Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Երկու covid իրականություն Հայաստանում

Համաճարակի դեմ պայքարում Հայաստանը ապրում է երկու իրականությունում. կա պաշտոնական իրականություն, որը արտացոլվում է վարչապետի, նրա որոշ նախարարների խոսեքերում, պարետատան որոշումներում ու տարբեր ուղեցույցներում եւ կա զուգահեռ իրականություն, որում ապրում է հայ ժողովուրդը։

Մինչ ոստիկանների տարբեր խմբեր Հյուսիսային պողոտայում, քաղաքի կենտրոնական մարդաշատ վայրերում մոտենում են անդիմակավորներին կամ նրանց, ովքեր դիմակը ճիշտ չեն կրում եւ զանգվածաբար տուգանում, մթնոլորտը հասցնելով աբսուրդի եւ պետության կողմից կոշտ պայքարի իմիտացիա ստեղծում, նույն պահին Երեւանում ուղեւորատար ավտոբուսները երթեւեկում են գերծանրաբեռնված (լուսանկարն արվել է երեկ երեկոյան Երեւանում), որտեղ ոչ մի հակահամաճարակային անվտնագության մասին խոսք չկա։ Խցկված, իրար կպած ուղեւորափոխադրում է տեղի ունենում փոքր ավտոբուսներով եւ միկրոավտոբուսներով։

Բակերում եւ զբոսայգիներում ամբողջ օրը երեխաները խաղում են ոչ մի սոցիալական տարածություն, ոչ մի դիմակ, ոչ մի վերահսկողություն, իրար քիթ մտած։ Ալկոգելի կամ պարբերաբար լվացվելու մասին ծիծաղելի է խոսել։ Սա այն դեպքում, երբ պետությունը մանկապարտեզները փակում է, իսկ դպրոցների համար անիրական ուղդեցույցներ մշակում։ Հայաստանում COVID-խաբեություն է:

ԱՀԿ-ն ասում է, որ համավարակի հաղթահարման համար անհրաժեշտ է կառավարության եւ հասարակության վստահություն ու հասարակության բարձր գիտակցում:

Հայաստանում առաջինը բացակայում է, իսկ բարձր գիտակցումն էլ բախվում է դաժան իրականությանը:

ՀՀ քաղաքացին, երեւանցին պետք է աշխատանքի գնա: Դիցուք, նա բարձր գիտակցում ունի: Սպասում է ավտոբուսի, որ նստած երթեւեկի, բայց այդպիսինները չկան: Աշխատավարձն էլ թույլ չի տալիս աշխատանքի գնալ ու գալ տաքսով: Հիմա ի՞նչ անի բարձր գիտակցում ունեցող ՀՀ քաղաքացին: Պետությունը եթե մի բան արգելում է, դնում է կոշտ սահմանափակումներ, ապա մյուս կողմից պետք է ստեղծի հնարավորություններ։ Հակառակ դեպքում կունենանք այսօրվա իրականությունը՝ երկու զուգահեռ իրականությոն. պաշտոնական ստի եւ իրական կյանքի։

Կառավարությունը, իրեն դասալիքի նման պահած Երեւանի քաղաքապետը ոչինչ չեն արել եւ չեն անում, որ երթեւեկելը լինի քաղաքակիրթ, անվտանգ: Ավելացե՞լ են ավտոբուսների թիվը, նոր երթուղինե՞ր են մշակվել... Իհարկե՝ ոչ. եթե արտակարգ պայմաններ են, արտակարգ սահմանափակումներ, ապա պետք է լինեն արտակարգ, հրատապ լուծումներ։

Փոխանակ ավտոբուսների թիվն ավելացվի՝ պակասեցվել է: Անգամ երթուղիներ են անհետացել, իսկ քաղաքապետարանը լռում է:

Պատկերացնո՞ւմ եք ինչ է կատարվելու տրանսպորտի հետ, երբ դպրոցներում եւ համալսարաններում վերսկսվեն դասերը: Փորձեք պատկերացնել:

Դպրոցներում այլանդակ, համակենտրոնացման ճամբարների ուղեցույց հիշեցնող շրջաբերականներ են իջեցվել: Աշակերտներին պարտադրում են դիմակ կրել, ռիսկային խմբերում գտնվող ուսուցիչներին՝ սկաֆանդրներ հագնել, աշակերտներին արգելում են գնալ գրատախտակի մոտ, օգտագործել տետրեր, հաց ուտել, քայլել, վազել: Արգելում են այն աշակերտներին, որոնք այսօր ֆուտբոլ են խաղում, վազվզում, իրար կողք նստած զրուցում, հեծանիվ քշում, տարբեր խաղեր խաղում:

Կրկին բարձր գիտակցման մասին. ծնողը հասկանում է, որ խաղը բակում, զբոսայգում այլ երեխաների հետ մեծացնում է վարակը փոխանցելու ռիսկը, բայց մյուս կողմից ի՞նչ անի այդ նույն ծնողը, որն ունի բարձր գիտակցում եւ հասկանում է, որ չի կարելի անվերջ երեխային պահել տանը, որ նրան խաղ եւ շարժում է պետք: Ի՞նչ է արել պետությունը, ի՞նչ լուծումներ է առաջարկել. Միայն փակել, արգելել ու ստել։

Այսօր ամեն քայլափոխի բախվում ենք ամենասովորական խաբեության հետ: Ամեն ինչ ձեւական է, ամեն ինչ անտրամաբանական, ամեն ինչ անհեթեթության սահմանին կամ սահմանից այն կողմ: Նման իրականությունը սովորաբար բախվում է լուրջ խնդիրների։

Գեղամ Նազարյան

Այլընտրանքային նախագծեր խումբ