Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-եր Վրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետ Մահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմ Օմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցությունները Որպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . Կոս Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ը Միջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ) ԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձություն Անկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համար Գերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանը Բաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրա

Կանադայում հայտնվել են ժամանակակից «Ռոբին Հուդ»-երՎրաստանի նախագահը և ԱԳ նախարարը զրուցել են Վենսի և Ռուբիոյի հետՄահափորձ է եղել ռազմական հետախուզության ղեկավարներից մեկի դեմՕմանում սկսվել են իրանա-ամերիկյան բանակցություններըՈրպես Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման առաջին քայլ . ԿոսՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում փետրվարի 5-ից 6-ըՄիջազգային առաքանուց հայտնաբերվել է շուրջ 1130 գրամ համաքաշով «Հաշիշի յուղ» տեսակի թմրամիջոց (տեսանյութ)Փոխադարձ հարգանքն ու փոխադարձ շահը սոսկ կարգախոսներ չենԵՄ եւս մեկ երկիր օրինագիծ է պատրաստում երեխաների` սոցցանցերի հասանելիությունն արգելելու մասին   Հեռավար կրթության մարտահրավերները և ապագան Ձմեռային օլիմպիադան ԱՄՆ-ը դիտարկում է որպես կարեւոր իրադարձությունԱնկարան «կդառնա շատ կարեւոր գործընկեր» Բրյուսելի համարԳերեզմանոցի զավթում՝ Զեյթունի գերեզմանատանըԲաքվի դպրոցներից մեկում աշակերտը կրակել է ուսուցչի վրաԱՄՆ-ն իր քաղաքացիներին կրկին հորդորում է անհապաղ լքել Իրանը՝ անցնելով Հայաստան և ԹուրքիաԽտրականության կանխարգելումից մինչև բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերԹրամփը ներգաղթի 33 նոր դատավոր է նշանակելԺամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըՈւկրաինայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի հաջորդ բանակցությունները, հավանաբար, տեղի կունենան Ամերիկայում․ ԶելենսկիԱՄՆ-ն և Ռուսաստանը պետք է մշակեն նոր համաձայնագիր՝ նախկինի երկարաձգման փոխարեն․ ԹրամփԻրանի Գերագույն առաջնորդի ավագ խորհրդական Ալի Շամխանին նշանակվել է Պաշտպանության խորհրդի քարտուղարԻտալիայում այսօր մեկնարկում են Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերըԱնվտանգային կանոններ՝ արկածային զբոսաշրջությամբ զբաղվողների համար (տեսանյութ)Ինքնավթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոնՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 219 քաղաքացու (ֆոտոշարք)Փաշինյանն ու Ալիևը իսկապես լավ առաջնորդներ են. ԹրամփԷփշտեյնի ստվերը հետապնդում է եւս մեկ նորվեգացի գործչիՀայաստանում կան դժվարանցանելի ճանապարհներՍուրեն Պապիկյանը մասնակցել է նորակառույց մոդուլային տիպի զորամասի բացման հանդիսավոր արարողությանըԼցակայանում հայտնաբերվել են խախտումներԱՄՆ իր քաղաքացիներին կոչ է անում անհապաղ լքել Իրանը` Ոչ միայն չենք փակում ատոմակայանը, այլ նաև գնում ենք ևս 10 տարով շահագործման ժամկետի երկարացման․ ԽուդաթյանԵվրոպական Միության կրոնական կառույցների և պետության հարաբերությունների հարցերի պատասխանատուն այցելել է Արամ Ա կաթողիկոսինԲանակցությունները կառուցողական էին և կենտրոնացած էին երկարատև խաղաղության համար պայմաններ ստեղծելու վրա. ՈւիթքոֆԴիլիջանում կբացվի Հայկական գործվածքի թանգարանԿենտրոնականի համայնքային ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն (տեսանյութ)ՀայտարարությունՍահմանվել է երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների ընդունելության և ավարտական միասնական կարգըՑուցահանդես՝ Բեռլինի թանգարաններից ընտրված բացառիկ ցուցանմուշներովԴահուկորդները հինգ ժամ մնացել են ճոպանուղիներումԿադրային տեղափոխություններ` պարեկային ծառայության ղեկավար և սպայական կազմումՎենսը Հայաստանից հետո անմիջապես Ադրբեջան չի մեկնի. EuronewsԱբու Դաբիում ավարտվել են Ուկրաինայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցություններըՄադրիդի «Ռեալի» առաջատարները դժգոհ են Արբելոայի տակտիկական որոշումներիցԻնտերը հաղթեց Տորինոյին և դուրս եկավ կիսաեզրափակիչԿողմերը համաձայնել են պահպանել պայմանագրի պայմանները և սկսել բանակցություններ նոր համաձայնագրի շուրջՌոնալդուն մտադիր է դադարեցնել ակումբում հայտարարած իր գործադուլը և վերադառնալ խաղադաշտՀույսի սերմնացաններ. Հռոմի պապը՝ Փաշինյանի և Ալիևի մասինՌոմանոս Պետրոսյանի անունով WhatsApp-ում կեղծ օգտահաշիվ է բացվելՔիմ Քարդաշյանի և Լյուիս Համիլթոնի նոր սիրավեպը ընթանում է ծայրահեղ զգուշությամբ
Տեսանյութեր

Սիսակ Գաբրիելյանն այս պահին պետք է անհապաղ ձերբակալվի. Արամ Վարդեւանյան

Ցավում եմ այն ամենի համար ինչ տեղի ունեցավ այսօր պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ, իրեն անձամբ ճանաչում եմ, բայց միաժամանակ այն վարքագիծը, որը դրսեւորեց ԱԺ պատգամավորի պաշտոնը զբաղեցնող Սիսակ Գաբրիելյանը, ամբողջությամբ գտնվում է քրեական օրնսգրքի տիրույթում: Yerevan.Today-ի հետ զրույցում ասել է իրավաբան, սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը:

«Նախնական կարող եմ ասել, որ առերեւույթ խուլիգանության տարրեր իր վարքագծի մեջ նկատվում են: Նման պայմաններում հաշվի առնելով, թե վերջին մեկուկես ամսվա ընթացքում ինչպիսի պրակտիկա են որդեգրել ոստիկանությունը, քննչական մարմինները, եւ դատախազությունը, Սիսակ Գաբրիելյանն այս պահին պետք է անհապաղ ձերբակալվի»:

Դիտարկմանը, որ պատգամավորն ինքնապաշտպանվում էր, Արամ Վարդեւանյանը նշել է.

«Հայհոյանքն ինքնին անհրաժեշտ պաշտպանության հիմք չէ: Ցավալիորեն 2,5 տարվա ընթացքում մենք տեսել ենք, թե ինչ աստիճանի հայհոյանքներ են գեներացվել իշխանական պոակների, ֆեյքերի, նույնիսկ ֆեյք ցուցարարների կողմից, որոնցից եւ ոչ մեկի դեպքում անհրաժեշտ պաշտպանության ռեժիմ չի եղել: Ավելին՝ հիշեցնեմ ձեզ, որ մոտ երկու տարի առաջ նույնիսկ փաստաբանների պալատի փաստաբանի ավտոմեքենային էին ձվերով հարվածել, եւ վերջինս կարողացել էր ցուցաբերել բացառիկ հանդուրժողականություն, այդպիսին էր փաստաբանի վարքագիծը, ոչ թե պաշտոնատար անձի»: Զրուցակիցը պնդել է, որ ստեղծված իրավիճակում պետք է պատգամավորի ձերբակալում տեղի ունենա. «Այս դեպքում տեսնում ենք, որ պաշտոնատար անձը հանրային վայրում հասարակական կարգը կոպտորեն խախտելով ոչ միայն անասելի հայհոյանքներ է հնչեցնում, որոնց մասով նաեւ կարծում եմ՝ եթե վերջինս նաեւ գիտի ինչ բան է հայհոյանքը, նաեւ գիտի հայհոյանքների տեսակների հետեւանքները: Դա, ամեն դեպքում, հուսով եմ ինքը կընկալի, որովհետեւ հայհոյանքների ձեւեր կան, որոնք չեն հնչեցվում, ինքը նաեւ դա է խախտել: Սա զուտ բարոյական առումով եմ ասում, բայց հասարակական կարգի խախտումը նման հայհոյանքներով, ավելին՝ հարվածներ հասցնելով, ես տեսա նույնիսկ մի կադր, երբ անձը գետնին ընկած էր, եւ Սիսակ Գաբրիելյանն իրեն հարվածում էր, այս պայմաններում միանշաանակ է, որ պետք է ոչ միայն քրգործ հարուցվի, այլ հենց այդ տաք հետքերով տեղի ունենա ձերբակալում»:

Ըստ Արամ Վարդեւանյանի՝ ձերբակալությունից հետո էլ գլխավոր դատախազը պետք է միջնորդություն ներկայացնի Ազգային ժողով՝ պատգամավորին մանդատից զրկելու համար. «Պատգամավորին կարող են ձերբակալել, որից հետո անհապաղ գլխավոր դատախազը, նաեւ տեսել ենք այս 2,5 տարում, թե քանիցս է նա միջնորդություններ ներկայացրել Ազգային ժողովում, պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ: Իհարկե եւ ոչ մի դեպքում դա չի եղել իշխանական պատգամավորի նկատմամաբ, բայց կարծես թե գլխավոր դատախազը մշտապես պնդում է, որ ինքն անկախության խնդիր չունի»: