Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ փոթորիկներն ավելի ուժեղ կդառնան
Փոթորիկները Երկրի վրա ավելի ուժեղ կդառնան, նման եզրակացության են եկել ԱՄՆ-ի Օվկիանոսային եւ մթնոլորտային կառավարման ազգային վարչության բնապահպանական տեղեկատվության կենտրոնի (NOAA) եւ Վիսկոնսին-Մեդիսոն Օդերեւութաբանական հետազոտությունների ամերիկյան ինստիտուտի գիտնականները: Այս մասին հաղորդվում է ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի կայքում հրապարակված հոդվածում:
Ըստ NOAA-ի մասնագետ եւ գլխավոր հեղինակ Ջեյմս Քոսինի՝ «փոթորիկները կուժեղանան գլոբալ եւ տարածաշրջանային մակարդակում»: Սակայն, ըստ նրա, դեռ պարզ չէ՝ դա կապված է կլիմայի փոփոխությանը հանգեցնող մարդկային գործունեության հետ, թե փոթորիկների ուժեղացումը բնական երևույթ է:
Բացի այն, որ փոթորիկներն ավելի ուժեղ կդառնան, դրանք ավելի դանդաղ կշարժվեն, կարծում են հետազոտողները: Սա նշանակում է, որ ջրհեղեղի վտանգը դրանց հետ բերած երկարատեւ անձրեւների պատճառով մեծանում է, փոխանցում է ՌԳ-ն:


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում