Անհրաժեշտ է նախագահների հնարավոր հանդիպմանն ապահովել ԼՂ կարգավորման վերաբերյալ կոնկրետ ծրագրի քննարկում. Մամեդյարով
Անհրաժեշտ է Հայաստանի և Ադրբեջանի հնարավոր նախագահների հանիդպմանն ապահովել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ կոնկրետ ծրագրի և դրա իրականացման վերաբերյալ քննարկում: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:
Հուլիսի 11-ին Բրյուսելում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդիպման արդյունքներով հայտարարությունում խնդրել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին փոխանցել 2017 թվականին երկու պետությունների նախագահների հանդիպման անցկացման մասին առաջարկը:
«Հանդիպմանբ առաջարկվել է հանդիպում անցկացնել պետությունների նախագահների մակարդակով: Արտգործնախարարները բնականաբար պետք է այդ առաջարկը համաձայնեցնեն պետությունների ղեկավարների հետ: Հանդիպումները կարևոր բաղադրիչ են հակամարտության կարգավորման գործընթացում»,- հայտարարել է Մամեդյարովը:
Սակայն, ինչպես նշել է ադրբեջանցի նախարարը, «այդ հանդիպումները չպետք է անցկացվեն հանդիպումների համար»:
«Եթե կազմակերպվում է հանդիպում նախագահների մակարդակով, կարծում եմ, անհրաժեշտ է ապահովել համանախագահների կողմից առաջարկվող հակամարտության կարգավորման ծրագրի և դրա իրագործման քննարկում»,- հավելել է նա:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով