Մատա. Լուկակուի խաղակոշիկներն ամենամեծն են աշխարհում (Լուսանկար)
«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի կիսապաշտպան Խուան Մատան բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուին հումորով շնորհավորել է մանչեսթերյան ակումբ տեղափոխության առթիվ:
«Շնորհավորում եմ Ռոմելու Լուկակուին, նրա խաղակոշիկներն ամենամեծն են աշխարհում»,- թվիթերյան էջում գրել է Մատան՝ տեղադրելով լուսանկար:
Հիշեցնենք, որ «Էվերտոնից» տեղափոխված 24-ամյա ֆուտբոլիստը Անգլիայի 20-ակի չեմպիոնի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր, որն ունի եւս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն: «Մանչեսթեր Յունայթեդում» նա հանդես կգա 9 համարի մարզաշապիով, որով անցած մրցաշրջանում հանդես էր գալիս ազատ գործակալի կարգավիճակ ստացած շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը:
Բրիտանական մամուլի համաձայն՝ Լուկակուի տրանսֆերը կազմել է 75 միլիոն ֆունտ ստերլինգ: Անգլիայի ավարտված առաջնությունում հարձակվողն «Էվերտոնի» կազմում մասնակցել է 37 խաղի եւ դարձել 25 գոլի հեղինակ: Նա 2013 թվականից էր հանդես գալիս «Էվերտոնում»:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն