ՄՅՈւ-ն հաղթեց ՌՍԼ-ին. Մխիթարյանը դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ
ԱՄՆ միջմրցաշրջանային շրջագայության ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդը» երկրորդ ստուգողական խաղն անցկացրեց՝ մրցելով «Ռեալ Սոլթ-Լեյքի» հետ:
Սենդի քաղաքի «Ռիո Տինտո» մարզադաշտում կայացած խաղում մանկունիացները 2:1 հաշվով հաղթանակ տարան:
Հատկանշական է, որ խաղի հաշիվ բացեցին ՌՍԼ-ի ֆուտբոլիստները. արդեն 20-րդ րոպեին Լուկաս Սիլվան գրավեց մանկունիացիների դարպասն ու առաջ մղեց իր թիմին: Իսկ ՄՅՈւ-ի կազմում հաշիվը հավասարեցրեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հայ ֆուտբոլիստն աչքի ընկավ հանդիպման 29-րդ րոպեին՝ ՄՅՈւ-ի ֆուտբոլիստների լավ կոմբինացիայից հետո տուգանայինի մատույցներից կատարած շեշտակի հարվածով գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը:
Մխիթարյանն այնուհետև նաև գոլային փոխանցման հեղինակ դարձավ, ինչից հետո ՄՅՈւ-ի նորեկ, բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն առաջ մղեց մանկունիացիներին՝ իր առաջին գոլը խփելով նոր թիմի կազմում:
Նշենք՝ ՄՅՈւ-ն խաղի 67-րդ րոպեից հանդես էր գալիս 10 հոգով. խաղադաշտից հեռացվել էր 31-ամյա պաշպան Անտոնիո Վալենսիան:
Հենրիխ Մխիթարյանը, որը մասնակցեց հանդիպման առաջին կեսին, լավագույններից էր դաշտում: Իսկ ՌՍԼ-ի հայ հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտավորված չէր այս խաղին:
Հիշեցնենք՝ ՄՅՈւ-ն ԱՄՆ-ի առաջին ստուգողական խաղում 5:2 հաշվով հաղթել էր «Լոս-Անջելես Գելեքսիին», այդ խաղում ևս Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն