Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում. Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում և պահանջում է շուտափույթ քաղաքական կարգավորում՝ միջազգային օրենքի համաձայն: Այդ մասին հայտարարել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո: Այդ մասին հայտնում է Եվրոպական խորհրդի կայքը:
Եվրոպական խորհրդի նախագահն իր խոսքում հայտնել է, որ Իլհամ Ալիևի հետ Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ իրենք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Տուսկը նշել է, որ ԵՄ-ն շարունակում է լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկներին:
«Մենք քննարկել ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը: Ստատուս քվոն անկայուն է: Հակամարտությունը չունի ռազմական լուծում և պահանջում է շուտափույթ քաղաքական կարգավորում՝ միջազգային օրենքի համապատասխան: ԵՄ-ն շարունակում է լիակատար աջակցություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին և առաջարկներին»,- հայտարարել է Տուսկը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսել է այցելել Եվրամիության և երկրի միջև նոր համագործակցության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու համար:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Բարսելոնան մտադիր չէ բաժանվել իր սանից