Առաջիկա օրերին մեզ սպասում են շատ հետաքրքիր զարգացումներ. Արա Վարդանյան
Հաշվի առնելով ներքաղաքական արագ զարգացումները և իշխանության անթաքույց ցանկությունը ամեն կերպ շատ արագ ձեռբազատվել Սահմանադրական Դատարանի կազմի մեծամասնությունից, մեզ մոտակա օրերին սպասում են շատ հետաքրքիր զարգացումներ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն, քաղաքագետ Արա Վարդանյանը:
«Նախևառաջ Եվրամիության տարբեր կառույցներից պետք չէ սպասել որևէ կոշտ գնահատական, քանզի այդ գնահատականից մեր իշխանությունը արդեն իսկ խուսափել է՝ վավերացնելով հայտնի կոնվենցիան, և «ցեղասպանություն» բառը ԵՄ կառույցների լեքսիկոնից հանելով», գրել է Արա Վարդանյանը, նշելով, որ կասկած չունի, որ ԵՄ կառույցները չեն խոչընդոտելու Հայաստանի իշխանությանը Ազգային Ժողովում «ՍԴ-ի հարցը լուծելուն»:
«Բայց այս ֆոնին շատ հետաքրքիր դրսևորում է ստանալու ՀՀ-Ռուսաստան հարաբերությունները։ Կարծում եմ մոտակա օրերին մենք ականատես կլինենք ռուսական կողմի նոր քաղաքական հայտարարությունների և քայլերի», նշել է քաղաքագետը եւ ամփոփել.
«Մի խոսքով՝ խաղը թեժանում է…»:


















































70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Առողջապահության նախարարությունը՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի մասին
Սիրո անունը Հայաստան է
Հայաստանի և Թուրքիայի մեդիա կարգավորողները կակտիվացնեն ոլորտային երկխոսությունը
Ընթանում է Գարեգին Բ-ի և 6 եպիսկոպոսի գործով դատական նիստը
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
ԱԺ դահլիճում չարժի աստվածաբանական վեճեր ծավալել․ Ռուբինյան
Հակակոռուպցիոն դատարանում շարունակվել է «Մարտի 1»-ի գործով դատավարությունը
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված բնակարանային երեք գողություն (տեսանյու...