Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել Նեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցությունների Գոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունը

Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)Արենի համայնքին կհատուցվի 5 միլիոն 251 հազար դրամՖինանսների նախարարի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվել

Ո՞վքեր են ղեկավարում Երեւանը

Տարոն Մարգարյանն այսօր մայրաքաղաքի 12 վարչական շրջանների ղեկավարներ է նշանակել։ Այս մասին տեղեկացնում է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջը։

Ահա թե ովքեր են նրանք.

Աջափնյակ վարչական շրջան - Արտավազդ Սարգսյան

Ընդամենը 37 տարեկան է, բայց դեռ 2012-ից ղեկավարում է այս շրջանը: մասնագիտությամբ գյուղատնտես է, բայց սովորել է նաեւ երաժշտական դպրոցում:

Ավան վարչական շրջան - Մանվել Ջավադյան

«Այո, այո, ես համարում եմ, որ մեր թաղում թաղապետը թաղային հեղինակություն է»,- դեռ 2013-ին հայտարարել էր Ջավադյանը, որը 1994թ. ավարտել է Անանիա Շիրակացու անվան հանրակրթական ճեմարանը, իսկ 1999թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը, բայց չգիտես ինչու 2002-ին ավարտել է ՀՀ գյուղատնտեսական ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետը: Հավանաբար ուսման տենչանք է ունեցել: Այսուհանդերձ, հարց է առաջանում, թե երբ է ընդունվել, որ 2002-ին էլ ավարտել է:

Արաբկիր վարչական շրջան - Հովհաննես Վարդանյան

46 տարեկան է, մականունը՝ Լիդեր: Շրջանը ղեկավարում է 2016-ի գարնանից: Նրա կենսագրությունում եւս շատ հետաքրքիր դրվագներ կան: Այսպես, դպրոցն ավարտել է 1988-ին, սակայն պաշտոնական կենսագրությունում նշված է, թե 1992թ. ավարտել է Երեւանի Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի հասարակական մասնագիտությունների ֆակուլտետը (?): Թե ինչպես է նրան հաջողվել բարձրագույն կրթություն ստանալ եւ ինստիտուտն ավարտել 92-ին, դժվար է ասել, հատկապես եթե հիշենք, որ այն ժամանակ սովորում էին հինգ տարի: Ավելին, նույն պաշտոնական կենսագրությունում նշված է, որ նա1988-1989 թթ. աշխատել է Երեւանի էլեկտրալամպերի գործարանում, իսկ 1989 - 1991թթ. ծառայել է ԽՍՀՄ սահմանապահ զորքերում, ապա 1991-1992թթ . եղել ՀՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատի հրաձիգ: Դե հիմա փորձեք հասկանալ, թե նա ինչպես է սովորել եւ ավարտել ինստիտուտը:

Դավթաշեն վարչական շրջան - Ռուսլան Բաղդասարյան

Նա եւս 37 տարեկան է: Տնտեսագետի մասնագիտությամբ այս գործիչը շրջանը ղեկավարում է 2012-ից: Ի դեպ, մագիստրոսի աստիճան նա ստացել է միայն երկու տարի առաջ՝ 35 տարեկանում:

Էրեբունի վարչական շրջան - Դավիթ Գրիգորյան

Շրջանը ղեկավարում է այս տարվա հունվարից: Ըստ մամուլի հրապարակումների, սերտորեն կապված է Անդրանիկ Մարգարյանի սանիկի՝ Պիստ Արմենի հետ: 

Նա նույնպես գյուղատնտեսի մասնագիտություն ունի, բայց 6 տարի՝ 1996-ից, աշխատել է հարկայինում՝ սկզբում Էրեբունու հարկայինում, հետագայում դառնալով հարկային տեսչության պետի տեղակալ, ապա պետ՝ տարբեր տարածքներում։ 2012թ․ աշխատանքի է անցել մետրոպոլիտենում՝ որպես տնօրենի առաջին տեղակալ, ապա տնօրենների խորհրդի նախագահ։ 

Էջմիածնում աշխատելու տարիներին էլ իր դեմ էր հանել տարածքի տնտեսվարողներին, որոնք անգամ բողոքի ակցիա են անցկացրել ՊԵԿ-ի դիմաց՝ 2002թ․։ Մետրոպոլիտենից հեռանալուց հետո էլ իր պաշտոնը «կտակել» է հարկայինի իր ընկերոջը, ով բարձր պաշտոն էր զբաղեցնում ՊԵԿ-ում»:

Կենտրոն վարչական շրջան - Արա Սադոյան

40-ամյա գործիչը, որը մասնագիտությամբ տնտեսագետ է, շրջանը ղեկավարում է 2011-ից: Իրեն արատավորող կապերում չի նկատվել: Ունի երկու դուստր եւ մեկ որդի:

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան - Արտակ Ալեքսանյան

«Երեկ, ավագանու նիստի ընդմիջման ժամանակ, մի պատանի Սամվել Ալեքսանյանի քրոջ որդուն՝ ՀՀԿ ավագանու անդամ Արթուր Պետրոսյանին թևանցուկ արած, դահլիճից դուրս եկավ միջանցք: Մեր զարմանքին, թե ով է փողկապավոր պատանին, ասացին՝ Մալաթիա-Սեբաստիա համայնքի նոր ղեկավարը, նույն ինքը՝ Սամվել Ալեքսանյանի եղբորորդի Արտակ Ալեքսանյանը, որի 25 տարեկան դառնալուն սպասում էր ողջ քաղաքային իշխանությունը. ՏԻՄ օրենքով՝ համայնքի ղեկավարի համար տարիքային ցենզ է սահմանված։ Ի բարեբախտություն Ալեքսանյանների գերդաստանի, տվյալ օրենքում գիտելիքների, աշխատանքային փորձի և այլ որակների մասին որևէ ցենզ սահմանված չէ։

Մեր հարցին, թե թաղապետի պաշտոնն ինչով էր այդքան գայթակղիչ, որ ամեն գնով ճգնում էր այն զբաղեցնել, նորանշանակ թաղապետը լայն ժպիտով, աշակերտի պես արտաբերեց նախապես սերտած նախադասությունը. «Դա քաղաքապետի որոշումն ա, ես կփորձեմ իրականացնել իրանց ցանկությունները և օգտակար լինեմ Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակչությանը»։ Ինչպիսի՞ն են այդ ցանկությունները, ի՞նչ են ենթադրում։ «Ենթադրում են շատ լավ աշխատանքներ կատարել»։ Դուք տակավին երիտասարդ եք, ինչպե՞ս շահեցիք Ձեզ նշանակողի վստահությունը։ «Ես երկու տարի փորձ ունեմ, աշխատել եմ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ»։ Եթե չլիներ հորեղբայրդ, կնշանակվեի՞ք երբևէ նման պաշտոնի։ «Այդ կարծիքը ես չեմ կարող արտահայտել, որովհետև ես երկու տարի աշխատել եմ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ, և քաղաքապետը, տեսնելով իմ աշխատանքը, վստահեց»»,- դեռ 2013-ին գրել է «Հրապարակ» թերթը։

Խորհուրդ ենք տալիս դիտել նաեւ այս տեսանյութը.

Նոր Նորք վարչական շրջան - Արմեն Ուլիխանյան

44-ամյա գործիչը ատամնաբույժ է, բայց 2012-ից ղեկավարում է հսկա վարչական շրջանը:

Նորք-Մարաշ վարչական շրջան - Վաղինակ Մկրտչյան

34 տարեկան է: Շրջանը ղեկավարում է 2015-ից: Նրա կենսագրությունում եւս ուշագրավ փաստեր կան: Այսպես, ծնվել, մեծացել եւ դպրոցն ավարտել է Երեւանում, բայց, չգիտես ինչու, 2000-2004 թթ. ընդունվել եւ ավարտել է Գյումրու «Պրոգրես» համալսարանի իրավագիտության բաժինը, ստացել է իրավագետի որակավորում: Գուցե ընտրության պատճառը համալսարանի անունն է, քանի որ ասում են, որ Մկրտչյանը պրոգրեսիվ հայացքների տեր է:

Տարօրինակ եւ խորհրդավոր է, որ 2002-2004թթ. աշխատել է «Կանաչ Բարձրունք» ՓԲԸ-ում՝ որպես ճարտարագետ։ Նա դեռ սովորում էր, բայց աշխատում, այն էլ՝ ճարտարագետ: Այսպես լինում է միայն Հայաստանում: Մեր երկիրը հրաշքների երկիր է:

2004-2008 թթ. նա աշխատել է Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՓԲԸ-ում՝ որպես գերեզմանատան վարիչ։ Իսկ 2008-2011թթ. ընդունվել եւ ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան։ Իսկ թե ինչ աստիճան էր ստացել «Պրոգրեսում», դժվար է ասել: Հանելուկ է մնում նաեւ այն, թե ինչպես է նրան հաջողվել 2008-ին ընդունվել համալսարան եւ այն ավարտել 2011-ին: Հանելուկների երկիր Հայաստան:

Նուբարաշեն վարչական շրջան - Արթուր Կիրակոսյան

39-ամյա այս գործչի կենսագրությունում եւս ուշադրության արժանի դրվագներ կան: Սկսենք գրեթե ամենասկզբից: Դպրոցն ավարտելուց մեկ տարի անց զորակոչվում է բանակ, իսկ հետո, արդեն 1999-ին աշխատել է ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանատանը որպես ավագ տեսուչ։

Հարց. ինչ է անում ավագ տեսուչը դեսպանատանը, եւ որ ամենակարեւորն է՝ այդ աշխատանքի համար ի՞նչ կրթություն է պահանջվում: 

Նա կրթություն ստանալու մասին մտածել է միայն 22 տարեկանում՝ 2000-ին: Չզարմանաք, ընդունվում է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի գյուղատնտեսական մեքենայացում ֆակուլտետ, որն ավարտել է 2005թ.՝ ստանալով ճարտարագետ - մեխանիկի որակավորում։

Եւ ճարտարագետ-մեխանիկը 2013թ. աշխատել է «Վան» ՍՊ ընկերությունում որպես ֆինանսական տնօրենի խորհրդատու։ Տարօրինակությունների եւ անհեթեթությունների երկիր Հայաստան: Բայց դա ՍՊԸ-ի գործն է: Իրենց գործն է:

2013թ. հունիսի 17-ից Նուբարաշեն վարչական շրջանի ղեկավարն է։

Շենգավիթ վարչական շրջան - Արմեն Սարգսյան

55-ամյա Սարգսյանը շրջանը ղեկավարում է դեռ հեռավոր 2011-ից: Ինչ վերաբերում է կրթությանը, ապա 1980-ին ՊՏՈՒ-ն ավարտելուց հետո կրթություն ստանալու մասին մտածել է միայն 1997-ին, երբ արդեն 35 տարեկան էր: Ավարտել է տարօրինակ անվանումով ուսումնական հաստատությունը (Երևանի ֆինանսաբանկային-բորսայական համալսարան) 2001-ին: 

Եւ ամենակարեւորը. կրթություն չունենալը չի խանգարել, որ 1997-2000թթ. աշխատի Շենգավիթի թաղապետարանում` որպես ֆինանսական բաժնի 1-ին կարգի մասնագետ: Մի՞թե սա հրաշք չէ: Իսկապես հրաշք է: 

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան - Արտակ Հանիսյան

41-ամյա Հանիսյանը սերտ առնչություն է ունեցել «Քեթրին գրուպի» հետ եւ չնայած պատմաբանի որակավորմանը, այնտեղ աշխատել է վարորդ-առաքիչ, ապա շուկայավորման տնօրենի տեղակալ: Նա շրջանը ղեկավարում է դեռ 2015-ից:

Վերջում մի դիտարկում: Բացի այն, որ շրջանների ղեկավարների մեծ մասը տարօրինակ կենսագրություններ ունեն, աչքի է ընկնում այն փաստը, որ նրանցից շատերն ավարտել են գյուղակադեմիան՝ գյուղատնտես են, մեխանիկ: Հավանաբար ժամանակներն են այդպիսին, որ մայրաքաղաքի շրջան ղեկավարելու համար գյուղատնտեսի որակավորում է անհրաժեշտ:

Ի դեպ, հիշեցնենք՝ հունիսի 12-ին Տարոն Մարգարյանը վերստին ստանձնեց Երեւանի քաղաքապետի պաշտոնը։

Ընդամենը մեկ մեջբերում նրա կենսագրությունից.

1995թ. էքստեռն կարգով ավարտել է Ավանի #177 դպրոցը և նույն թվականին ընդունվել Հայկական գյուղատնտեսական ակադեմիա:
2001թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի մագիստրատուրան և ստացել ճարտարագիտության մագիստրոսի աստիճան` գյուղատնտեսության մեքենայացում մասնագիտությամբ:

Top-News.am