Անհրաժեշտ է, որ վարակվածին պարտադիր բժշկական օգնությունը մատուցվի բժշկի կողմից․ նախարար
Չի կարող լինել որեւէ ստանդարտ դեղատոմս կամ բաղադրատոմս, որից կորոնավիրուսով վարակված քաղաքացիները կարող են օգտվել մինչեւ բժշկի այցելությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգին ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով լրատվամիջոցներից մեկի հարցին՝ արդյոք կա մի դեղամիջոց, որից քաղաքացին կարող է օգտվել, երբ տեղամասային ամբուլատորիայից պատասխանում են, որ ժամանակ չունեն հիվանդների բազմաքանակ լինելու պատճառով եւ բժիշկի այցը կամ խորհրդատվությունը օպերատիվորեն եւ ժամանակին ստանալ չի հաջողվում։
«Քաղաքացիները ինդիվիդուալ են, անհրաժեշտ է, որ պարտադիր բժշկական օգնությունը մատուցվի բժշկի կողմից ։ Լինում են դեպքեր, երբ մարդիկ միջազգային մամուլում որեւէ դեղամիջոց են տեսնում, դա գնում են դեղատնից, օգտագործում կորոնավիրուսով չվարակվելու համար։ Մինչդեռ ես դա պաշտոնապես եմ հայտարարում, այն հնարավոր չէ որեւէ դեղով կանխարգելել»,- ասաց նախարարը։
Արսեն Թորոսյանի խոսքով՝ այսօրվանից բժիշկները նախարարության կողմից ուղեցույցեր են ստանալու, որոնցով կարող են առաջնորդվել պացիենտներին բուժելիս։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում