Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել
Վերլուծական

Նիկոլ Փաշինյանն ընդդեմ գիտության եւ կրթության. կամ ինչպես կազմաքանդել գիտակրթական համակարգը

Նիկոլ Փաշինյանը շաբաթ՝ մայիսի 16-ին կայացած ասուլիսի ժամանակ մի շատ վտանգավոր եւ մտահոգիչ հայտարարություն արեց, որը այս կամ այն պատճառով չարժանացավ անհրաժեշտ ուշադրության կամ դեռ չի արժանացել այդ ուշադրությանը: Փաշինյանը հայտնեց, թե այսպես կոչված հեռավար, իսկ իրականում համացանցի օգնությամբ իրականացվող առցանց կրթությունը Հայաստանում կարող է շարունակվել նաեւ աշնանը:

«Մենք հեռավար կրթության ամբողջական համակարգ կունենանք մինչեւ աշուն, որովհետեւ մեծ հավանականություն կա, որ աշնանը եւս կորոնավիրուս ենք ունենալու, որպեսզի ուսումնական գործընթացը չխաթարվի»,- ասել է Փաշինյանը:

Իհարկե, բոլոր նրանք, ովքեր քարոզչամեքենայի հուժկու գրոհի հետեւանքով սարսափում են կորոնավիրուսից, կարող է հիանան այս հայտարարությամբ, կարող է ասեն՝ տեսեք ինչ բարի եւ հոգատար վարչապետ ունենք, իսկ իրականում տեղի է ունենում կրթական եւ գիտական համակարգի ավերման գործընթաց, որն իրականացվում կամ փորձ է արվում իրականացնել աշխարհի այլ երկրներում եւս:

Ռուսաստանում մի քանի օր, այսպես ասած, հեռավար կրթություն իրականացնելուց հետո այն անմիջապես դադարեցրին: Հիմա Ռուսաստանում դասերն ընդհատված են: Պատճառն այն է, որ այնտեղ հասկացան, թե ինչ նպատակ է հետապնդում այս համակարգի կիրառումը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այսուհետ դպրոցները կարող են վերսկսել իրենց գործունեությունը: Դե, իսկ Շվեդիայում դասերը չէին էլ դադարեցվել:

Այս ամենի կողքին տեսնում ենք Փաշինյանին, որը պնդում է, թե աշնանը լինելու է նույն համավարակային իրավիճակը եւ դասերն էլ առցանց են լինելու: Հիմա ճիշտ ժամանակն է, որ դպրոցականների ծնողները, ուսանողները դուրս գան փողոց եւ պահանջեն իրենց նորմալ ուսում ապահովել, հակառակ դեպքում, հետո այս ամենի տակից դուրս գալը դժվար է լինելու:

Գլոբալիստները կամ նրանցից առավել ցինիկները, ինչպես պնդում են բավական լուրջ փորձագետներ, խնդիր են դրել ամբողջ աշխարհում արմատապես փոխել գիտակրթական համակարգը: Տեսեք, թե ինչ է այդ մասին գրում դրա կողմնակիցներից մեկը՝ «Վալդայ» ակումբի ծրագրային տնօրեն Օլեգ Բարաբանովը: «Միաժամանակ, կմնան ընտրյալ տասնյակ հազարավոր երեխաներ, որոնք հնարավորություն կունենան կրթություն ստանալ լիարժեք սոցիալական շփման պայմաններում, այլ կերպ ասած՝ առկա: Նման շփումը եւ ուսուցումը թույլ է տալիս սեփական շահերը համադրել կոլեկտիվի հետ, որն էլ ձեւավորում է անհատ եւ առաջնորդ: Օնլայնը նման հնարավորությունը խիստ սահմանափակում է: Բայց հանրությունում առաջնորդները չպետք է շատ լինեն, հատկապես ռեսուրսների կրճատման պայմաններում»:

Հիմա հասկացա՞ք, թե ինչու է Նիկոլ Փաշինյանը շտապում հանրային տրամադրությունները ստուգելու համար հայտնել, որ սեպտեմբերից ուսուցումը կշարունակվի առցանց: Հիմա հասկացա՞ք, թե ինչու հանկարծ Օբաման որոշեց քննադատել Թրամփին, որը կոչ է արել բացել դպրոցները: Հիմա հասկացա՞ք, թե գլոբալիստների ակումբերն ինչու են քննադատում Շվեդիայի կառավարությանը:

Դպրոց հաճախելը, ուսուցչի հետ շփվելը, իրական դասապրոցեսը ցանկանում են դարձնել բացառապես ընտրյալների համար: Սա է ամբողջ իրականությունը: Հիմա սա է փորձարկվում: Մնում է տեսնել, թե այս կամ հանրությունը ինչպես կարձագանքի այս ամենին: Ամերիկացիները, իտալացիները, կարգապահ գերմանացիները դուրս են եկել փողոց եւ պատասխան են պահանջում իրենց կառավարություններից այս մեծ խառնաշփոթի համար: Սա շատ շուտով լինելու է Հայաստանում:

Իսկ առայժմ մեզ մոտ կրթության ողնաշարը ջարդվում է: Համալսարաններում դասախոսները, նրանց օգնականները վեց կամ յոթ հոգով նստում են նույն սենյակում, իսկ դիպլոմային աշխատանք ներկայացնողը նստում է տանը եւ պաշտպանությունն իրականացնում համացանցի օգնությամբ: Ինչ որ մեկը կասի՞ այս աբսուրդի իմաստը որն է:

Իսկ ամեն ինչ շատ պարզ է: Մարդկանց հոգեբանորեն պատրաստում են այս տխմար համակարգի ամբողջական ներդրմանը: Իսկ այն, ինչ պատրաստվում են անել ընդունելության քննությունների ժամանակ Հայաստանում, սարսափելի է եւ քանի ուշ չէ պետք է օգնել դիմորդներին: Պարզվում է, որ քննությունը լինելու է մեկը, պարզվում է, որ քննությունից առաջ չափելու են դիմորդների տաքությունը եւ եթե հանկարծ այն լինի անգամ 37 ներս չեն թողնելու: Ավելին, դիմորդը երկրորդ հնարավորություն չի ստանալու: Պարզվում է նաեւ, որ դիմորդներին ստիպելու են քննությունը հանձնել դիմակներով: Իսկ թե դա ինչ է ենթադրում երեւանյան շոգի պայմաններում՝ կարելի է կռահել նաեւ հիմա:

Սա մեր դառը իրականությունն է, որը հետո ավելի դառն ու դաժան է լինելու, եթե հանրությունը մնա թմբիրի մեջ եւ չհասկանա, թե իրենց հետ ինչ են անում: Մեկ անգամ եւս շեշտենք՝ Ռուսաստանը հրաժարվել է համացանցի միջոցով իրականացվող դասերից, ԱՄՆ-ում բացում են դպրոցները, Շվեդիայում դրանք երբեք էլ չփակվեցին: Հիմա դուք որոշեք՝ թո՞ւյլ եք տալիս, որ ձեր երեխաներին սորտավորեն եւ զրկեն նորմալ կրթություն ստանալու հնարավորությունից:

Վարդան Մխիթարյան

Top-News.am