Արբելոան ավարտեց ֆուտբոլիստի կարիերան
Մադրիդի «Ռեալի» եւ Իսպանիայի հավաքականի նախկին խաղացող, 34-ամյա Ալվարո Արբելոան Marca-ի հետ հարցազրույցում հայտարարել է ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին:
«Հրաժեշտ տալու ժամանակն է: Ֆիզիկապես ես դեռ կարող էի շարունակել: «Ռեալն» իմ կյանքի ակումբն է: Ես չեմ զանգի նրանց եւ աշխատանք խնդրեմ, բայց միշտ պատրաստ եմ եղել լսել նրանց առաջարկները»,- ասել է Արբելոան:
2010թ. աշխարհի չեմպիոնն ու 2008թ. եւ 2012թ. Եվրոպայի չեմպիոնը «Ռեալի» ակադեմիայից է սկսել ֆուտբոլային ուղին, 2006-2007-ին հանդես է եկել «Դեպորտիվոյում», 2007-2009-ին՝ «Լիվերպուլում»: Դրանից հետ նա խաղացել է «Ռեալում»: Անցած մրցաշրջանում Արբելոան հանդես էր գալիս անգլիական «Վեստ Հեմում», որի կազմում անցկացրեց 4 հանդիպում:
«Ռեալի» հետ Արբելոան դարձել է Իսպանիայի չեմպիոն, կրկնակի գավաթակիր, սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի կրկնակի գավաթակիր, Եվրոպայի սուպերգավաթակիր, աշխարհի ակումբային չեմպիոն:


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն