Ադրբեջանը և Ուկրաինան պայմանավորվել են իրենց երկիր չթողնել Լեռնային Ղարաբաղում արտադրված ապրանքները
Ադրբեջանը և Ուկրաինան պայմանավորվել են իրենց երկիր չթողնել Լեռնային Ղարաբաղում և Դոնբասում արտադրված ապրանքները: Այդ մասին «Интерфакс»-ին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն:
Բաքու Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի այցի ժամանակ երկու պետությունների ղեկավարները հանձնարարել են Ուկրաինայի և Ադրբեջանի մաքսային կառույցների ղեկավարներին հանդիպել և քննարկել այդ տարածքներից ստացվող ապրանքները ներս թողնելու հարցը:
Մաքսային կառույցների ղեկավարները հանդիպել են և մեխանիզմ մշակել, որի համաձայն այդ տարածքներից ապրանքները կարող են մատակարարվել միայն այն դեպքում, եթե դրանք արտոնել է Կիևը կամ Բաքուն, հայտնել է Միշչենկոն:
Նշվում է, որ մեխանիզմը սկսել է գործել անմիջապես այն բանից հետո, երբ նախագահները տվել են հանձնարարականները:
«Այստեղ հարկավոր չէ ստորագրել ինչ-որ միջպետական համաձայնագիր: Համապատասխան փաստաթուղթը ստորագրել են մաքսային կառույցների ղեկավարները»,- հավելել է դեսպանը:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից