Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համար Մահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինը Իրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգման Շարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակը Քննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր Ես ուրախ եմ այստեղ գտնվելու համար Զինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊ Չափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել է Հայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակը Կարողացան խուսափել պարտությունից

Նորամուտային հանդիպում նոր գլխավոր մարզիչների համարՄահացել է Մարինա Վլադին՝ Վլադիմիր Վիսոցկու կինըԻրանը պատրաստ է ներկայացնել իր միջուկային ծրագիրը միջազգային ստուգմանՇարունակվում են Պուշկինյան լեռնանցքի հիմնանորոգման աշխատանքները Հալանդը ապահովեց Նորվեգիայի հաղթանակըՔննարկվել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցերԵս ուրախ եմ այստեղ գտնվելու համարԶինված ուժերում բռնության և վատ վերաբերմունքի ցանկացած դրսևորում անթույլատրելի է. ՄԻՊՉափահաս տարիքում կաթոլիկ դառնալու գիտակցված որոշում Դարյալիի կիրճում հեղեղման վտանգը վերացվել էՀայաստանի ազգային հավաքականը հաստատել է մեկնարկային հանդիպման հայտացուցակըԿարողացան խուսափել պարտությունիցՊարտադիր զինծառայության զորակոչից տարկետում ստանալու փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 31-ն էՔրեական ոստիկանների հերթական բացահայտումը․ առգրավվել է 3 կգ մարիխուանա և 250 գրամ հաշիշի յուղ (տեսանյութ)Կողմերը պայմանավորվել էին հարցը գաղտնի պահելՀայտնաբերվել են Կասպից ծովում զոհված բոլոր 14 ղազախստանցի զինծառայողների մարմիններըՕգտվե՛ք միայն լիցենզավորված ծառայություններից. ձեր անվտանգությունը մեր առաջնահերթությունն էԼուկաշենկոյի և Թրամփի հատուկ դեսպանորդ Ջոն Քոուլի հանդիպումից հետո 25 մարդ ազատ է արձակվելՎերին Լարս անցակետը վերադարձել է բնականոն աշխատանքիԿոլումբիայի ղեկավարությունը որոշում է կայացրել խզել դիվանագիտական ​​հարաբերություններն Իրանի հետԻտալիայում նոր սահմանափակումներ են նախատեսվում օտարերկրյա աշակերտների թվաքանակի համարԱզգային ժողովի նախագահը և Ֆրանսիայի դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջՍուրեն Պապիկյանը ցավակցել է Ղազախստանի իր գործընկերոջը զորավարժությունների ընթացքում միջադեպի զոհերի կապակցությամբԿան նախանշաններ, որ Ռուսաստանը պատրաստվում է մոբիլիզացիայի. Մակրոն2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհվել է ՀայաստանինՍտուգվել է ռուս-իրանական առաջիկա շփումների ժամանակացույցըՄենք կկատարենք այն ամենը, ինչին պարտավոր ենք հետևելԴավիթ Կարապետյանը մասնակցել է Միջազգային քրեական դատարանի նախարարական ոչ պաշտոնական ցանցի հանդիպմանըՍաուդյան Արաբիան, Թուրքիան և Պակիստանը կքննարկեն հութիների հարձակումներին համատեղ արձագանքըԵրուսաղեմում հարձակվել են 9-ամյա հայ երեխայի վրա․ գործը փակվել է՝ առանց ձերբակալությանԱյս ծանր պահին կիսում ենք վիշտը և մաղթում ուժ. Փաշինյանը՝ ՏոկաևինԿենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ ստանալու բոլոր փուլերը՝ քաղաքացու տեսանկյունիցՈստիկանները հայտնաբերեցին և ձերբակալեցին հետախուզվողին (տեսանյութ)Արդյոք ներկայիս Փարիզը կառուցվել է հին Լուտեցիայի ավերակների վրա (ֆոտոշարք)Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում․ պատվիրակների հեռանալը և կոշտ քննադատությունը Էրդողանի հասցեինԱրջի հարձակման հետևանքով կինը տեղում մահացել է Իտալիայի խորհրդարանը հավանություն է տվել միջուկային օրենքինՉինաստանն ու ԱՄՆ-ն օգուտ կստանան համագործակցությունից, սակայն երկու երկրներն էլ կտուժեն հակամարտությունիցԱռանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպCOP17-ին ընդառաջ Եվրոպական խորհրդարանում նախապատրաստական հատուկ միջոցառում տեղի կունենաՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Թաիլանդի վարչապետի հետԿիևյան փողոցի մասին (տեսանյութ)Տեղի է ունեցել Հայաստանի և Սլովենիայի վարչապետների հանդիպումըԱշտարակի հրշեջ-փրկարարներն իրականացրել են հարկադիր քարաթափման աշխատանքներԲարձր ենք գնահատում Չինաստանի աջակցությունը «Խաղաղության խաչմերուկ»-ին․ Մհեր ԳրիգորյանՆԳՆ-ն ՀայՓասի հետ ներդնում է կենսաչափական նոր համակարգ՝ ապահովելով նաև 200 նոր աշխատատեղի ստեղծումը․ Ռեջիս ԲուշյեՔննարկվել են Թվային համագործակցության կազմակերպության հետ կապերի զարգացման հնարավորություններըՄարթա Կոսը եվրոպացիներին կոչ է արել գնել հայկական արտադրանքԱռաջիկայում կվերականգնենք Մեղրիի և Երասխի՝ Խորհրդային Միության ժամանակ գոյություն ունեցած երկաթուղային հատվածները. վարչապետՎարչապետը հանդիպում է ունեցել ամերիկյան առաջատար բուհերում կրթություն ստացող ուսանողների հետ
Կարծիք

