Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Նրանք կգնան հանուն ՀՀԿ-ի, բայց ոչ Գյումրիի

Գյումրեցիները, որոնք արդեն իսկ սկսել են կարեւորել առաջիկա խորհրդարանական ընտրությունները զարմանքով հետեւում են ընթացող գործընթացներին, որոնք շատ դժվար է քաղաքական անվանել:

Գյումրեցին զարմանքով նայում է, թե ինչպես է նախկին ԲՀԿ-ականը, որը պայքարում ՀՀԿ-ի դեմ այժմ դարձել ՀՀԿ-ական: Նայում են եւ հետեւում, թե էլ ով է պատրաստ հանուն մանդատի կանգնել Սերժ Սարգսյանի կողքին, որի վարկանիշը Գյումրիում, մեղմ ասած, բարձր չէ:

Նախկին ԲՀԿ-ական, այժմ անկուսակցական ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, առաջիկա խորհրդարանական ընտրություններին Շիրակի մարզում առաջադրվելու է ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով: Նա արդեն իսկ այս մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում: 

Մարտուն Գրիգորյանը, մեղմ ասած, զարմանք է արտահայտել, թե ինչպես կարող է Գագիկ Ծառուկյանի կողքին հայտնվել արդեն նախկին ՀՀԿ-ական, Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

Ի դեպ, գյումրեցիները չեն ողջունում Մարտուն Գրիգորյանի ՀՀԿ ճամբարում հայտնվելը, անկախ նրանից, թե ինչպես են վերաբերում նախկին քաղաքապետին: Գյումրեցիները չեն մոռացել, որ Մարտուն Գրիգորյանը սահմանադրական հանրաքվեի ժամանակ «Այո»-ի ջատագով էր, իսկ Գյումրու ավագանու ընտրություններում աջակցում էր ՀՀԿ-ական «Բալասանյան դաշինք»-ին: Մի խոսքով, Մարտուն Գրիգորյանը կորցրել է այն վարկանիշը, որն ուներ ԲՀԿ-ում եղած տարիներին:

Հանրապետականը Գյումրիում ոչ միայն ազդել է Մարտուն Գրիգորյանի, այլեւ մյուս անկուսակցական թեկնածուների հեղինակության վրա, ովքեր առաջադրվելու են այս կուսակցության ցուցակով:

Նախկինում բավականին լուրջ հեղինակություն եւ հարգանք ունեցող Ֆելիքս Ցոլակյանը եւս բացառություն չի կազմում: Գյումրեցիներն այլեւս նրա հետ հույսեր չեն կապում: Ցոլակյանը Շիրակի մարզպետ լինելու տարիներին բավական լուրջ քայլեր էր կատարել, որոնցով ձեռք էր բերել շիրակցիների վստահությունը, սակայն նրա ՀՀԿ ցուցակ մտնելուց հետո այդ վստահությունը արդեն մարում է:

ՀՀԿ-ի ռեյտինգային ցուցակով ԱԺ ընտրություններին մասնակցելու երկմտանքի առջեւ է կանգնած նաեւ Բալասանյանների ընտանիքը: Գյումրու քաղաքապետը չի կողմնորոշվում՝ թույլ տալ որդուն՝ Խաչատուր Բալասանյանին մասնակցել ընտրություններին, թե՞ ոչ: Պատճառը՝ որդու ճանաչված չլինելն ու կատարած աշխատանք չունենալն է:

Սերժ Սարգսյանի հույսը ընդդիմադիր Գյումրիում եւ Շիրակի մարզում անկուսակցական թեկնածուներն են, ովքեր սակայն լուրջ հեղինակազրկվել են՝ ՀՀԿ-ի ցուցակ մտնելով: Հետաքրքրականը այն է, որ ՀՀԿ վերնախավը գիտակցում է, որ ՀՀԿ-ի պիտակով անձինք հեղինակություն չունեն: Այսպես ասած, ստաժավոր հանրապետականներին այս ընտրությունների ժամանակ լուրջ դերեր բաժին չեն հասել: Մասնավորապես, Սուքիաս Ավետիսյանը գտնվելու է ռեյտինգային ցուցակի 5-րդ հորիզոնականում, ներկայում պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը ցուցակում ընդհանրապես չի լինելու: ՀՀԿ-ի Շիրակի մարզի ղեկավար Սահակ Մինասյանին, որը չի թաքցնում ընտրություններին մասնակցելու իր մեծ ցանկությունը, եւս չեն թույլատրել առաջադրվել որպես թեկնածու: Կարելի է ասել, որ ՀՀԿ-ն մարդկային ռեսուրսների լուրջ խնդրի առջեւ է կանգնած:

Դավիթ Կարապետյան