Ռուսաստանը անպայման պետք է հաղթի Մեքսիկային (Տեսանյութ)
Ռուսաստանում շարունակվող ՖԻՖԱ-ի Կոնֆեդերացիաների գավաթի 8-րդ խաղարկությունում երկրորդ տուրի հանդիպումն են անցկացրել A խմբում ընդգրկված Մեքսիկայի եւ Նոր Զելանդիայի հավաքականները: Սոչիում տեղի ունեցած հանդիպման առաջին խաղակեսն ավարտվել է Օվկիանայի չեմպիոնների առավելությամբ, սակայն ընդմիջումից հետո Հյուսիսային եւ Կենտրոնական Ամերիկայի չեմպիոն մեքսիկացիները կարողացել են երկու գոլ խփել եւ տանել կամային հաղթանակ՝ 2:1:
A խմբի առաջատարներն են Մեքսիկան ու Պորտուգալիան, որոնք վաստակել են 4-ական միավոր: Գոլերի տարբերությամբ առաջին տեղում մեքսիկացիներն են:
Ռուսաստանի հավաքականն ունի 3 միավոր, Նոր Զելանդիան երկու պարտություն է կրել:
Հունիսի 24-ին կայանալիք վերջին տուրում Մեքսիկան կմրցի Ռուսաստանի, Պորտուգալիան՝ Նոր Զելանդիայի հետ: Խմբից երկու թիմ դուրս կգա կիսաեզրափակիչ:
Այսպիսով, հաջորդ փուլ դուրս գալու համար դաշտի տերերը պետք է փորձեն հաղթել Մեքսիկայի հավաքականին, ինչը չափազանց դժվար կլինի: Արդար խաղի դեպքում, Ռուսաստանի հաղթանակի շանսերը կարելի է գնահատել նվազագույն:
Կոնֆեդերացիաների Գավաթ
A խումբ, երկրորդ տուր
Մեքսիկա - Նոր Զելանդիա՝ 2:1
Ռաուլ Խիմենես, 54, Օրիբե Պերալտա, 72 - Կրիս Վուդ, 42
Ռուսաստան - Պորտուգալիա՝ 0:1
Կրիշտիանու Ռոնալդու, 8


















































Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Վարդանանց փողոցում
Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը
Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ
Z համաշխարհային պատերազմը վերադառնում է
Արգենտինան ներկայացնող Արսեն Ջուլֆալակյանը ոսկե մեդալ նվաճեց
Լույսն ամենաթանկ նվերն է, որ կարող ես տալ մարդուն
Շարունակում ենք ստուգայցերը ՊՆ զորամասեր (տեսանյութ)
ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
ԱՄՆ-ը աշխատում է Բելառուսից կալիումական պարարտանյութերի ձեռքբերման խոշոր գործարքի ուղղությամբ
Սպիտակ տունը գործարկել է Trump TV-ն