Մտածում էի՝ տեսնես երեխաներիս սերնդին դեռ հասու կլինե՞ն այն նուրբ մարդկային ժեստերը. իրավապաշտպան
Այսօր Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանն ավարտում է պաշտոնավարումը. պատեհ առիթ է կրկին շնորհակալություն հայտնելու և հաջողություն մաղթելու համար։ Պատեհ առիթ է նաև մեր համատեղ աշխատանքի վերջին օրը վերստին հիշելու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին օմբուդսմեն, ներկայումս «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «2018 թվականի հոկտեմբերի 3-ին՝ աշխատանքային օրվա ավարտին, Ազգային ժողով ներկայացրեցի կրկնակի հրաժարականս, և օրենքի ուժով որպես Արցախի Հանրապետության ՄԻՊ լիազորություններս դադարեցին։
Հաջորդ առավոտյան պիտի վերադառնայի Երևան, բայց մինչ այդ, իրերս հավաքելով, սպասում էի, թե Նախագահի ընդունարանից երբ կհրավիրեն հրաժեշտի առանձնազրույցի։
Գիշերը ժամը 11-ի կողմերը զանգահարեցին և ասացին, որ Նախագահը սպասում է։ 10 րոպեից տեղում էի. Ստեփանակերտը փոքր քաղաք է։
Շնորհակալություն հայտնեցի համատեղ աշխատանքի համար, և որպես արդեն էքս-օմբուդսմեն՝ խնդրեցի ՄԻՊ գրասենյակը Շուշիից տեղափոխել Ստեփանակերտ. առաջարկը վաղուց էր հասունացել, բայց որոշել էի այն ներկայացնել միայն պաշտոնավարումս ավարտելուց հետո։ Կարծում էի՝ այդպես ավելի ազնիվ կլինի։
Նախագահն իր հերթին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար, խոստացավ քննարկման դնել գրասենյակի տեղափոխման հարցը, ապա անսպասելիորեն հարցրեց՝ ընթրե՞լ ես։ «Այո, իհարկե», - ստեցի ես։ Ճիշտն ասած, հաց կերած լինելու մասին հարցին ինքնաբերաբար հաստատական պատասխան տալը միակ վատ սովորությունս է, որ ձեռք բերեցի Արցախում. մայրս ու կինս միշտ հարցնում էին, դե ես էլ միշտ պատասխանում էի՝ այո, կերած եմ։
«Լավ, ոչինչ, արի մի կտոր հաց ուտենք», - ասաց Նախագահն ու հրավիրեց հանգստի սենյակ։ Համեստ սեղան էր գցած՝ հաց, պանիր, կանաչի, պոմիդոր, կնձմնձյուկ, խաշած միս։
Ընթրեցինք, հետո միասին դուրս եկանք շենքից և միմյանց հրաժեշտ տվեցինք։ Աշխատանքային օրն ավարտված էր։
Տուն վերադարձա Նախագահ Բակո Սահակյանի նկատմամբ ավելի մեծ հարգանքով։ Ու մտածում էի՝ տեսնես երեխաներիս սերնդին դեռ հասու կլինե՞ն այն նուրբ մարդկային ժեստերը, որոնք Փիառի գրքերից չեն վերցված, այլ բնական են, պատշաճ ու ներդաշնակ։


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...