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ հրահրված ադրբեջանաթուրքական պատերազմով: Այն մեզանից խլեց լավագույններին. շուրջ երեք տասնյակ ԵՊԲՀ շրջանավարտներ, ուսանողներ ու սովորողներ անմահացան հայրենիքի պաշտպանության համար մղվող մարտերում: Նրանց հիշատակը հավերժ է...

Համավարակի պայմաններում և պատերազմի ժամանակ շատ ապագա բժիշկներ, ռազմական բժիշկներ, ուսանողներ իրենց մարդկային ու մարդասիրական պարտքը կատարեցին, սխրանքներ գործեցին, ձեռք բերված գիտելիքները ներդրեցին հանուն մարդկային կյանքերի փրկության:

Կրթությունն ու գիտությունը մեր գալիք օրվա երաշխիքն են: Պետք է ներդնել բոլոր ջանքերը՝ մեր զոհված գործընկերների, հայրենակիցների անավարտ գործն ավարտին հասցնելու համար: Մեր աշխատանքի առանցքում շարունակում են մնալ վիրավորում ստացած զինվորների ապաքինումը, վերականգնողական բուժումն ու նրանց լիարժեք կյանքի ապահովումը: Սա նվազագույնն է, որ կարող ենք անել: Այս հարցում ևս մեր ամենօրյա հաջողությունները տեսանելի են:

Սիրելի՛ ապագա բժիշկներ, սովորողներ, շնորհակալ եմ նաև ձեզ, որ ջանք չխնայեցիք հեռավար ուսումնական գործընթացի իրականացման հարցում ձեր կարևոր դերակատարությունն ունենալու համար: Վստահ եմ, որ շուտով հնարավորություն կունենաք առցանց ստացած գիտելիքները կիրառելու նաև գործնական հարթակում՝ ծառայեցնելով դրանք մեր երկրի և պետության հզորացմանը: Թո՛ղ, որ ձեզ հաջողվի դառնալ 100-ամյա բժշկական դարբնոցի լավագույն ավանդույթների պահպանողն ու տարածողը:

Մաղթում եմ բոլորիդ տոկունություն, ամրություն, խաղաղ օրեր: Կհանդիպենք 2021 թվականին՝ նոր սպասումներով, նոր ակնկալիքներով և ծրագրերով»: