NASA-ն նախազգուշացրել է Երկրին պոտենցիալ վտանգավոր աստերոիդի մոտենալու մասին
«Պոտենցիալ վտանգավոր» համարվող աստերոիդը Երկրին կմոտենա հունիսի 6-ին: Այս մասին նշվում է NASA-ի կայքում, փոխանցոմ է ՏԱՍՍ-ը:
Գերատեսչության տվյալներով՝ աստերոիդի տրամագիծը, որը ստացել է 163348 (2002 NN4) անվանումը, 250-ից 570 մետր է. այն մեր մոլորակի կողքով կթռնի 5.1 միլիոն կմ հեռավորության վրա, 11.1 կմ/վ արագությամբ:
Մինչ այժմ աստղագետները Երկրի տարածքին մոտ, այսինքն՝ 0.05 աստղագիտական միավորների կամ 7 միլիոն կմ հեռավորության վրա, մոտ 8 հազար աստերոիդ են հայտնաբերել, որոնց չափերը գերազանցում են 140 մ-ը: Ըստ NASA-ի փորձագետների՝ նման երկնային մարմինները որպես «պոտենցիալ վտանգավոր» են դասակարգվում: Երկրագնդի մերձակա տարածքում մեծ աստերոիդների ընդհանուր թիվը կարող է հասնել 25 հազարի, նշում է Space.com տեղեկատվական պորտալը:


















































Տպավորիչ «արյունոտ Լուսին». 2026 թվականի մարտի 3-ին սպասվում է Լուսնի լիակատար խավարում
Փետրվարի վերջին վեց մոլորակներ գիշերային երկնքում «շքահանդեսի» կշարվեն
Գիտնականները հայտնաբերել են փոքր աստերոիդների քիմիական կազմը
Երկրի վրա կրկի՞ն մագնիսական փոթորիկ կսկսվի․ Բնակիչներին զգուշացրել են
Երկրի վրա մոտ երկու օր մոլեգնող մագնիսական փոթորիկն ավարտվել է
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում