Մարդկությունը սրընթաց հիմարանում է տեխնոլոգիաների զարգացման պատճառով․ գիտնականներ
Ինչպես հաստատում են գիտնականները, բարձր տեխնոլոգիաների դինամիկ զարգացումը հանգեցնում է մարդկության համար շատ բացասական հետեւանքների: Ինչպես պարզվել է, մարդկանց մտավոր զարգացման մակարդակը (IQ) սրընթաց անկում է ապրում, այլ կերպ ասած, ժամանակակից մարդիկ հիմարանում են, հայտնում է «Արդիական նորություններ»-ը։
Փորձագետները վստահ են, որ եթե այս միտումը պահպանվի, աշխարհը կարող է բախվել բնակչության իրական դեգրադացիայի: Ընդհանրապես, հետազոտողները նշում են, որ մարդու մտավոր կարողությունները ուղղակիորեն կախված են էկոլոգիական իրավիճակից, կենսական եւ աշխատանքային պայմաններից, սոցիալական միջավայրից եւ այլ գործոններից: Բացի այդ, այնպիսի բացասական երեւույթներ, ինչպիսին են անձնական կորուստը կամ ողբերգությունը, աշխատանքը կորցնելը եւ այլն, կարող են բացասաբար ազդել մարդու մտավոր ունակությունների վրա: Վերջապես, նշում են գիտնականները, հասարակությունը վերջին ժամանակներս շատ թեթեւամտորեն է մոտենում խնդիրներին, որոնցից շատերը կարող են ուղղակի ազդեցություն ունենալ աշխարհի բնակչության գիտակցության վրա:
Գիտնականները ուշադրություն են դարձնում նաեւ այն փաստին, որ մոլորակի բնակչության IQ աճը գրանցվել է գրեթե կես դար առաջ, սակայն ներկայում հակառակ դինամիկա է նկատվում: Օրինակ՝ Նորվեգիայում յուրաքանչյուր 10 տարին մեկ բնակչության միջին IQ-ն նվազում է 7 կետով: Նման ցուցանիշներ են ստացվել այն հետազոտությունների արդյունքներով, որոնց մասնակցել են մոտ 730 000 տեղի բնակիչներ: Եթե այսպիսի ցուցանիշները պահպանվեն, կարծում են փորձագետները, մոտ ժամանակներս երկրի բնակչության մտավոր զարգացման մակարդակը առավելագույն 130-ից կարող է նվազել մինչեւ 69: Հոգեբանների կարծիքով՝ իրավիճակի վրա կարող է դրականորեն ազդել էկոլոգիական մի շարք խնդիրների լուծումը, սննդի որակի բարելավումը, մարդկանց մեծ մասի կյանքի բարելավումը, ինչպես նաեւ սպորտի եւ ֆիզիկական դաստիարակության խթանումը: Միայն այս ամենի համադրումով կարելի է դեպի լավը փոխել մարդկության IQ ցուցանիշները։


















































Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Դեպի Երևան․ ինչպե՞ս (տեսանյութ)
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Ով կներկայացնի Հայաստանն այս տարի «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում
Առաջին նոր երգ` հարսանիքից հետո
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում