Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համար Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման Շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակը Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ Չափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել է Հայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակը Կարողացան խուսափել պարտությունից

Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետ
Կարծիք

Շվեդիայում մարդիկ դրսում դիմակ չեն կրում. Արմեն Այվազյանը՝ կորոնավիրուսի դեմ պայքարի «շվեդական մեթոդի» մասին

«Արարատ» ռազմավարագիտական կենտրոնի տնօրեն, պատմաբան և քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Քիչ առաջ լսեցի Շվեդիայում թագավարակի դեմ ձեռնարկված հակահամաճարակային միջոցառումների և դրանց արդյունավետության մասին մի չափազանց ուշագրավ հարցազրույց BBC-ի Hard Talk-ով (սա այն հաղորդումն է, որտեղ, ով չի մոռացել, անցյալ տարվա հոկտեմբերի 25-ին ՀՀ արտգործնախարարը, մեղմ ասած, տանուլ տվեց։

Ու քանի որ երեկ Արսեն Թորոսյանն սպառնում էր իրավապահ մարմինների միջոցով լռեցնել իր և պարետատան քաղաքականությունը քննադատողներին, որոշեցի թարգմանաբար ներկայացնել այս հարցազրույցի հիմնական կետերը։

Այսպիսով, Hard Talk-ի երեկվա հյուրը Շվեդիայի գլխավոր համաճարակաբան Անդերս Թեգնելն էր։ Հաղորդավար Սթիվեն Սաքուրն իր կծու-թթու ոճով ամեն կերպ փորձում էր նրան նեղը գցել, ցույց տալ, թե իբր Շվեդիան սխալ ճանապարհ է ընտրել, իսկ Եվրոպայի մյուս երկրներն իրենց կարանտինային քաղաքականությամբ՝ ճիշտ։ Բայց նրա մոտ բան չստացվեց։ Անդերս Թեգնելի հավասարակշռված և հանգամանալից պատասխաններից ի հայտ եկան մի շարք ուշագրավ փաստեր.

1. Թագավարակի հետ կապ ունեցող մահերի թիվը հստակ պակաս է արձանագրում՝ օրական, միջին հաշվով, 100 հոգուց այն իջել է մինչև 80 հոգի և շարունակում է նվազման միտում ցույց տալ։
2. Մահերի մեծամասնությունը պատահել է ծերանոցներում և ծերերի համար նախատեսված հիվանդանոցներում։ Ընդ որում, Անդերս Թեգնելը պնդում է, որ անգամ եթե կարանտին հայտարարված լիներ, այդ վարակն այսպես թե այնպես թափանցելու էր այդ հաստատությունների մեջ, որովհետև շատ մարդ է այդտեղ ելումուտ անում։ Համենայն դեպս, հիգիենայի հարցերին ավելի մեծ ուշադրություն դարձնելուց հետո իրավիճակը բարելավվել է։
3. Շվեդիայի հարևան երկներում մահացությունների թիվն, առաջին հայացքից, ավելի ցածր է։ Եթե 10 միլիոնանոց Շվեդիայում մահացել է մոտ 3,500 մարդ, ապա 5,8 միլիոնանոց Դանիայում մահացել է 500-ից փոքր-ինչ ավել, 5,5 միլիոնանոց Ֆինլանդիայում՝ 200-ից փոքր-ինչ ավել, 5,4 միլիոնանոց Նորվեգիայում ևս՝ 200-ից փոքր-ինչ ավել մարդ։ Սակայն, իրավիճակն այդքան պարզունակ չէ։ Ըստ Թեգնելի՝ այդ երկրներում իմունիզացված է (այսինքն՝ վարակված և կազդուրված-բուժված է) ազգաբնակչության ընդամենը 1 տոկոսը, մինչդեռ Շվեդիայում այդպիսի մարդկանց թիվը 10-20 անգամ ավելի շատ է։ Իսկ սա նշանակում է, որ, ի տարբերություն Շվեդիայի, այդ երկրներում մահացությունն առաջիկայում, ըստ ամենայնի, կաճի։ Թեգնելի կարծիքով, կարանտինն ընդամենը հետաձգել է, բայց չի կանգնեցրել թագավարակը։ Ըստ նրա, ոչ ոք չի կարող կասեցնել այն, ինչպես և նախկինում հնարավոր չի եղել կասեցնել գրիպը կամ նմանատիպ վարակիչ հիվանդությունները։
4. Շվեդիայում այս ամիսներին գրեթե անհայտացել է գրիպը՝ շնորհիվ քաղաքացիների կողմից հիգիենայի կանոնների և սոցիալական հեռավորության ԿԱՄԱՎՈՐ պահպանման։ Այսինքն՝ կառավարությունը վստահել է իր քաղաքացիներին (ինչը չարեց Հայաստանում «ամենաժողովրդական վարչապետը»)։
5. Կարանտին մտցրած երկրներում ազգաբնակչության մի մասը, արդեն ըստ Սաքուրի, ինֆանտիլիզացվել է՝ կարանտինից հետո մարդիկ չեն ուզում դուրս գալ և աշխատել ու առաջվա հունի մեջ մտնել։ (Այս կարծիքն, ի դեպ, հաստատվում է այլ տվյալներով ևս)։
6. Շվեդիայում ապրող 40,000 գիտնականների բացարձակ մեծամասնությունը և կառավարությանը կից բարձր որակավորում ունեցող մասնագետներից կազմված աշխատանքային փորձագիտական խումբն աներկբայորեն պաշտպանում է կառավարության որդեգրած ոչ-կարանտինային ռազմավարությունը՝ թքած ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պարտադրանքների և «խորհուրդների» վրա։ Այսինքն՝ շվեդները պահպանել են իրենց պետական ինքնիշխանությունը, ի տարբերություն շատ ավելի մեծ ու հզոր պետությունների։
7. Շվեդիայի ազգաբնակչության 70-80 տոկոսը, ըստ հարցումների, ևս պաշտպանում է կառավարության որդեգրած ոչ-կարանտինային ռազմավարությունն ու միայն 5-10 տոկոսն է համարում, որ այլ կարգի միջոցներ պետք է կիրառվեին։ Շատ մարդիկ նույնիսկ իրենց վերնաշապիկների վրա դաջել են Անդերս Թեգնելի պատկերն ի նշան հարգանքի և աջակցության։ Դժվար է պատկերացնել, որ Հայաստանում մարդիկ իրենց վերնաշապիկների վրա կրեն Արսեն Թորոսյանի պատկերը։
8. Դպրոցները չփակելու իրենց որոշումը կայացնելիս Անդերս Թեգնելն ու Շվեդիայի կառավարությունը հենվել են բազմաթիվ գիտական տվյալների վրա, ըստ որոնց՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ (ՀԱՏԿԱՊԵՍ ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ) ԴՊՐՈՑ ՉՀԱՃԱԽԵԼԸ ՎՆԱՍԱԿԱՐ Է ՆՐԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։ Դպրոցներ փակելը, ըստ նրա, երկարաժամկետ բացասական հետևանքներ է ունենալու հանրային առողջության վրա։
9. Նմանապես, ըստ շվեդ բժիշկների և գիտնականների, մարդկանց ՉԱՇԽԱՏԵԼԸ ԵՎՍ ՉԱՓԱԶԱՆՑ ՎՏԱՆԳԱՎՈՐ Է ՆՐԱՆՑ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ։ Հանրային առողջության տեսակետից, ըստ Թեգնելի, նրանք հաշվի են առել շատ ավելի լայն հարցեր ու խնդիրներ, քան այլ երկրներում են դա անում։
10. Ըստ Թեգնելի, որևէ մեկը չի կարող այսօր ասել, որ ստեղծված իրավիճակում կարանտինը ճիշտ է, իսկ իրենց որդեգրած ռազմավարությունը՝ սխալ, քանի որ այդպիսի եզրակացություն անելու համար բացակայում են գիտական հիմքերը։
11. Թեգնելը ընդգծում է, որ իրենք անում են այն, ինչ միշտ էլ առաջ ընդունված է եղել անել նման դեպքերում՝ «մենք հետևում ենք երկար տարիներով ընդունված ավանդական [հակահամարաճարակային] գծին»։ Նա այս հայտարարությամբ հասկացնում է, որ այն, ինչ հիմա անում են աշխարհում իբր թագավարկի դեմ պայքարելու համար, բոլորովին նոր, չստուգված ու չարդարացված մոտեցում է։
12. Թեգնելը վճռականորեն հերքեց այն սխալ տեղեկությունները, թե մարդիկ իբր երկրորդ անգամ են հիվանդանում Covid-19-ով՝ բացատրելով, որ դրանք վստահաբար վերավարակումներ (re-infection) չեն, այլ այդպիսի փոքրաքանակ մարդկանց մի մասը պարզապես ավելի երկար է իրենց մեջ պահել վարակը, իսկ մյուս մասը՝ «թունավորված են եղել, երբ նրանց թեստավորել են առաջին անգամ»։ Ըստ Թեգնելի, ՉԿԱ ԳԵԹ ՄԵԿ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԴԵՊՔ, ԵՐԲ ՄԱՐԴԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՆԳԱՄ ՎԱՐԱԿՎԱԾ ԼԻՆԻ ԹԱԳԱՎԱՐԱԿՈՎ։
13. Ըստ Թեգնելի, թագավարակը դեռևս տևականորեն սպառնալու է հիմնականում մեծահասակներին, բայց պետք է գտնել նրանց մեկուսացումից դուրս բերելու ձևերը, որովհետև մեկուսացումը շատ վատ է անդրադառնում նրանց առողջության վրա։
14. ՇՎԵԴԻԱՅՈՒՄ ՄԱՐԴԻԿ ԴՐՍՈՒՄ ԴԻՄԱԿՆԵՐ ՉԵՆ ԿՐՈՒՄ։ Հիվանդ լինելու դեպքում նրանք պարզապես մնում են տանը։ Ասել է թե՝ դիմակը նախատեսված է միայն հիվանդների, բայց ոչ երբեք՝ առողջների համար։ Թեգնելն ինքն էլ դիմակ չի կրում։ Սա էլ, ի դեպ, ի գիտություն Ն. Փաշինյանի և Ընկ.։
15. Հարցազրույցի ընթացքում չշոշափվեցին տնտեսության վրա շվեդների ձեռնարկած միջոցների ահռելի դրական հետևանքները, որովհետև Թեգնելը համեստորեն ասեց, որ ինքը կպատասխանի միայն հանրային առողջապահությանը վերաբերող հարցերին, իսկ տնտեսության խնդիրները գտնվում են կառավարության տիրույթում։

Շատ կցանկանայի, որ այս հարցազրույցը դիտեին հայ համաճարակաբանները, իմունոլոգները, վարակաբանները (վիրուսոլոգները) և առողջապահության կազմակերպիչները (այդպիսի մասնագիտություն էլ կա)։ Բայց ո՞վ գիտի՝ որտե՞ղ են նրանք։ Տպավորությունն այնպիսին է, որ Հայաստանում նման մասնագետներ գոյություն չունեն։ Իսկ եթե գոյություն ունեն, ապա չունեն սեփական կարծիք։ Դրա համար էլ պատմագիտությունն ու միջազգայնագիտությունը թողած՝ նստած իրենց գործն եմ անում։

Հ.Գ. Կարծում եմ, Ա. Թորոսյանը, եթե ձեռքին ճար լիներ, կձերբակալեր շվեդ այս փայլուն համաճարակաբանին»։