Խայտառակ ոչ-ոքի Անդորրայում
Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտը» հաղթահարեց անդորրական «Սանդա Կոլոմայի» արգելքը եւ դուրս եկավ Չեմպիոններիլիգայի որակավորման հաջորդ փուլ:
Երեւանում Հայաստանի չեմպիոնը մի կերպ՝ 1:0 հաշվով հաղթել էր Անդորրայի ուժեղագույն թիմին, իսկ մրցակցի դաշտում խաղաց 1:1 հաշվով: Առաջին խաղակեսում Նենադովիչը բացեց հաշիվը՝ առաջ մղելով «Ալաշկերտին»:
Երկրորդ խաղակեսում, ամենայն հավանականությամբ, հայ ֆուտբոլիստներին թվաց, թե իրենք խաղում են առնվազն «Պորտուի» հետ եւ ամբողջ թիմով անցան խորը պաշտպանության: մեկ բառով ասած՝ խայտառակություն:
Արդյունքում Լիման գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը: «Սանտա Կոլոման» առնվազն երկու անգամ էլ դեռ կարող էր գոլ խփել, բայց վրիպեցին հարմար դիրքերից:
Ավելացնենք, որ երկու թիմերի որոշ ֆուտբոլիստներ իրենց պահում էին փողոցային ֆուտբոլիստների նման, իսկ խաղավերջում ընկել էին մեկը մյուսի ետեւից, հավանաբար շան ծեծ տալու համար:
Ինչպես ասում են՝ «Ալաշկերտը» նման խաղով հաջորդ փուլում անելիք չունի:
Top-News.am


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն