Մեկ անգամ 70% հավաքելը իրավունք չի տալիս անընդհատ չարաշահել քաղաքացիների ազատությունները եւ փողերը. Աղասի Ենոքյան
Մեկ անգամ 70% հավաքելը իրավունք չի տալիս անընդհատ չարաշահել քաղաքացիների ազատությունները եւ փողերը, եւ դեռ հանդիմանել քաղաքացիներին ու նրանց մեղադրել փչացածության մեջ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքագետ Աղասի Ենոքյանը:
«Իշխանությունների հանդեպ միշտ կա մեղավորության կանխավարկած, եւ դա բնական է։ Պատճառն այն է, որ քաղաքացիները կամավորապես սահմանափակում են իրենց անձնական ազատությունը, այդ ազատության մի հատվածը պատգամում են իշխանություններին՝ որպեսզի նրանք իրենց աշխատանքով ապահովեն քաղաքացիների մյուս ազատությունների պաշտպանությունը։
Այս պատճառով քաղաքացիները մշտապես իրավունք ունեն իշխանություններից պահանջեն, որ նրանք անընդհատ ապացուցեն, որ մեղքեր չեն գործում, չեն չարաշահում քաղաքացիների կողմից իրենց տրված ազատությունները։ Իրավիճակը առավել նուրբ է այն պատճառով, որ բացի սեփական ազատությունների մի մասից, քաղաքացիները իշխանավորներին են տալիս նաեւ իրենց փողերը եւ քանի որ այս միջոցը ավելի չափելի է, քաղաքացիները իրավունք ունեն մշտապես պահանջելու, որ իշխանությունները ապացուցեն, որ այդ փողերը չեն մսխել։
Այս տեսանկյունից անարդար է, երբ վարչապետը հանդիմանում է քաղաքացիներին, թե` հո սաղ կյանքս չեմ ապացուցելու․ ոչ պարտավոր ես ապացուցել, քանի որ շատ բարձր պետական պաշտոնյա ես, վերցրել մեր ազատությունները եւ փողերը, ուրեմն, պարտավոր ես միշտ ապացուցել։ Մեկ անգամ 70% հավաքելը իրավունք չի տալիս անընդհատ չարաշահել քաղաքացիների ազատությունները եւ փողերը, եւ դեռ հանդիմանել քաղաքացիներին ու նրանց մեղադրել փչացածության մեջ։
Ի դեպ՝ նաեւ իրավունք չի տալիս թաքցնելու կորոնավիրուսի համաճարակի վրա ծախսվող փողերը։
Ի դեպ՝ նաեւ իրավունք չի տալիս ասելու, թե՝ ոնց ուզում ենք, էդպես էլ բանակցում ենք»,– գրել է նա։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...