Ինչո՞ւ են երկրպագուները սիրում Հենրիխին. Թվիթերյան հարցում անգլիական ակումբի կողմից
Հայաստանի ագգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն արդեն մեկ տարի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է: Մանչեսթերյան ակումբի լրագրողները նկատել են, որ երկրպագուները շատ են սիրում հայ ֆուտբոլիստին: Թվիթերում անցկացվել է հարցում՝ պարզելու համար, թե ինչո՞ւ են երկրպագուներն այդքան շատ սիրում թիմի հայ կիսապաշտպանին: Մանչեսթերյան ակումբի պաշտոնական կայքը ներկայացնում է լավագույն պատասխանների ընտրանին: @MUFC_Sarah – Սիրում եմ նրան: Նա ունեցավ հրաշալի մրցաշրջան, խփեց որոշ ֆանտաստիկ գոլեր և միայն ավելի լավը կդառնա մյուս մրցաշրջանում:
@Edam26 – Լավագույն կիսապաշտպանն ու փլեյմեյքերը, որ ես տեսել եմ երկար ժամանակ: Միկին ունի մեր ակումբի լեգենդը դառնալու մեծ պոտենցիալ:
@Frear3 – Նա հրաշալի խաղացող է, բայց ամենալավը դեռ առջևում է:
@VintageUtd – Նա իսկապես հրաշալի է: Նա մեզ այնքան հաճախ է փրկել կենսական անհրաժեշտության գոլերով: Նրա վազքն ու եզրափակումները այնքա՜ն լավն են: Նա լավագույններից մեկն է:
@YunHongOfficial – Պրեմիեր լիգայի լավագույն փլեյմեյքերը:
@Rio_F79 – Նա շատ ազնիվ, աշխատասեր, թիմային ֆուտբոլիստ է: Նա ստեղծագործ անհատ է և կարող է շատ գոլեր խփել:
@Vivek21794 – Մեսսին արգենտինացի Մխիթարյանն է: Սա իմ ամենաբարձր գնահատականն է:
@Lilnick724 – Նա իմ սիրելի ֆուտբոլիստն էր, երբ խաղում էր «Բորուսիա Դորտմունդում»: Նա շատ յուրահատուկ է և ունի լավ դրիբլինգ: Ես ուրախ եմ, որ նա «Մանչեսթեր Յունայթեդում» է:
@xZarryStylesx – Ես գնահատում եմ նրան, որպես խելացի ֆուտբոլիստ, ով կարողանում է լավ անցումներ կատարել և գոլեր խփել: Նա խփեց նաև իր հրաշալի կարիճ գոլը:
@Siamanto – Մխիթարյանն ունի տեսլական, տեմպ, որակ, հավասարակշռություն, փոխանցման հմտություններ և կարող է շատ գոլեր խփել:
@Rajas40 – Նա սուպեր տաղանդավոր ֆուտբոլիստ է, և թվում է՝ շատ համեստ է: Այստեղ նա կարող է դառնալ միայն ավելի լավը:
@MUFCFlash – Նրա հմտությունները հավասարը չունեն: Նրա որակը համաշխարհային մակարդակի է, և ապշեցնող է՝ ինչպես է նա շրջանցում մրցակիցներին:
@Squance_Matthew – Կախարդական Միկի: Սա միակ բանն է, որ մենք պետք է ասենք նրա համար: Նա կախարդական է գնդակով:
@_Barrack – Նրա գոլը մեզ պարգևեց Եվրոպա լիգայի տիտղոսը: Բոլորը ողջունում են մեր հայ կիսապաշտպանին:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն