«ԼՂՀ հակամարտությունը շարունակում է արժենալ անթույլատրելի բարձր թվով մարդկային կյանքեր»
ԵԱՀԿ խորհրդարանանակն վեհաժողովը հաղորդագրության է տարածել:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը (Բուլղարիա) այցելել է Վիեննա՝ մասնակցելու Հարավային Կովկասի զարգացումների, այդ թվում Արցախի իրավիճակի վերաբերյալ բանակցություններին նվիրված հանդիպումների շարքին:
Բոլոր հանդիպումներում Վիգենինը կարևորել է համաձայնեցված ձևաչափով շարունակվող ջանքերը՝ ընդգծելով խորհրդարանական երկխոսության ներուժը՝ քաղաքական կամքին աջակցելու ուղղությամբ:
«Հակամարտությունները տարածաշրջանում շարունակում են արժենալ անթույլատրելի բարձր թվով մարդկային կյանքեր: Ես նպատակ ունեմ շարունակել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի իմ գործընկերների հետ շարունակվող պաշտոնական ջանքերը և ապահովել խթան՝ համապարփակ և կայուն խաղաղության համար»,- ասել է հատուկ ներկայացուցիչը:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ամենակարևոր տարեկան հանդիպումը, որը հավաքում է ԵԱՀԿ տարածությունում շուրջ 300 խորհրդարանականների, տեղի կունենա այս շաբաթ Մինսկում:
Իսկ Վիեննայում նախապես Վիգենինը հանդիպել է Հայաստանի, Ադրբեջանի, ԵԱՀԿ ավստրիական նախագահության բարձր դիվանագիտական ներկայացուցիչների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ նպատակ ունենալով խաղաղ լուծում գտնել Արցախի հակամարտության կարգավորման համար:


















































Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնում է ԱՄՆ
ԵՄ-ն առայժմ համաձայնության չի հասել ռուս միլիարդատերերի նկատմամբ պատժամիջոցները հանելու հարցում
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով