Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

ժողովրդի աչքերի մեջ նայող եւ սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում անելիք չունի

Հպարտանալ ժողովրդավարության ոլորտում առաջընթացով հիշատակում անելով միջազգային ինչ-ինչ կազմակերպությունների զեկույցը, բայց արգելել բողոքի գործողությունները, որպես պատրվալ վկայակոչելով համավարակի առկայությունը, մեղմ ասած, լուրջ չէ: Հպարտանալ ժողովրդավարական առաջընթացով, բայց հակասահմանադրական ճանապարհով Սահմանադրական նախագահ փոխել, առնվազն անհեթեթություն է:

Ի՞նչ ժողովրդավարության մասին խոսք կարող է լինել, եթե ամենամեծ խմբակցության ղեկավարին խորհրդարանական մեծամասնությունը միաձայն քվեարկությամբ զրկում է անձեռնմխելիությունից: Ժողովրդավարություն, ժողովրդավարություն ասելով երկիրը ժողովրդավարական չի դառնում: Երկիրը ժողովրդավարական չի դառնում նաեւ վարչապետի ֆեյսբուքյան կեսգիշերային կամ վաղառավոտյան գրառումներով:

Ի՞նչ ժողովրդավարություն, երբ բողոքի ակցիա իրականացնող պատգամավորներին ոստիկանները, բառիս բուն իմաստով, քարշ են տալիս ասֆալտով կամ ոտնատակ են տալիս լրագրողներին:

Ավելի է լավ է ժողովրդավարությունից չխոսեք: Այդպես ավելի ճիշտ կլինի: Մի՞թե ժողովրդավարության վկլայությունն այն է, որ վարչապետը քաղաքական հակառակորդներին «քաղաքական դիակ» է համարում: Դե եթե «դիակ» են, ապա ինչու ես անդադար նրանց մասին խոսում:

Ինչ վերաբերում է վարչախմբի վերահսկողությունից դուրս գտնվող հեռուստաընկերություններին, ապա դա ոչ թե գործող, այլ նախկին իշխանությունների ձեռքբերումն է, որոնց կառավարման տարիներին մարդիկ ի վիճակի էին հեռուստաընկերություններ հիմնադրել: Ինչ վերաբերում է այժմ գործող կառավարող ուժին, ապա նրանք չեն էլ թաքցնում, որ երազում են այդ հեռուստաընկերությունները փակելու կամ կլանելու մասին:

Իսկ երբ վարչապետը ելույթ է ունենում եւ ակնհայտ սուտ տեղեկություն հայտնում, մարդկանց գցելով թյուրիմացության մեջ, իսկ հետո հարկ չի համարում ներողություն խնդրել, դա արդեն լուրջ խնդիր է պետության համար: Միանգամայն անտեղի, կոնտեքստից դուրս հիշատակել թերթերից մեկում 1999թ. հոկտեմբերի 27-ին հրապարակված լուսանկարը եւ գետնին գցված հագուստի լուսանկարը ներկայացնել որպես դիակի լուսանկար ու խորը գնացող հետեւություններ անել, արդեն չի տեղավորվում որեւէ տրամաբանության մեջ: Իսկ դուք խոսում եք ժողովրդավարությունից, ժողովրդավարության ոլորտում արձանագրված իբր առաջընթացից:

Մի՞թե ժողովրդավարության առաջընթացի վկայություններ են քաղաքական գործիչների, նրանց ընտանիքի անդամների, սանիկների, ընդդիմադիր պատգամավորների դեմ քրեական գործերի հարուցումը կամ հոգեբանական ճնշումները:

Եւ առեղծվածը ոչ թե այդ լուսանկարն էր, որն ընդամենը ընդգծում էր շարքային հարկատուի ծանր վիճակի մասին, այլ այսօր ՍԴ-ի դեմ իրականացվող հակաօրինական եւ հակասահմանադրական գործողությունները:

Ի՞նչ ժողովրդավարոսւթյան առաջընթացի մասին կարող է խոսք լինել, եթե վարչապետը չի էլ թաքցնում, որ երազում է խոսքի ազատության սահմանափակումների մասին, իհարկե, հիշատակելով կորոնավիրուսային համավարակը: Այս ո՞ր երկրներում են նման սահմանափակումներ մտցրել, որ մենք հետ ենք մնացել: 

Եւ չի կարելի անդադար ծանր մեղադրանք ներկայացնել ՀՀ քաղաքացիներին, պնդելով, թե կան ուժեր, որոնք մարդկանց մահն են ցանկանում: Չի կարելի այդքան իջնել: Չի կարելի այնպիսի բառապաշար օգտագործել, որից միայն ատելություն ու թշնամանք է բխում: Քննադատությունը չի կարելի ներկայացնել որպես գարշահոտություն: Իսկ դուք խոսում եք ժողովրդավարությունից: 

Ժողովրդի մի նեղ շերտի դուր գալու համար չի կարելի անդադար կրկնել, թե նախագահները, այն էլ այսպես կոչված, նախագահները թալանել են եւ թալանել: Չի կարելի այդքան իջնել: Ինչ վերաբերում է թափանցիկությանը, ապա մինչեւ մամուլի թափանցիկությանը հասնելը պետք է կառավարությունն օրինակ ծառայի: Եւ անգամ ամենավերջին միամիտն է հասկանում, որ թափանցիկությունը որպես պատրվակ օգտագործելով ընդամենը ցանկանում եք սահմանափակել կամ ընդհանրապես վերացնել ազատ խոսքը:

Մենք հիշում ենք, թե ինչ ակցիաներ կազմակերպվեցին մամուլի որոշ միջոցների դեմ: Մենք հիշում ենք, որ քրեական գործեր էլ կամ չհարուցվեցին կամ կարճվեցին: Այնպես չէ, որ դուք խորամանկ եք, իսկ մնացածն էլ միամիտ:

Եւ վերջապես չի կարելի ժողովրդին փորձել խաբել, թե ինչ-ինչ ուժեր ձեր դեմ հիբրիդային պատերազմ են մղում: Տապալել եք տնտեսությունը, տապալել եք համավարակի դեմ պայքարը, տապալել եք բոլոչ-բոլոր ոլորտները, ընդամենը ներողություն խնդրեք եւ հեռացեք եւ ոչ թե հիբրիդային պատերազմ հորինեք, չիշտ այնպես, ինչպես վարվում էին բոլշեւիկները անցած դարի քսան-երեսունական թվականներին:

Եթե գործող վարչապետը մինչ օրս չի ընկալում, թե կառավարությունն ինչու պետք է թափանցիկ լինի եւ կառավարությանը նույն հարթության վրա է դնում ծայրը ծայրին մի կերպ հասցնող լրատվամիջոցների հետ, ապա այդ երկիրը չի կարող լրջագույն խնդիրների չբախվել: 

Իսկապես, ժողովրդի աչքերի մեջ նայող եւ սուտ խոսող քաղաքական ուժը Հայաստանում քաղաքական գործունեություն չի ծավալելու, չի կարելի ժողովրդին ձեռք առնել: Իսկապես, չի կարելի սեփաքկանաշնորհել, մասնավորեցնել պետությունը, պետական կառույցները, կամայականորեն փոխել սահմանադրությունը, մեկնաբանել օրենքները: Չի կարելի: 

Չի կարելի բառախաղերի միջոցով մարդկանց թյուրիմացության մեջ գցել, չի կարելի խոստանալ տնտեսական հեղափոխություն հետո մոռանալ այդ մասին, չի կարելի խոստումներ տալ եւ մոռանալ այդ մասին, չի կարելի մարդկանց զրկել աշխատանքից եւ նրանց թողնել անօգնական: 

Իսկապես, նրանք, ովքեր բեմի հետեւից կառավարվել են սրա եւ նրա կողմից, շատ շուտով տեղ չեն ունենալու քաղաքական դաշտում: Շուտով հենց այդ ժամանակները գալու են: Այլ տարբերակ մեր երկիրը չունի: Այս մղձավանջը երկար չի կարող շարունակվել: Հաջորդ խորհրդարանն էլ բաղկացած է լինելու այնպիսի ուժերից, որոնք հեռու կլինեն պոպուլիզմից եւ դատարկախոսությունից:

Եւ հույս ունենալ, թե միայն ու միայն խորհրդարանում ներկայացված լինելու համար քաղաքական ուժերը կսկսեն աներկբայորեն պաշտպանել, այսպես կոչված, հեղափոխության գոյություն չունեցող արժեքները, առնվազն միամտություն է (Լուսավոր Հայաստանին չենք հաշվում): 

Ամենակարեւորը, երբ երկու տարի կառավարող ուժի ղեկավարն ինչ-ինչ ուժերի վախեցում է սոցիալական բունտով, սպառնում խլել նրանց ունեցվածքը, ուրեմն մենք մի մեծ, շատ մեծ խնդիր, որից օր առաջ պետք է ազատվենք: 

Փաշինյանը սպառնում է հանրահավաք անել: Սա արդեն ծիծաղելի է: Դուք այլեւս հանրահավաք չեք կարող անել: Դուք անգամ կսարսափեք ինքներդ հանրահավաք անել, քանի որ այն շրջվելու է ձեր դեմ: Դուք սա գիտակցում եք եւ կորոնավիրուսը դաշնակից դարձնելով փորձում եք երկարացնել ձեր իշխանությունը: Ընդամենը: Դուք անգամ չկարողացաք մարդ հավաքել մեկ տարի առաջ, երբ կոչ էիք անում փակել դատարանները: Սա է իրականությունը: Մի՞թե դիմակ բաժանելուց եւ սելֆիներ անելուց չհասկացաք, թե որտեղ է ընկել ձեր վարկանիշը:

Վարդան Մխիթարյան

Top-News.am