Գարի Կասպարովը կվերսկսի կարիերան և կմասնակցի Sinquefield Cup-ին
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն, 54-ամյա Գարի Կասպարովը պլանավորում է վերսկսել կարիերան: Նա կմասնակցի Սենթ Լուիսում կայանալիք «Sinquefield Cup» մրցաշարին:
Կասպարովը կմասնակցի արագ և կայծակնային խաղի մրցաշարին: Նա մրցաշարի կազմակերպիչներից հատուկ հրավեր է ստացել:«Sinquefield Cup»-ին կմասնակցեն Լևոն Արոնյանը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան, Սերգեյ Կարյակինը, Վիշի Անանդը, Յան Նեպոմնյաշչին, Դավիդ Նավարան, Լե Կուանգ Լյեմը և Լենյեր Դոմինգեսը, ովքեր նույնպես հրավեր են ստացել:
«Պաշտոնապես վերադառնալ սպորտ՝ շատ հուզիչ է ինձ համար: Ես չէի պատկերացնում, որ դա կիրագործվի 12 տարի հետո »,- հայտարարել է Կասպարովը:
Հիշեցնենք, որ Գարի Կասպարովը կարիերան ավարտել է 2005 թվականին:
Գարի Կասպարովը աշխարհի չեմպիոնի տիտղոսը պահել է 1985-ից մինչեւ 1993 թթ:
Մրցաշարը կկայանա օգոստոսի 14-ից 19-ը:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն