Սաակաշվիլին հրաժարվել է արյուն հանձնել քննության համար. Վրաստան
Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին հրաժարվել է արյուն հանձնել քննչական գործողությունների իրականացման համար։ Այս մասին տեղեկացրել է «Sputnik Грузия»-ն՝ հղում կատարելով Հատուկ քննչական ծառայության ներկայացուցիչ Վասիլի Կակաշվիլու հայտարարությանը։
«Միխայիլ Սաակաշվիլին այսօր հրաժարվել է քննչական գործողությունների անցկացումից։ Նա իր հրաժարման պատճառ է նշել այն, որ չի ցանկանում արյուն հանձնել առողջական խնդիրների պատճառով»,- ասել է նա։
Կակաշվիլին պարզաբանել է, որ քննությունը արյան լրացուցիչ նմուշներ էր խնդրել, քանի որ տեղեկություն էր հայտնվել այն մասին, թե հնարավոր է, որ նախկին նախագահը թունավորվել է։
Բժիշկները հայտարարել են, որ չեն կարող բուժել Սաակաշվիլուն։ Նրանք Վրաստանի նախկին նախագահի վիճակը գնահատում են ծանր. Սաակաշվիլու օրգանիզմը չորրորդ աստիճանի հյուծված է, ինչը վտանգավոր է նրա կյանքի համար։ Բժիշկները կարծում են, որ եթե Սաակաշվիլու առողջությունը վատանա նույն տեմպերով, նա կարող է ընդամենը մի քանի ամիս ապրել։
Ավելի վաղ հրապարակվել էր բժշկական փորձաքննության եզրակացությունը, որի համաձայն՝ Սաակաշվիլու մոտ, որը դատապարտվել է վեց տարվա բանտարկության, հայտնաբերվել է տասը ախտորոշում, որոնք անհամատեղելի են բանտարկության հետ։ Նրա օրգանիզմում հայտնաբերել են բարիումի, վիսմուտի, սնդիկի, որոնք վտանգավոր են առողջության համար, բարձր պարունակություն։


















































Սահակաշվիլին պատմել է, թե ինչպես է Թրամփը հարցրել իր կարծիքը նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին
Սաակաշվիլին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին կոչ է անում դիտարկել Ուկրաինայի և Մոլդովայի օրինակը
Սաակաշվիլին հայտարարել է, որ ցանկանում է մահվանից հետո թաղվել Ուկրաինայում
Սաակաշվիլին այլեւս չի զբաղվի քաղաքականությամբ
Սահակաշվիլիի առողջության փորձաքննությունը վկայում է նրա թունավորման մասին
Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)