Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Միայնակ ընդդեմ կորոնավիրուսի

Աղմուկ աղաղակը, պաթոսային խոսքերը, ճեպազրույցներում հնչած խոսքերը, գովազդային հոլովակներում պետության աջակցության մասին հայտարարությունները մի կողմ դնելուց հետո պարզվում է ՀՀ քաղաքացին միայնակ է դիմակայել եւ դեռ դիմակայում կորոնավիրուսին: Միայնակ, սեփական ուժերով, լավագույն դեպքերում հարզատների եւ ընկերների աջակցությամբ: Պետությունը, կառավարությունը, պարետատունն առաջարկում է միայն դիմակներ եւ անիմաստ եւ ոչինչ չտվող, միայն խլող արտակարգ դրություն: Անիմաստ եւ ոչինչ չտվող, քանի որ մահերի թիվն արդեն հասել է հազարի:

Հանրությանն այս օրերին ցնցել է անփութության, անլրջության պատճառով գրանցված մի մահվան պատմություն, իսկ այդպիսիններն այս ընթացքում շատ են եղել:

Ներկայացնում ենք մի իրական պատմություն, որը եղել է մեր կողքին ապրող կոնկրետ ընտանիքի հետ, եւ ցավոք, այսպիսի պատմությունները մեկը, չեն երկուսը չեն, այլ տասնյակ հազարավորները:

Հիմա ամեն ինչ հերթով: Հասկանալով, որ հնարավոր է ինքը, կինը, երեխաները, մեծահասակ ծնողները վարակվել են կորոնավիրուսով, ՀՀ քաղաքացին առաջնորդվելով հեռուստացույցով հնչող կոչերով զանգահարում է թեժ գիծ, հավաքելով 8003 համարը, եւ լսելով հրահանգը սեղմում 1, ակնկալելով, որ հիմա պետությունից ստանալու է գործուն օգնություն եւ աջակցություն, բայց փոխարենը լսում է ձայնագրությունը. «Եթե ձեր ջերմությունը 37,5 աստիճանից բարձր է, ունեք հազ, դժվարացած շնչառություն եւ չեք շփվել կորոնավիրուսով վարակված հիվանդի հետ, ապա զանգեք ձեր տեղամասային բժշկին նախքան պոլիկլինիկա այցելելը: Շնորհակալություն զանգի համար»:

Ահա եւ պետության աջակցությունը, կարծես չափահաս քաղաքացին ինքնուրույն գլխի չէր ընկնի պոլիկլինիկա այցելելուց առաջ զանգել տեղամասային բժշկին: Մյուս կողմից հարց՝ իսկ ինչու զանգել: Այս մասին մի փոքր ավելի ուշ: Հարց է առաջացնում նաեւ «չեք շփվել կորոնավիրուսով վարակված հիվանդի հետ» ձեւակերպումը: Իսկ եթե շփվել է, ապա այդ դեպքում ինչ պետք է անի… Այս հարցը պարետատան կողմից պատասխան չունի:

ՀՀ քաղաքացին, որ այդ պահին արդեն այնքան էլ հպարտ չէ եւ դուխով, շփոթված զանգահարում է շտապ օգնություն, ակնկալելով գոնե օգնություն տարեց ծնողների համար, որ գոնե նրանց տեղափոխեն հիվանդանոց: Այստեղ եւս մեկ անակնկալ. խնդրում են չեղարկել կանչը, բացատրում են, որ միայն այսօր երեք հոգու տարել են հիվանդանոց, որտեղից իրենց հետ են ուղարկել հիվանդների հետ մեկտեղ, դեռ մի բան էլ մուննաթ եկել:
Սա է իրականությունը, որն Արսեն Թորոսյանը, Տիգրան Ավինյանը, Նիկոլ Փաշինյանը կփորձեն հերքել: Կփորձեն, բայց չեն կարող:

Հիմա պոլիկլինիկա զանգի մասին: Դուք զանգում եք բժշկին, որ ձեզ հորդորեն մնալ տանը եւ պոլիկլինիկա չգնալ: Բժիշկը ձեզ եւ ձեր ընտանիքի անդամներին կբուժի հեռախոսազանգի օգնությամբ, միաժամանակ անելով նաեւ նշանակումներ: Նա նաեւ ամեն օր կզանգի ձեզ եւ կհորդորի ճշգրտորեն անել նշանակումները եւ ասել, թե որքան է ձեր եւ ընտանիքի մյուս անդամների ջերմությունը: Իսկ եթե համառեք եւ գնաք պոլիկլինիկա, ապա ինչ-որ սարքով կորոշեն թթվածնի քանակը ձեր արյան մեջ, կլսեն թոքերը եւ առողջություն մաղթելով կուղարկեն տուն:

Եթե դյուրահավատ եք եւ խաբվում եք գովազդին, ապա գուցե մեկ, երկու, երեք օր համառ փորձեր անեք հասնել նրան, որ անվճար թեստավորվեք, իսկ եթե արդեն հասկանում եք, թե ինչպիսին է իրավիճակը եւ որտեղ եք գտնվում, ապա ձեր ավտոմեքենայով կամ տաքսիով գնում եք թեստավորվելու եւ յուրաքանչյուր թեստի համար վճարում 20 հազար դրամ: Դե հիմա հաշվեք, եթե թեստավորվում եք երկուսով վճարում եք 40 հազար, եթե չորսով՝ 80 հազար: Ընտանիքներ կան գումարի բացակայության պատճառով թեստավորվում է ամենահիվանդը, իսկ մյուսներն ըստ այդ թեստի արդյունքների եզրակացնում են, թե հիվանդ են, թե՝ ոչ: Ուշադրություն դարձեք՝ եզրակացնում են:
Երբ հայտնի է դառնում թեստի արդյունքները եւ պարզվում է վարակվել եք, ձեզ զանգում են պոլիկլինիկայից եւ հորդորում 14 օր տնից դուրս չգալ: Պարետատնից ոչ մի զանգ: Անգամ չեն ախտահանում այն հարկաբաժինը, որտեղ ապրում եք:

Այստեղից սկսվում է հարցերի շարան, եթե կորոնավիրուսով հիվանդ ընտանիքն առնվազն 14 օր պետք է մնա տանը, ապա

ա. ո՞վ է գնումներ անելու

բ. ինչպես են վճարելու կոմունալ վարձավճարները

գ. ինչպես են դեղատնից ձեռք բերելու անհրաժեշտ դեղերը

դ. ինչպես են մտնելու բանկ եւ վճարելու վարկային պարտավորությունները:

Միայն չասեք, թե կարելի է այդ ամենն անել առցանց: Հավատացեք, ոչ բոլոր դեպքերում է այդպես եւ ոչ բոլորն այդքան գումար ունեն, որ սնունդը պատվիրեն սուպերմարկետի օնլայն խանութից:

Վարկերի վճարումը հետաձգելու մասին խոսք անգամ չկա: Նույնը կոմունալ վարձավճարները: Բանկից շատ քաղաքավարի հասկացնում են՝ մեզ հետաքրքիր չէ հիվանդ եք, թե ոչ: Ինչպես ցանկանում եք, վճարումն այդպես էլ արեք, հակառակ դեպքում կդասակարգվեք:

Սա է իրականությունը, եւ ոչ թե այն ինչ լսում եք պետության կողմից տրամադրվող աջակցության մասին պատմող հոլովակներում:

Հիվանդը թեստավորման գնալուց արդեն խախտում է կարանտինը, ինքնամեկուսացման ռեժիմը, իսկ հետո այն խախտում է հաց կամ պոմիդոր գնելիս, հետո կոմունալները վճարելիս, հետո բանկ մտնելիս, հետո դեղատուն մտնելիս, շենք մտնելիս, վերակով տուն հասնելիս:

Պարետատունը ոչ մի աջակցություն չի ցուցաբերում անհրաժեշտ դեղերի ձեռքբերման հարցում: Ինչի մասին է խոսքը, եթե թեստավորումից հետո անգամ թոքերի համակարգչային տոմոգրաֆիայի գումարը չեն փոխհատուցում: Բուժումը ճիշտ իրականացնելու համար թոքերի համակարգչային տոմոգրաֆիան պարտադիր է: Այստեղ ստիպված մեկ հոգին պետք է ծախսի 20-40 հազար դրամ, նայած թե որտեղ է անցնում տոմոգրաֆիան (գները տարբեր են):

Կորոնավիրուսով հիվանդ մարդը թույլ է, ջերմությունն օրվա ընթացքում մի քանի օր շարունակ 37.7-ից հասնում է 38.7-ի: Նա թույլ է: Եւ սա միջին ծանրության ընթացքի դեպքում, երբ ախտահարված է թոքերի 10-15 տոկոսը: Եւ չնայած այդ ամենին հիվանդ ՀՀ քաղաքացին պետք է գնա դեղատուն կամ ինչպես խորհուրդ է տալիս տեղամասային բժիշկը՝ խանութ պետք է գնա տան համեմատաբար առույգ ներկայացուցիչը:

Առանց դեղերի անվանումները նշելու ասենք, որ 10-15 օր պետք է ընդունել առնվազն 12 տարատեսակ դեղեր, որոնց ձեռք բերման համար առնվազն անհրաժեշտ է 66 հազար 257 դրամ: Շեշտենք, որ սա մեկ հոգու համար, իսկ եթե տանը հիվանդ են երկու հոգի, ապա ստիպված դեղերի համար վճարելու են 132 հազար 514 դրամ, իսկ եթե չորս հոգի՝ 265 հազար 28 դրամ:

Պարետատունը, կառավարությունը բառիս բուն իմաստով թքած ունեն, թե քաղաքացին ինչպես է ձեռք բերելու դեղերը: Ոչ հետաքրքրվում են, ոչ մտածում փոխհատուցման մասին, իսկ եթե հարցին մոտենալ ամենայն խստությամբ, ապա նրանք պարտավոր են դա անել:

Թեստավորումից 14 օր անց զանգահարում է տեղամասային բժիշկը եւ ասում՝ դուք առողջ եք եւ կարող եք դուրս գալ: Հարց, իսկ թեստավորո՞ւմ, հասկացնում է, որ պետության վրա հույս դնելն անիմաստ է, եւ որ կարելի է սպասել ու սպասել, եւ որ անգամ հիվանդանոցներից դուրս գրվողներին չեն թեստավորում: Բնականաբար, ապաքինված ՀՀ քաղաքացին իրեն ապահով զգալու համար, հարեւաններին, ընկերներին, գործընկերներին չվարակելու համար կրկին վճարում է եւ թեստավորվում, իսկ հետո հանձնում կորոնավիրուսային հակամարմինների թեստ: Այստեղ կրկին վճարում են 26 հազար դրամ՝ 20 հազարը թեստավորման, 6 հազարը հակամարմինների հայտնաբերման համար:

Այսպիսով, մեկ հոգին, միջին ծանրությամբ հիվանդությունը տարած մարդն իր գրպանից ծախսում է 152 հազար 257 դրամ: Սա ամենամեղմ հաշվարկներով: Չենք հաշվում հյութերի գինը, որոնք հիվանդը օրվա ընթացքում գոնե երկու լիտր պետք է խմի, չենք հաշվում հարակից մյուս անհրաժեշտ ծախսերը:

ՀՀ քաղաքացին հիվանդության դեմ, մեծ հաշվով, պայքարում է միայնակ, առանց պետության աջակցության: Իսկ այս դեպքում ում … պետք ձեր արտակարգ դրությունը: Ինչպե՞ս եք աջակցում հիվանդներին, ինչպես եք օգնում, որ նրանք հաղթահարեն հիվանդությունը, ինչպես եք օգնում, որ անցկացնեն հիվանդությանը հաջորդող շրջանը, որ լիարժեք ապաքինվեն: Հարցերը շատ են եւ մի օր հնչելու են այլ հարթակներում, շատ ավելի խիստ ձեւով, քան անում ենք մենք՝ այս հրապարակումով:

Պատասխան են տալու, թե ինչու են անօգնական թողել տարեց հիվանդներին, մանկահասակ երեխաներ ունեցողներին, ինչու են մարդիկ իրենց հարազատներին փախցրել հիվանդանոցներից, քանի որ այնտեղ անգամ անալգին չի եղել: Հարցերը շատ են, որոնց պարտադիր պետք է պատասխան տալ:

Արտակարգ դրություն մտցնելու իմաստը հիվանդության տարածումը կանխելն էր, աշխատանքից զրկել էիք մարդկանց, որ կանխեք հիվանդությունը: Չկարողացաք, իսկ ինչպե՞ս եք փոխհատուցում, ինչպե՞ս եք ձեռք մեկնում հիվանդներին՝ ոչ մի ձեւով եւ սա փաստ է, անհերքելի փաստ:

Եւ անպայման, հատ առ հատ հենց այսօրվանի պետք է հետաքննել, թե ում պատճառով հասանք այս վիճակին, հատ առ հատ պետք է հետաքննվի յուրաքանչյուր մահվան դեպք, եւ վերջին հաշվով հատ առ հատ պետք է պատասխան տան, թե ինչ են արել տասնյակ հազարավոր հիվանդների համար:

Գեղամ Նազարյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»