Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Արցախ

Հայկական կողմը ինքն է իրականացնում Վիեննայի եւ Պետերբուրգի որոշումները

Բուլղարական թերթի կատարած փաստաթղթերի գաղտնազերծումը, որն ի հայտ է բերել Բաքվից կատարված զենքի անօրինական վաճառքի մասին տեղեկություններ, շեշտակիորեն ընդգծում էր Բաքվի օժանդակությունը տարբեր երկիրներում գործող ահաբեկչական խմբերի:

Սիրիական դեպքերի ծավալման սկզբնական շրջանում դեռեւս լուր հրապարակվեց, որ իսլամական ահաբեկիչներին Ադրբեջանի իշխանությունը 500 միլիոն դոլար է փոխանցել: Այդ ժամանակ հրապարակվեց նաեւ այն բացահայտումը, որ Կովկասից իսլամիստներին միացող ահաբեկիչների գործունեությունը համակարգվում է Ալիեւի թիկնազորի անդամի կողմից:

Ադրբեջանցի ահաբեկիչների՝ տարբեր երկրներում պատերազմելու, վիրավորվելու կամ սպանվելու լուրերը առատ էին միջազգային մամուլում. զուգահեռաբար կար նաեւ այն վարկածը, որ ադրբջեանցի վարձկանները նույնքան վտանգ են նաեւ Բաքվի կենտրոնական իշխանությունների համար տրամագծորեն հակադրված լինելով ալիեւյան վարչակարգին:

Հիմա այս վարկածը, որ որոշ ենթահող էր շահել եւ խորքի մեջ նաեւ պաշտպանում էր Ալիեւի իշխանությունը ահաբեկչական տարազից շրջվում է։

Բաց Բաքվի ահաբեկչական դիմագիծը հիմա չէ, որ երեւում է աշխարհին։ Կացնահարում, կացնահարողի հերոսացում, գործարքներով նրա արտահանձնման գործողության դավադրական իրականացում, անզեն բնակչության ուղղությամբ ռմբակոծում, գերեվարված զինվորների անդամահատում, վարժողական ծրագիր իրականցնող ինքնաթիռի խփում` այս բոլորը տեղավորվում են ահաբեկչական պետության սահմանման ստորոգելիների շարքին:

Ադրբեջանի վերոնշյալ հանցավոր գործունեության ցանկը լրացնող որերորդ անգամ արձանագրվեց երեւույթը, երբ ֆիզիկական ու հոգեկան տկարություն ունեցող հայ անհատներ ձերբակալվեցին ու ներկայացվեցին աշխարհին որպես հայ դիվերսանտներ, ընդգծելու համար Ադրբեջանի ուժայինների հերոսական գործունեությունը:

Հիմա հայկական կողմի ուղղությամբ կատարված ահաբեկչական քայլերին ավելանում են միջազգային երեւույթներ, որոնք վերահաստատում են Բաքվի այս էությունը: Պաշտոնական Ստեփանակերտը այս առիթով ավելացնում է, որ Բաքվում բուժվում են չեչեն, աֆղան, «գորշ գայլեր», դահեշականներ:

Բաքվի ահաբեկչական պետություն լինելու թղթածրարը բավական հարստացել է. եւ եթե ցարդ այս իրողությունը համոզում էր առավելաբար պետությունների համապատասխան ծառայությունների համար, այս կարեւոր բացահայտումներից հետո այլեւս միջազգային հանրային կարծիքի համար պարզորոշ է իրականությունը:

Քաղաքական իրատեսությունը հուշում է սակայն, որ քաղաքականացված մեկնաբանությունները պետության ահաբեկչության զորակցելու փաստը հրապարակելու եւ իբրեւ անմիջական հետեվանք այն մեկուսացնելու կամ համարժեք պատժամիջոցներ որդեգրելու, անպայման բնական ընթացակարգի հիման վրա չի կատարվում:

Միջին Արեւելյան տարածաշրջանի պետությունները կամ գերտերությունները վերջին պահին, հանկարծ չէ, որ անդրադարձան Կատարի կողմից ահաբեկչության նպաստած լինելու իրականության:

Թվում է, որ պահը չի հասունացել վերաբերմունքի կամ պատժամիջոցի ուղղությամբ քայլեր ձեռնարկելու Բաքվի նկատմամբ: Բայց թղթածրարը համալրվում է եւ քաղաքականորեն հարմար պահին մեկուսացման կամ պատժամիջոցների կանաչ լույսը վառելու է:

Եւ պատահական չէ, որ Բաքուն միջազգային գայթակղության նախադրյալները պարփակող այս բացահայտումների դիմաց նախահարձակողականության նոր դրսեւորում էր ունենում հայկական կողմի ուղղությամբ։ Նույնքան պատահական չէ, որ կրակակետը ադրբեջանական գյուղից լիներ, որպեսզի այն չեզոքացնող հայկական պատասխանին դիմաց Բաքուն վայնասյուն բարձրացներ, թե բնակավայրեր են ռմբակոծովում հայկական կողմից:

Հայկական կողմը ցույց է տալիս հետեւողականություն. ընդ որում նաեւ միջազգային որոշումների ու բանաձեւերի համահունչ հետեւողականություն:

Վիեննան ու Պետերբուրգը խոսում են շփման գծի երկայնքով մշտադիտարկման սարքերը հզորացնելու, վերահսկողության գործիքակազմերը արդիականացնելու եւ նաեւ միջադեպերի հետաքննությունը կատարելու:

Բաքուն հետեւողական վարքագծով արգելակում է թե Վիեննայի եւ թե Պետերբուրգի որոշումների իրականացման գործընթացը: Հայկական կողմը ռազմական արհեստագիտության հագեցվածությամբ այսօր ի վիճակի է հակառակորդի դիրքերի խորքերը դիտարկելու, նկարահանելով այնտեղի շարժումները, բացահայտելու նախահարձակողականությունը եւ հետաքննության եզրակացությունից հետո նաեւ պատժելու:

Սա է, որ տեղի է ունենում պարզապես։ Հայկական կողմն իրեն վերապահել է թե Վիեննայի եւ թե Պետերբուրգի որոշումների իրականացման պարտականությունը, մինչև այն պահը, որ ահաբեկչական պետությունը կշարունակի արգելակել միջազգային որոշումների գործնականացումը։

 

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐՅԱՆ

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր