Ալիևն ու Էրդողանը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի նախագահի մամլո ծառայությունը՝ փոխացում է RIA Novosti-ն։
Ալիևը Թուրքիա է ժամանել կիրակի՝ մասնակցելու Ստամուլում 22-րդ Համաշխարհային նավթային կոնգրեսին։
Զրույցի ընթացքում նշվել է երկրերի միջև էներգետիկ ոլոտում ռազմավարական նշանակության նախագծերի հաջող իրականացումը, մասնավորապես գոհունակությամբ ընդգծվել է, որ TANAP նախագիծը կավարտվի հաջորդ տարի։ Նշվում է, որ նախագահները խոսել են նաև ռազմական ոլորտում համագործակցության հետագա ընդլայնման և ամրապնդման մասին։
Հանդիպմանը քննարկվել են ԼՂ հակամարտության կարգավորման հարցերը։ Ալիևն Էրդողանին տեղեկացրել է վերջին դեպքերի մասին՝ հայտնում է մամլո ծառայությունը։ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան ինչպես միշտ աջակցում է հակամարտության կարգավորմանը միջազգային իրավական նորմերի հիման վրա՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում։ Հաղորդագրությունում ընդգծվում է, որ «պետությունների ղեկավարները նշել են՝ Թուրքիան ու Ադրբեջանը բոլոր հարցերում գտնվում են կողք-կողքի»։


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով