Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՀ տարածքում և Լարսում ավտոճանապարհներն անցանելի են Դեսպան Արշամյանն ու Կլարա Բրոյերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջ Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակ Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է շահարկումներին Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ Հիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում. Վահագն Ալեքսանյան Գորիսում, Մեղրիում, Ստեփանավանում և Ֆիոլետովոյում նշանակվել են հերթական ընտրություններ Երեւանին Անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ չի արվել Արարատ Միրզոյանը և Նիլակշի Սահա Սինհան ամփոփել են ռազմավարական բնույթի գործընկերության արդյունքները Արուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունը

ՀՀ տարածքում և Լարսում ավտոճանապարհներն անցանելի են Դեսպան Արշամյանն ու Կլարա Բրոյերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի շուրջՏուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել Հռենոս գետը ծանծաղել է մինչև ռեկորդային մակարդակԵրևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինենԵս «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոնջորյանի կինն անդրադարձել է շահարկումներինՉժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբՀիմա ունենք հրետանային համակարգեր, որոնք համարվում են առաջատար ՆԱՏՕ-ի անդամ առաջատար պետություններում. Վահագն ԱլեքսանյանԳորիսում, Մեղրիում, Ստեփանավանում և Ֆիոլետովոյում նշանակվել են հերթական ընտրություններԵրեւանին Անօրինական միգրանտների պահման կենտրոն ստեղծելու առաջարկ չի արվելԱրարատ Միրզոյանը և Նիլակշի Սահա Սինհան ամփոփել են ռազմավարական բնույթի գործընկերության արդյունքներըԱրուսյակ Ջուլհակյանը ներկայացրեց ԱԺ նախագահի տեղակալի թեկնածու Վահագն Ալեքսանյանի կենսագրությունըԵրևանի քաղաքապետարանի նախկին պաշտոնյան մեղադրվում է հողատարածքներն ապօրինի օտարելու մեջ. նախաքննությունն ավարտվել էՌուսաստանի և Ուկրաինայի միջև փոխադարձ հարվածները շարունակվում ենՎանաձոր և Գյուլագարակ համայնքներին է վերադարձվել 12 հողատարածքՎերանշանակումը վկայում է հասարակության կողմից Ձեր քաղաքական ուղեգծին ցուցաբերվող աջակցության մասին. Ռահմոնը՝ ՓաշինյանինԲերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվել է Մադրիդի «Ռեալ»Ուկրաինայի Գերագույն Ռադայի նախագահը շնորհավորել է ՀՀ ԱԺ նախագահինՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջընթաց է սպասվում. ԲայրամովՌԴ-ում դադարեցվել է հայկական արտադրության ավելի քան 70 հազար շիշ խմելու ջրի և գազավորված ըմպելիքների վաճառքըՂազախստանում Ձեզ ճանաչում են որպես ականավոր պետական գործչի. Տոկաևի շնորհավորական ուղերձը՝ ՓաշինյանինՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հորդորում է զերծ մնալ նման արատավոր վարքագծիցՍոցիալական ցանցերի վերահսկողության դարաշրջան․ ինչո՞ւ են երկրները սահմանափակում առցանց հարթակներըՀայկ Կոնջորյանն ընտրվեց Ազգային ժողովի նախագահի տեղակալՄասկը խոստանում է վերականգնել կույրերի տեսողությունը և մարդկանց «սուպերունակություններ» տալՀելդեր Ֆերեյրան կշարունակի ելույթները Երևանի «Նոայի» կազմումԴանիայում մեկնարկել է երկարացված պարտադիր զինվորական ծառայությունըԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ մի շարք ընկերությունների և քաղաքացիների նկատմամբԼատվիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ ՄիրզոյանինԱրիանա Գրանդեն որոշել է ժամանակավորապես հեռանալ հանրային տեսադաշտիցԴիպլոմը բավակա՞ն է. ինչ է պահանջում աշխատաշուկան երիտասարդիցԳաֆէսճեան պատանեկան խորհրդի` «Սինեսթեզիա․ բազմազգայական փորձառություն» ինտերակտիվ ցուցադրությունըԸնկերության կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթՎինիսիուս Ժունիորը կարող է պահանջել պայմանագրի երկարաձգման հավելյալ բոնուսՄադրիդի «Ռեալը» հայտարարել են հարձակվող Գոնսալո Գարսիայի տրանսֆերի մասինԴատարանի դահլիճում կալանավորված անձը հայհոյել է, կոտրել ոստիկանության մեքենայի ապակին, հարցաքննության ժամանակ շիշը նետել է աշխատակցի ուղղությամբԵս ցանկանում եմ Իրանին հնարավորություն տալ՝ մինչև վերջնական գլխատումը. ԹրամփՀայաստանը կմասնակցի Վենետիկի կինոփառատոնի շրջանակում անցկացվելիք «Նկարահանման տարածքների շուկա»- ինՄոլդովայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվՍոթք գյուղում կառուցվում է ոռոգման համակարգՔնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյանը՝ Լևոն ՔոչարյանինՃապոնիայի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթովԱՄՆ-ն լուրջ խնդիրների կբախվի իրանական նավահանգիստների շրջափակումը շարունակելու պարագայումԺամանակավորապես արգելվում է տոմատի մածուկի ներկրումը ՀայաստանԿԲ խորհուրդը որոշել է անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքըԵ՛վ հայհոյանքը, և՛ բռնությունը խստիվ դատապարտում եմ. Հասմիկ Հակոբյանը՝ Հայկ Կոնջորյանի եղբոր դեպքի մասինԵրկրաշարժ Սիսիան քաղաքից 23 կմ հարավ-արևմուտք Կատարը, Եգիպտոսը և Թուրքիան Իսրայելին մեղադրել են Գազայում զինադադարի խախտման մեջՄնալ «Սանթոսում», թե՞ գնալ այլ ակումբ, թոշակի անցնել, թե՞ շարունակել. ՆեյմարԵղբայրական Թուրքիայի շահերը միշտ էլ առաջնահերթ են եղել Ադրբեջանի համար
Վերլուծական

Քաղաքական իշխանությունը ցանկանում է իրեն ապահովագրել արդարադատությունից

Իմ վերջին «Սրտի դատավորները» սպառնում են ողջ արդարադատությանը հոդվածում ես տեսակետ էի հայտնել, որ գործող իշխանությունը հրաժարվել է դատական համակարգի բարեփոխումների որևէ տարբերակից, ընտրելով ամենաայլանդակ մոտեցումը՝ իր քաղաքական շահերի և պատվիրովի արդարադատության համար անթաքույց օգտագործել նախկին արատավոր համակարգը։

Քաղաքական իշխանությունը 100 տոկոսանոց անխափան դատարաններ ունենալու համար, ըստ էության, գնացել է «սրտի դատավորների թիմ» ձևավորելու ճանապարհով։
Քաղաքական իշխանությունն իրեն ցանկանում է ապահովագրել բոլոր անկանխատեսելի ռիսկերից. ավելի պարզ՝ իրեն ցանկանում է ապահովագրել արդարադատությունից։ Այդ նպատակով բոլոր դատարաններում պետք է ունենալ «սրտի դատավոր»։ Նույնը պետք է ունենալ վերաքննիչ դատարանում։ Մենք նշել էինք շրջանառվող կոնկրետ անուններ՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահ Արթուր Մկրտչյան, Մնացական Մարտիրոսյան և Կարեն Ֆարխոյան, Շենգավիթում՝ Արտուշ Գաբրիելյան և Աննա Դանիբեկյան, քննարկվում է նաև Մարինե Մելքոնյանի և Նելլի Բաղդասարյանի թեկնածությունները, Ավանում՝ Վահե Միսակյան։ Վերաքննիչ դատարանում շրջանառվում են Արմեն Դանիելյանի, Մհեր Արղամանյանի, Տիգրան Սահակյանի, Արմեն Բեքթաշյանի, Լուսինե Աբգարյանի անունները։

Ես ընդունում եմ, որ ոմանց մոտ կարող է բնական հարց ծագել՝ սա տեսություն է, թե իրականություն։

Այս հարցին պատասխանելու համար պետք է հասկանալ մեխանիզմները, և հավաքել փաստերը։

Ամենակարևորը դատավորների ընտրության էլեկտրոնային համակարգի խափանումն է։ Ըստ էության այն դարձել է ֆիկցիա։ Սա սրտի դատավորների մեխանիզմի առանցքային կետերից է։ Ստեղծել սրտի դատավորների փակ շղթա։

Ամենաթարմ օրինակը, Ռ. Քոչարյանի խափանման միջոցը փոփոխելու միջնորդությունները՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված միջազգային կառույցների սահմանած չափորոշիչներին համապատասխան ռիսկային խմբում գտնվողների նկատմամբ կալանքը այլընտրանք հանդիսացող խափանման միջոցով փոխելու միջնորդությունը, ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությունը, գրավի միջնորդությունը Աննա Դանիբեկյանը առանց որևէ հիմնավոր փաստարկի մերժեց։ Բնականաբար փաստաբանները պետք է դիմեին վերաքննիչ դատարան։ Քաղաքական իշխանությունն արդեն անցյալ տարվա մայիսինը չէ. և իրեն ապահովագրել է վերաքննիչի որևէ ինքնուրույն վճռից։ Վերաքննիչի դատավոր է նշանակվել Արմեն Դանիելյանը։ Վերջինս համարվում է ամենացածր վարկանիշ ունեցող դատավորը, մարտի 1-ի գործով դատավարության ընթացքում արդեն իսկ թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բացահայտ և անվիճելի խախտում, բայց երաշխավորված է, որ կկայացնի որոշում, որը չի շեղվի իշխանությունների ակնկալիքներից։

Ես ուզում հատուկ շեշտել. սրտի դատավորների համակարգը մշակվել է ամենևին ոչ միայն Ռ. Քոչարյանի համար։

Ամենայն հավանականությամբ այն լիարժեք գործելու է նախկին իշխանությունների չարաշահումների, կաշառքի, փողերի լվացման, պաշտոնեական դիրքի չարաշահման տակ ընկնող հոդվածների, ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման և այլնի համար։
Փակ շղթայի տրամաբանության մեջ Արմեն Դանիելյանին է մակագրված նաև Գագիկ Խաչատրյանի կալանքի երկարացման վերաբերյալ որոշման դեմ բերված բողոքը, որի հիմքում անհապաղ վիրահատության մասին բժշկական եզրակացությունն է։ Համակարգը գործում է։

Այս թեման կարիք ունի մշտական և բազմակողմանի մշտադիտարկման։

Սա վատ դատական համակարգի ամենավտանգավոր շահագործման տարբերակն է։

Սա տեղի է ունենում բոլորի աչքի առաջ և մեծամասնության լռության պայմաններում։

Սա էական է այսօրվա և վաղվա Հայաստանի համար։ Սրտի դատավորների համակարգի վճիռները մշտապես ուղեկցվելու են անվստահության կնիքով։ Իսկ դա նշանակում է, որ առաջին իսկ փոփոխության դեպքում զանգվածաբար բողոքարկվելու են այդ վճիռները, իսկ եթե դրանք կապված լինեն գույքի հետ, ապա անվերջ վեճերի առարկա են դառնալու։

Շատ կարևոր է երկու բան.

ա/ մշտադիտարկման տակ պահել սրտի դատավորների գործունեությունը

բ/ հասնել այն գիտակցության, որ եթե հետագայում պետությունը այս դատավորների վճիռների պատճառով սկսի կրել հսկայական վնասներ՝ փոխհատուցումների համար, ապա այս համակարգը և նրանցից յուրաքանչյուրը պարտավորված է լինելու անձամբ փոխհատուցել այն։

Դա կլինի իսկական վեթինգ։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»