Ատելության ու թշնամանքի պայմաններում հնարավոր չէ ճգնաժամ հաղթահարել. Անդրանիկ Թևանյան
Անդրանիկ Թևանյանը ֆյեսբուքյան իր էջում գրում է.
Նիկոլ Փաշինյանի երեկվա խոսքը բավական նյարդային էր։ Դժվար է ասել, թե արդյոք դա պայմանավորված էր իր շուրջ պտտվող սկանդալային պատմություններո՞վ, թե՞ համաճարակի տարածման վտանգավոր միտումներով։
Եթե մի կողմ թողնենք վարչապետի՝ սեփական ընդդիմադիր անցյալը, կառավարման ոճը և մտածողությունը ոչնչացնող ձևակերպումները, հանենք խոսքի էմոցիոնալ հատվածները և դիտարկենք բուն ասելիքը, ապա այն պատասխանատվությունից հերթական անգամ փախչելու և սպասվող աղետի մեղավորությունն այլոց վրա բարդելու քարոզչություն էր։
Փաշինյանն աղմկում էր։ Այդ աղմուկի տակ «Եթե առաջիկայում կորոնավիրուսով վարակվածներն ու մահերը շատանան, ուրեմն մեր քաղաքացիներ են մեղավոր լինելու, քանզի լուրջ չեն վերաբերվել համաճարակին» բանաձևն էր հրամցվում։ Բայց դա չի աշխատելու։
ՀՀ իշխանությունները տապալել են համաճարակի դեմ պայքարն ու ապաշնորհ ձևով կառավարել։ Ապացույցը Վրաստանի ու Ադրբեջանի թվերն են։
Համաճարակի հանդեպ եթե կա անլուրջ վերաբերմունք մեր ժողովրդի որոշ շրջանակներում, ապա դրա թիվ մեկ մեղավորները վարչապետն ու առողջապահության նախարարն են։ Իրենք էին, որ պինցետով և շուլուխ անելով էին պայքարում կորոնավիրուսի դեմ։ Իրենք էին վիրուսի տարածման փուլում հանրաքվե կազմակերպում և զանգվածային հավաքներ անում։
Ստեղծված իրավիճակի լուծումները քաղաքական հարթության մեջ են։ Պայքարը ոչ միայն ու ոչ այնքան համաճարակի, որքան անարդյունավետ կառավարության դեմ պետք է լինի։
Նոր՝ ազգային համաձայնության կառավարության ձևավորումը կորոնավիրուսային ու սոցիալ–տնտեսական աղետից խուսափելու անհրաժեշտ նվազագույն պայմանն է (դեռ չեմ հաշվում այն արտաքին մարտահրավերները, որոնք գործող իշխանության անհեռատես քաղաքականության արդյունք են)։ Սա ոչ թե իշխանություն վերցնելու, այլ ստեղծված իրավիճակից նվազագույն կորուստերով դուրս գալու հարց է։
Հակաճգնաժամային լուծումները կան։ Տարբեր կառույցների (այդ թվում մեր հետազոտական ինստիտուտի՝ «Պոլիտէկոնոմիայի») ու անհատների կողմից բազմաթիվ ծրագրեր են ներկայացվել, լուծումներ առաջարկվել։ Փաշինյանը, սակայն, չի ուզում և չի կարող օգտագործել մեր երկրի հնարավորությունները, քանզի ինքը ապահամախմբող և պառակտող գործիչ է։ Մինչդեռ ճգնաժամային պայմաններում հանրային մոբիլիզացիա և կարող ուժերի մեկտեղում է պետք։
Փաշինյանն արդյունավետ էր փողոցային պայքարում, բայց գրեթե զրո է կաբինետային ու առավելևս ճգնաժամային պայմաններում։ Ուրեմն եկել է բարդ եղանակային պայմաններում ոլորաններով ընթացող պետական մեքենայի ղեկավարի փոփոխության պահը՝ հանուն ուղևորների ու մեքենայի անվտանգության։
Ատելության ու թշնամանքի պայմաններում հնարավոր չէ ճգնաժամ հաղթահարել։ Մենք պետք է հասնենք նոր որակի իշխանության ու առաջնորդության։ Հասնենք ոչ թե հրաժարական պահանջելով, այլ հասարական–քաղաքական լայն համախմբման միջոցով փոփոխություն պարտադրելով։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...