Մեկ էլ տեսնում եմ՝ քեֆ-ուրախություն են անում բարձրաստիճաններով՝ առանց դիստանցիա, առանց սահմանափակում. Ռուբեն Մելիքյան
Չէ, բայց իրոք ջղայնանալու առիթ է, էլի. ինձ մեր ոստիկանները այսօր չթույլատրեցին հայ հոգեւոր-մշակութային ժառանգության արժեքներն այցելելու՝ այն դեպքում, երբ ՈՉ ՄԻ վտանգ դա չէր կրում համաճարակային առումով, իսկ «բարձրաստիճանները» տասնյակներով քեֆ են անում, մի հատ էլ՝ լուսանկար հրապարակում։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ոչ մի վտանգ չէր կրում իմ այցելությունը, որովհետեւ նախ ունեի դիմակ-ձեռնոց, պատրաստ էի որքան պետք է՝ սոցիալական հեռավորություն պահել, բացի այդ էլ՝ չէ՞ որ վարակը բուն գյուղում էր, իսկ ես Արենիի բնակիչների հետ որեւէ շփում չէի պատրաստվում ունենալ։
Ինձ Նորավանք ու Արենիի Սուրբ Աստվածածին չթողնելը իրականում խղճի ու դավանանքի ազատության անհամաչափ սահմանափակում էր, եւ միայն հարգելով ոստիկանների ծանր աշխատանքը, գիտակցելով քովիդի իրական վտանգները ու դա դիտելով որպես «մեղմացնող հանգամանք», ես պատմություն չսարքեցի ոստիկաններին վերեւից պարտադրված հակաիրավական արգելքից։
Ու մեկ էլ տեսնում եմ՝ քեֆ-ուրախություն են անում բարձրաստիճաններով՝ առանց դիստանցիա, առանց քանակի սահմանափակում։
Էդպես չի ձեւը։
ՀԳ. Ինձ հետ զրուցած ոստիկանը քեֆս բերեց։ Շատ պրոֆեսիոնալ էր ու պատասխանատու»:



















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...