Միհրան Հարությունյանը դարձյալ մեկնել է վիրահատության
Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը Մոսկվայից մեկնել է Լեհաստան, որտեղ կենթարկվի ուսի վիրահատության: Այդ մասին 28-ամյա ըմբիշը հայտնել է Instagram-ում:
«Ինձ հատուկ է լինել մենակ, հատուկ է, երբ առաջիկայում ծանր ու բարդ օրեր են, եւ կրկնակի հատուկ է հաղթահարել դրանք: Մոսկվա – Լեհաստան. մեկնում եմ հերթական վիրահատությանը՝ այս անգամ ուսի հատվածում: Հուսով եմ՝ ամեն բան հաջող կանցնի եւ կկարողանա առաջիկա մի քանի ամսում վերադառնալ մարզումներին»,- գրել է Միհրանը:
Հիշեցնենք, որ Միհրան Հարությունյանը մրցագորգից բացակայում է Ռիո դե Ժանեյրոյում կայացած 31-րդ ամառային Օլիմպիական խաղերից հետո: Ռիո-2016-ում նա հանդես էր եկել ուսի վնասվածքով, իսկ եզրափակիչում խայտառակ կողմնակալ մրցավարության պատճառով պարտվել է սերբ Դավոր Շտեֆանեկին։
Դրանից հետո Հարությունյանը 2016-ի հոկտեմբերի 19-ին բարդ վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն