ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ծանր գին ունեցավ իշխանության համար երկու պատճառով. Ղազինյան
Այս լուծման միակ անցանկալի հետեւանքը իշխանության համար կլինի ՀՀ Սահմանադրական դատարանի լեգիտիմության ճանաչելը, բայց սա կլինի նվազագույն կորուստը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը:
Նա, մասնավորապես, գրել է.
«Բարեկամական խորհուրդ ՀՀ իշխանություններին։
ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն ծանր գին ունեցավ իշխանության համար երկու պատճառով.
1. Տարված լինելով «Այո»-ի քարոզով, նրանք կորցրեցին կորոնավիրուսի համաճարակի տարածումը կանխելու եւ իրավիճակը վերահսկելու բացառիկ հնարավորությունը, եւ
2. Փաշինյանի վարկանիշի անկման պայմաններում հանրաքվե անելը հավասարազոր է իշխանության անվերապահ կապիտուլիացիայի։
Հանրաքվեն հետաձգելու նպատակով ՀՀ կառավարությունը երկարաձգեց Հայաստանի ողջ տարածքում արտակարգ դրության ռեժիմը, ինչը, հասկանալի պատճառներով, երկար շարունակվել չի կարող։
Իրավիճակը շտկելու եւ միեւնույն ժամանակ սեփական դեմքը չկորցնելու համար Փաշինյանը պետք է խնդրի ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին» Ազգային ժողովի որոշման ՀՀ Սահմանադրության հետ համապատասխանության գնահատման նպատակով դիմել ՀՀ Սահմանադրական դատարան։
Արդյունքում կպահպանվի ՀՀ Սահմանադրության պահանջը, իսկ իշխանությունը կստանա լեգալ եւ լեգիտիմ հիմք հանրաքվեն չեղարկելու համար։
Այս լուծման միակ անցանկալի հետեւանքը իշխանության համար կլինի ՀՀ Սահմանադրական դատարանի լեգիտիմության ճանաչելը, բայց սա կլինի նվազագույն կորուստը։
Մնացած բոլոր լուծումները իշխանության համար կլինեն կործանարար՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով»։


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...