Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարար Անթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ին Հուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. Միրզոյան Կվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ Ռեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-ից Փաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակել Սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներ Անվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվի Չունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասին Մենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա Կալաս Երևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց Մեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. Միրզոյան

Ուշիի հատվածում 9 մարդու կյանք խլած ողբերգական վթարի հատվածը եղել է պատշաճ գծանշված. ՏԿԵ նախարարԱնթալիա մեկնելու պլաններ ունեմ՝ մասնակցելու COP-ինՀուսով եմ՝ ՌԴ-ի մեր գործընկերների հետ կհաջողվի առողջացնել մեր հարաբերությունները. ՄիրզոյանԿվերականգնվի Աբովյան համայնքի սեփականության իրավունքը Աբովյան բնակավայրի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբՌեալը 3:2 հաշվով կամային հաղթանակ կորզեց Աթենքի ԱԵԿ-իցՓաստաբանը խուզարկության ժամանակ օտարերկրյա վստահորդից 820 հազար դրամ է հափշտակելՍաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով զոհվել են կանայք և երեխաներԱնվտանգության ստեղծում, որը կերաշխավորի, որ հակամարտությունն այլևս չի կրկնվիՉունեմ դիտարկում, հավաքն ասում է ինքն իր մասին. Փաշինյանը՝ հայաստանյան ընդդիմադիր ուժերի համախմբման մասինՄենք աջակցում ենք վրաց ժողովրդին և նրա՝ Եվրամիության մաս լինելու ձգտմանը. Կայա ԿալասԵրևանի պետական բժշկական համալսարանի Հերացի ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անցՄեր հեռանկարում Հայաստանի անդամակցությունն է Եվրամիությանը. ՄիրզոյանՄեկ առողջություն, մեկ ապագաՀավատում եմ, որ կարող ենք հասնել ցանկալի արդյունքիԿանխվել է հրդեհի տարածումը․ ՆԳՆՂրղզստանը քննարկում է էներգետիկ ըմպելիքների արտադրության ու ներմուծման արգելքի հարցըՌոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականիցՎարչապետը պատասխանում է լրագրողների հարցերին (տեսանյութ)Իրազեկում․ ՀայՓասի գրասենյակների ծառայություններ, արտերկրում գտնվող անձանց դիմումներ Ֆրանսիայում կիբեռհարձակման հետևանքով խափանվել են արյան բանկերի սառնարաններըԻրանի հետ հակամարտությունը կավարտվի, երբ ես դա ցանկանամ. ԹրամփՄենք ցանկացած պահի կարող ենք ունենալ Հայաստան-Թուրքիա սահմանների բացումԿԳՄՍ նախարարը և Պեդրո Դիասը քննարկել են սպորտի ոլորտում համագործակցության հնարավորություններըՀռոմի պապ Լևոն XIV-ն ընդունել է աշխարհահռչակ երաժիշտ Բոբ ԴիլանինԹրամփը կարծում է, որ իրեն մոլորեցրել են Իրանի դեմ պատերազմի հարցում. CNNԴեմոկրատների հաղթանակը վտանգի տակ է դրել Թրամփի բազմամիլիարդ նախագծերը. AxiosՄեր հանձնառությունն է՝ րոպե առաջ հնարավոր դարձնել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Արարատ ՄիրզոյանԳլխավոր դատախազը բավարարել է Տաջիկստանի միջնորդությունը. մեղադրվող անձը հանձնվել է Տաջիկստանի իրավասու մարմիններինԳագիկ Ծառուկյանի կալանքը երկարաձգվեց 3 ամսովՎերականգնվել է Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի սեփականության իրավունքը 18 հողամասի նկատմամբՍամվել Կարապետյանը կալանավորվեց մեկ ամսովՅաննինայի Առևտրի պալատի նախագահը գործարարների հետ կայցելի ՀայաստանՀայՓասի գրասենյակներ պետք է դիմել միայն նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու համարՀայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների արագ շախմատի առաջնությունումԳյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրացինԿոնգրեսում դեմոկրատների հաղթանակը կնպաստի Կիևին ցուցաբերվող աջակցության ընդլայնմանըԼիվերպուլը լարված պայքարում 2:3 հաշվով զիջեց ՖեներբահչեինՀայկական ծաղիկները ներկայացվել են Նիդերլանդներում անցկացվող IFTF 2026 միջազգային ցուցահանդեսումՋեյ Դի Վենսը Հանրապետականների պարտության պատճառը համարել է Իրանի դեմ պատերազմըԴիզելային վառելիքի գործարքը Թրամփի և Ռուսաստանի միջև վտանգված է. Financial TimesՀայաստանը նախատեսում է Եվրոբասկետներին մասնակցել բոլոր վեց տարիքային հավաքականներովՆոյեմբերի 5-ը ԶՈՒ տոնացույցում նշվում է որպես Հետախույզի օր (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունները. ԵվրահանձնաժողովՂազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցովՈւկրաինան հարվածել է Ադիգեյսկում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնինՔաղաքացիների անուններով բանկային հաշիվներ են բացում և վարկեր ձևակերպում. ԿԲ-ն զգուշացնում է նոր խարդախության սխեմայի մասին․Հայաստանյան ընդդիմադիր քաղաքական ուժերը միասնական հայտարարություն են տարածելԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Ալեք Մանուկյան փողոցումՎարչապետը ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին` բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար (տեսանյութ)
Վերլուծական

Ռուսաստանյան մեդիաուղերձների նրբերանգները

Հայաստանը վերջին տասնօրյակում գտնվում է ռուսական մեդիացիկլոնի ազդեցության տակ։ Համապետական, հեղինակավոր երեք հեռուստաալիքներ , ազդեցիկ թերթերից մեկն անդրադարձել են հայաստանյան իրադարձություններին։

Ակնհայտ է, որ այս մեդիաարշավը քաղաքական որոշման արդյունք է, եւ Ռուսաստանը հայաստանյան եւ ռուսահայ լսարանին հստակ ձեւակերպմամբ մեսիջներ է հղում, ձեւակերպելով պաշտոնական Մոսկվայի տեսակետները մի շարք հարցերի շուրջ։

1. Մոսկվան մտահոգ է այն ամենով, ինչ տեղի է ունենում Հայաստանում։

2. Մոսկվան Հայաստանում ընթացող գործընթացները նմանեցնում է ուկրաինականին։

3. Մոսկվան կոշտ դիրքորոշում է որդեգրել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման եւ սպասվելիք դատավարության հանղեպ։

Սրանք են հիմնական մեսիջները։ Մնացածը լրագրողական ժանրի ձեւակերպումներ են, որոնք խնդրին ավելի կամ պակաս սրություն են հաղորդում։

Ըստ էության, առաջին անգամ Մոսկվայից հնչում են համեմատություններ եւ նմանության եզրեր Հայաստանում եւ Ուկրաինայում կատարովող գործընթացների միջեւ։ Կարծում եմ կարիք չկա մանրամասնել այս միտման վտանգավորությունը։ Ուկրաինան այսօր ռուսական հանրության հիմնական թիրախներից է, եւ մենք, ըստ էության, մոտենում ենք այն կետին, երբ Հայաստանը նույնպես հենց այդպես է ընկալվելու։ Աստված չանի, ձեւավորվի նման մթնոլորտ։ Դա հղի է անդառնալի հետեւանքներով՝ Հայաստանի, ինչպես նաեւ Ռուսաստանում ապրող միլիոնավոր հայերի համար։ Եթե մենք, որպես պետություն դեռ պահպանում ենք մեր ինքնապաշտպանական բնազդը, ապա պետք է շատ լուրջ հետեւություն անենք։

Ինչ վերաբերում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ապա այստեղ ձեւակերպումների առումով ռուսական լրատվամիջոցները որեւէ համեստություն կամ զսպվածություն չեն դրսևորել․ «Վրեժխնդրություն, ճնշում դատարանի վրա, սահմանադրության խախտում», « Նիկոլ Փաշինյանը ցանկանում է նստեցնել նախկին նախագահին, այս մասին պարզ է դառնում ՀՀ վարչապետի գաղտնալսված հեռախոսազրույցից», «Ռոբերտ Քոչարյանին ձերբակալեցին, երբ հայտարարեց մեծ քաղաքականություն վերադարձի մասին»: «Քոչարյանի դեմ հարուցված քրգործում անհամապատասխանությունները հետեւում են մեկը մեկին», «2008-ին Փաշինյանն աշխատում էր Տեր-Պետրոսյանի շտաբում եւ անկարգությունների կազմակերպիչներից մեկն էր»: Սրանք ձեւակերպումներ են, որոնք ռուսական համապետական եթերից կարող են հնչել միայն կենտրոնական իշխանության արտոնումից հետո։ Այդպիսի ձեւակերպումներ հնչել են Ուկրաինայի, Սահակաշվիլիի ժամանակների Վրաստանի հանդեպ։

Մենք պետք է ընդունենք, որ քանի դեռ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է անազատության մեջ, չի կարող խոսք լինել հայ-ռուսական հարաբերությունների վստահության մակարդակի բարձրացման մասին։ Եթե նույնիսկ մենք ամեն օր Սիրիա առաքելություն ուղարկենք, դա օգուտ չի տալու։ Ընդ որում, քրեական գործի դատարկությունը ուղիղ համեմատական է ռուսական վերաբերմունքի ուժգնությանը։

Մենք պետք է փորձենք սառը վերլուծել ստեղծված իրականությունը։ Սա ոչ մեկի ամիբիցիաների պարզ խնդիրը չէ։ Սա ֆեսյբուքային կամ տնային տնտեսուհիների հանրության զգացմունքների խնդիրը չէ։ Սա պետության եւ մեր իրական մարտահրավերների խնդիրն է։ Հիմա այն իրավիճակն է, երբ չի կարելի ինքնախաբեությամբ զբաղվել, նույնիսկ այս ամենն ուրախանալու եւ հրճվելու պատճառ չէ, անկախ նրանից, թե հայաստանյան որ ճամբարում ենք գտնվում: Ակնհայտ է, որ հայ-ռուսաստանյան հարաբերություններն աստիճանաբար վերածվում են ռուս-ուկրաինականի: Ակնհայտ է, որ ռուսաստանյան մեդիաները Հայաստանն ուկրաինացնում են, եւ սրա դեմն առնել է պետք:

Բայց դա պետք է արվի ոչ թե ռուսական մեդիայի դեմ պայքարելով, կամ հայկական մեդիայում նրանց դեմ նյութեր տպելով, այլ հստակ սառը հետեւություններ անելով։
Ռուսական վերնախավերի հետ աշխատանքը չափազանց կարեւոր եւ չափազանց բարդ գործ է, որը մեկ օր անգամ չի կարելի դադարեցնել։

Գեղամ Նազարյան

Top-News.am