ԱԱԾ՝ միայն կոռուպցիոն հանցագործություններով վերականգնված 26 միլիարդ վնասը ու՞ր մնաց․ Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հերթական սուտը, անգրագիտությունը, թե՞ երկուսը միասին

Գրածս գուցե պոպուլյար թեմա չէ, բայց ծայրահեղ կարեւոր է

Հարգե՜լի գործընկերներ

Ստորև ձեզ առաջարկում եմ մի գլուխկոտրուկ, եթե կարող եք օգնել ինձ հասկանալ ինչ է կատարվում, շատ շնորհակալ կլինեմ: Կարծում եմ` սա լավագույնս է ցույց տալիս ՀՀ կառավարության դեմքը, պրոֆեսիոնալիզմը ու աշխատանք կատարելու ունակությունը:

1) Եվ ուրեմն` ի պատասխան Analitik.am-ի հարցման`ՀՀ ԱԱԾ-ից տեղեկացրել են, որ 2018 թվականի մայիսից մինչև 2020 թվականի մարտ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում ԿՈՌՈՒՊՑԻՈՆ հանցագործություններով քննվող քրեական գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է մոտ 26 միլիարդ ՀՀ դրամ։

2) ՀՀ գլխավոր դատախազության 2019 թվականի տարեկան հաղորդման մեջ ԱԱԾ ամբողջությամբ վերականգնվել է պետությանը պատճառված 969 միլիոն ՀՀ դրամի չափով վնասը, իսկ 2018 թվականին շուրջ 4 միլիարդ 374 միլիոն դրամ: Այսինքն` ԱԱԾ ամբողջ վերականգնածը երկու տարվա մեջ մոտ 5.5 միլիարդ է: Ամենահուզիչը այն է, որ սա ԲՈԼՈՐ հանցագործություններով վերականգնած գումարն է, ոչ թե միայն կոռուպցիոնը։ Այսինքն` ԱԱԾ-ի վերականգնված 26 մլրդ գումարը պետք է ներառված լիներ այս ....... 5,5 միլիարդի մեջ։

Հիմա ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ըստ գլխավոր դատախազության` երկու տարվա ընթացքում միայն ԿՈՌՈՒՊՑԻՈՆ հանցագործություններով պատճառված վնասը ԸՆԴԱՄԵՆԸ 5 միլիարդ է: 2018 թվականին` 4, իսկ 2019 թվականին` 1 միլիարդ:

Բա ԱԱԾ՝ միայն կոռուպցիոն հանցագործություններով վերականգնված 26 միլիարդ վնասը ու՞ր մնաց:

3 ) Կառավարության ծրագրի կատարողական /2019/

ՀՀ կառավարության ծրագրի կատարողականում 2019 թվականի համար նշված է, որ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի վարույթում գտնվող քրեական գործերից 24%- ն են եղել կոռուպցիոն գործունեության դեմ ուղղված քրեական գործեր և ՀՀ ԱԱԾ-ի հարուցած քրեական գործերով (բոլոր) պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 3.9 մլրդ դրամ: Գլխավոր Դատախազությունը նույն ժամանակահատվածի համար ասել էր 969 մլն դրամ....

Խնդրում եմ ուշադրություն դարձնել, որ խոսքը բոլոր հանցագործությունների գծով վերականգնված ընդհանուր գումարի մասին է, ոչ թե միայն կոռուպցիոն հանցագործությունների: Այդ գումարի քանի տոկոսն է կոռուպցիոն հանցանքներինը պարզ չէ: Ակնհայտ է` եթե անգամ միայն ԱԱԾ-ն է կոռուպցիոնով գործ արել, ապա ըստ գլխավոր դատախազության այն 1 միլիարդից ավել չի կարող լինել:

Բա ԱԱԾ՝ միայն կոռուպցիոն հանցագործություններով վերականգնված 26 միլիարդ վնասը ու՞ր մնաց:

Կառավարության ծրագրի կատարողական /2018/

2018 թվականի հունիս - դեկտեմբեր ամիսների համար հայրենի կառավարությունը ԲՈԼՈՐ իրավասու մարմինների վերականգնած վնասը համարել է 22.5 միլիարդ: Ինչքան է եղել կոռուպցիոնը, ՀՀ կառավարությունը չի գրել, բայց դա գրել է Գլխավոր դատախազությունը` 4 միլիարդ:

Եվ նորից ծագում է նույն հարցը` բա ԱԱԾ՝ միայն կոռուպցիոն հանցագործություններով վերականգնված 26 միլիարդ վնասը ու՞ր մնաց:

Հ.Գ. Կներեք, իհարկե, որ չեմ ալարել ու համադրել եմ այս ամենը։ Հույսը հավանաբար այն էր, որ ոչ մեկ չի կարդա ու համադրի այս ամբողջը։ Կարծում եմ՝ իրականությունը այն է, որ գլխավոր դատախազության թվերն են ճշմարիտ ու ոչ թե այն պատճառով, որ ես իրենց եմ վստահում, այլ պարզապես նրանք նույն կարգով տարիներ շարունակ անում են համակարգման նույն գործառույթը եւ իրավապահները նրանց փոխանցում են ճիշտ տեղեկատվություն։ Մյուս մասը հեքիաթի ու ժողովրդին հերթական հաճելի սուտը մատուցելու ժանրից է։ Թիվ է՝ օդում կրակվել է էլի:

Հ.Գ. 2 Միակ անընդհատ աճող թիվը պարգևավճարների թիվն է: Երկու տարվա ընթացքում այս իշխանությունը տվել է շուրջ 52 միլիարդ դրամ պարգևավճար, որի առյուծի բաժինը` 2019 թվականին»։